Հաստատված է
Cybex Sirona Z Line | Cybex Sirona Zi Line
Cybex Sirona S Line | CybexSirona M Line
gb Vaya Line
Հարգելի հաճախորդ, շնորհակալ ենք SENSORSAFE
ամրակ գնելու համար: Այս ապրանքն արտադրվել
է որակի հատուկ վերահսկողության ներքո
և համապատասխանում է անվտանգության
ամենախիստ պահանջներին:
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
•
Հետևյալ հակիրճ ուղեցույցի նպատակն է
տալ միայն ընդհանուր պատկերացում։ Ձեր
երեխայի առավելագույն անվտանգությունն ու
հարմարավետությունն ապահովելու համար
կարևոր է, որ դուք մանրամասն ընթերցեք
մեքենայի մանկական նստատեղի օգտագործման
համար նախատեսված ամբողջական ձեռնարկը:
•
Բացի թվարկված նստատեղերից,
SENSORSAFE-ը չի կարող օգտագործվել այլ
նստատեղերի դեպքում: Այլ արտադրանքների վրա
կիրառումը կարող է լուրջ վտանգհանդիսանալ
Ձեր երեխայի համար։
•
Կարևոր է օգտագործել և տեղադրել
SENSORSAFE-ը՝ սույն ձեռնարկում տրված
հրահանգների համաձայն: Մասնավորապես,
ուշադրություն դարձրեք ամրակի ճիշտ
տեղադրմանը:
•
SENSORSAFE-ը վերահսկման համակարգ է, որն
ամրացված է մեքենայի նստատեղին և միացված
է Ձեր սմարթֆոնին Bluetooth-ով (Bluetooth դաս
2): Այն Ձեզ նախազգուշացնում է երեխայի համար
վտանգավոր իրավիճակների առկայության
մասին: Համակարգը բաղկացած է հետևյալ երկու
բաղադրիչներից՝
1. Կրծքավանդակի խելացի ամրակ օրինակ՝ օդի
ջերմաստիճանի չափում, բաց կամ փակ ամրակ:
2. Սմարթֆոն SENSORSAFE-ը աշխատում է
միայն SENSORSAFE հավելվածի միջոցով, որը
հասանելի է Apple App Store-ում կամ Google Play
Store-ում (1):
•
Նույնիսկ պատշաճ կերպով և իր թիրախային
նշանակությանը համապատասխան
օգտագործելու դեպքում SENSORSAFE-ը
ծառայում է միայն որպես անվտանգությանը
նպաստող հավելյալ համակարգ:
Արդյունավետությունը կախված է մի քանի
գործոններից և չի կարող երաշխավորվել:
Երեխայի անվտանգության վերջնական
պատասխանատվությունը կրում են երեխայի
ծնողները կամ խնամողները։ SENSORSAFE-ը
չի հանդիսանում ծնողի իրավական
HY
պարտականությունների շրջանցում, մեղմացում
կամ փոխարինում։
•
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ SENSORSAFE-ի
ամբողջական գործառույթը հիմնված է
սմարթֆոնի հետ կապի վրա: Խնդրում ենք
մշտապես վերցնել այն Ձեզ հետ և ակտիվացնել
սմարթֆոնի բոլոր գործառույթները, որոնք
անհրաժեշտ են SENSORSAFE-ի համար։
•
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Երբեք մի թողեք Ձեր
երեխային առանց ուղեկցության մեքենայի մեջ:
108
•
Պահեք պլաստիկ փաթեթավորմամբ նյութը
Ձեր երեխայի համար անհասանելի վայրում
շնչահեղձության վտանգ:
•
Օգտագործված էլեկտրոնային սարքերը չեն
հանդիսանում կենցաղային թափոններ։
Խնդրում ենք մշտապես պահել հրահանգների
ուղեցույցը հասանելի վայրում՝ մեքենայի
մանկական նստատեղին մոտ:
ՏԵՂԱԴՐՈՒՄ ԵՎ ԱՊԱՏԵՂԱԴՐՈՒՄ
SENSORSAFE ամրակը պետք է ամրացնել
նստատեղի ամրագոտու համակարգին: Ամրակի
երկու կողմերում առկա են անցքեր՝ այն ամրագոտու
համակարգին միացնելու համար:
Երկու կողմերի տեղադրման համար խնդրում ենք
կատարել հետևյալ քայլերը
• Բռնեք ամրագոտին ուսաբարձիկների ներքևի
մասում և անցկացրեք հետևից դեպի առաջ
ամրակի (2) վերևի անցքի միջով:
• Ուղղեք ամրագոտին դեպի ամրակի հետնամասը
և տեղադրեք այն հետևից դեպի առաջ ներքևի
անցքի մեջ:
Համոզվեք, որ ամրագոտին անցնում է ուղիղ երկու
անցքերի միջով և ոլորված չէ [1](3)[2]: Ամրակը
հանելու համար հրեք ամրագոտին միասին և դուրս
հանեք անցքերից:
ԵՐԵԽԱՅԻՆ ԱՄՐԱԳՈՏԻՈՎ ԵՎ ԱՄՐԱԿՈՎ
ԱՄՐԱՑՆԵԼԸ
Կարգավորեք նստատեղը օգտագործման ձեռնարկում
նշված հրահանգների համաձայն: Ամրացրեք Ձեր
երեխային օգտագործման ձեռնարկում նշված
հրահանգների համաձայն (տե՛ս գլուխ՝ «ԿԱՊԵԼԸ
ԱՄՐԱԳՈՏՈՒ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ»): Գոտու ճարմանդը
փակելուց հետո խնդրում ենք կատարել հետևյալ
հավելյալ քայլերը
• Փակեք ամրակը լսելի ՉԽԿՈՑՈՎ (4):
• Նախ, հրեք փակ ամրակը ներքև - դեպի
ճարմանդը:
• Զգուշորեն քաշեք կենտրոնական կարգավորման
գոտին՝ ամրացնելու ուսագոտիներն այնպես,
որպեսզի դրանք ամրանան Ձեր երեխայի մարