hy
ՀԱՅԵՐԵՆ
համապատասխան չափսի և ձևի: Համապատասխան
կցաշուրթային միացումը ապահովում է սկավառակի ամուր
դիրքը և նվազեցնում սկավառակի կոտրվելու վտանգը: Կտրող
սկավառակների կցաշուրթը կարող է տարբերվել
հղկասկավառակների կցաշուրթից:
զ) Մի օգտագործեք տրամաչափով ավելի մեծ
գործիքներից հին սկավառակներ: Ավելի մեծ
տրամաչափով էլ. գործիքների համար նախատեսված
սկավառակները պտույտների ավելի քիչ քանակի գործիքների
համար են և նախատեսվածից ավելի արագ պտտեցման
դեպքում կամ պտույտների ավելի բարձ քանակով գործիքով
օգտագործվելից կարող են կոտրվել:
4.4
Անվտանգության լրացուցիչ ցուցումներ կտրման
հղկման աշխատանքներ կատարելիս.
ա) Խուսափեք կտրող սկավառակի արգելափակումից և
մի կիրառեք չափից ավել սեղման ուժ: Մի արեք շատ
խորը կտրվածքներ: Կտրող սկավառակի գերծանրաբեռնումը
բարձրացնում է թեքման և արգելափակման վտանգը,
վերջինների հետևանքով հետևաբար հետհարվածի և
սկավառակի կոտրման հավանականությունը:
բ) Զգույշ մնացեք պտտվող սկավառակի դիմային և
ետային հատվածներից: Եթե կտրող սկավառակը
հեռվացնում եք ձեզանից, խրվելով նախապատրաստվածքի մեջ,
պտտվվող սկավառակով գործիքը կարող է հետ հարվածել ձեր
ուղղությամբ:
գ) Եթե կտրող սկավառակը լռվում է կամ ընդհատում եք
աշխատանքը, անջատեք գործիքը, պահեք այն մինչև
սկավառակը չդադարի պտտվել: Երբեք մի փորձեք
պտտվող կտրող սկավառակը հանել կտրվածքից,
հակառակ դեպքում հետհարվածում տեղի կունենա:
Գտեք և վերացրեք սկավառակի լռվելու պատճառը:
դ) Մի միացրեք գործիքը, մինչև սկավառակը
չառանձնանա նախապատրաստվածքից: Սպասեք, մինչև
կտրող սարքը սկսվի պտտվել իր լիարժեք արագությամբ,
դրանից հետև միայն շարունակեք կտրվածքը: Այլապես
սկավառակը կարող է լռվել, անջատվել դետալից կամ
հետհարվածում առաջացնել:
ե) Ամրացրեք մշակվող սալեր, մեծ չափսի դետալներ՝
լռված սկավառակի պատճառով հետհարվածումը
կանխարգելելու համար: Մեծ նախապատրաստվածքներ,
դետալներ կարող են ծռվել սեփական քաշի ազդեցության տակ:
Նախապատրաստվածքը, դետալը անհրաժեշտ է ամրացնել
երկու կողմից՝ կտրվածքի և եզրի հատվածներում:
զ) Առավել զգույշ եղեք պատերի մեջ «գրպանների»
բացման/սուզվելով կտրվածքների ժամանակ և այլ
ամբողջությամբ չերևացող հատվածների պարագայում:
Սկավառակը կարող է կտրման ժամանակ հանդիպել գազի, ջրի
խողովակատարին, էլեկտրական լարերին կամ այլ
առարկաներին, ինչը կառաջացնի հետհարվածում:
4.5
Անվտանգության լրացուցիչ ցուցումներ
հղկաթղթով հղկման աշխատանքներ կատարելիս.
ա) Մի օգտագործեք շատ մեծ հղկասկավառակենր,
հետևեք հղկասարքի չափսերին վերաբերող
ցուցումներին: Հղկասկավառակներ, որոնք հենաշրջանից
դուրս են մնում, կարող են վնասվածքների պատճառ դառնալ,
ինչպես նաև բերել հղկասկավառակի լռվելուն, ճղվելուն կամ
էլ. գործիքի հետհարվածում առաջացնել:
4.6
Անվտանգության հատուկ ցուցումներ երկաթե
խոզանակներով աշխատանքների ժամանակ.
ա) Ի նկատի ունեցեք, որ խոզանակները նույնիսկ
սովորական օգտագործման ժամանակ կորցնում են
114
իրենց մազիկները: Մի գերծանրաբեռնեք խոզանակի
լարերը/մազիկները չափից դուրս ուժ կիրառելով:
Խոզանակից պոկվող մետաղական մազիկները կարող են
հեշտությամբ կպնել բարակ հագուստին կամ ներթափանցել
մաշկի տակ:
բ) Եթե նախատեսված և ցուցված է պաշտպանիչ
պատյանի օգտագործում, համոզվեք, որ խոզանակն ու
պաշտպանիչ պատյանը չեն դիպչում իրար: Ափսեաձև և
կոնաձև/բաժակաձև խոզանակները սեղմման և
կենտրոնախույս ուժի հետևանքով կարող են տրամագծով
մեծանալ:
4.7
Լրացուցիչ անվտանգության ցուցումներ.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Միշտ կրեք պաշտպանիչ
ակնոց:
Եթե պահանջվում է և տրված է հղկանյութի հետ, օգտագործեք
էլաստիկ միջադիր:
Ուշադրություն դարձնել գործիքների և պարագաների
արտադրողների ցուցումներին: Պաշտպանել սկավառակները
ճարպից և փոշուց:
Հղկասկավառակները պահպանել և օգտագործել խնամքով,
արտադրողի ցուցումներին համապատասխան:
Երբեք չօգտագործել կտրող հղկասկավառակենրը
կոպտամշակման, կեղևահանման աշխատանքների համար: Չի
կարելի կտրող հղկասկավառակները ենթարկել կողային
ճնշման:
Նախապատրաստվածքը պետք է ամրացված և վայր սահելուց
պաշտպանված լինի, օրինակ սեղմակների օգնությամբ: Մեծ
դետալներն ու նախապատրաստվածքները պետք է
համապատասխան հենարան ունենան:
Եթե սկավառակները, խոզանակները ամրացվում են էլ.
գրոծիքին, ապա իլի/շպինդելի ծայրը չպետք է դիպչի
հղկասկավառակի անցքի ծայրերին: Համոզվել, որ իլի
երկարությունը համապատասխանում է սկավառակի
պարուրակի չափսին: Կիրառվող սկավառակի պարուրակը
պետք է համապատասխանի իլի պարուրակին: Իլի
երկարության և պարուրակային միացումների մասին
տեղեկությունների համար տես էջ 3, գլուխ 14. Տեխնիկական
բնութագիր
Խորհուրդ է տրվում նախապես միացնել ավտոմատ ապահիվիչ
անջատիչ և տեղադրել ավտոնոմ փչահեռացման սարք: Եթե
սարքի վրա գործարկվել է ավտոմատ ապահովիչ անջատիչը և
սարքը անջատվել է, ապա այն պետք է զննվի և մաքրվի:
Շարժիչի մաքրման վերաբերյալ տես Գլուխ 9. Մաքրում
Չի կարելի օգտագործել վնասված, ոչ կլոր կամ թռթռող
գործիքներ/հղկասկավառակներ:
Զգույշ աշխատեք, որպեսզի չվնասեք գազատար, ջրատար
խողովակներ, էլեկտրական լարեր և կրող պատեր (ստատիկա):
Նախքան գործիքի վրա կարգավորումներ անելը, սկավառակ/
խոզանակ փոխելը կամ սպասարկման աշխատանքներ
կատարելը հանեք էլեկտրասնուցման լարի խրոցակը
վարդակից:
Metabo S Ապահովիչ ավտոմատ կցորդիչ (միայն
WQ 1100-125, WEQ 1400-125 մոդելների վրա): Երբ
ապահովիչ կցորդիչը գործարկվում է, անմիջապես անջատեք
սարքը:
Վնասված կամ ճաքած լրացուցիչ բռնակը ենթակա է
փոխարինման: Չօգտագործե՛լ էլ. գործիքը եթե երկրորդ
բռնակը վնասված է: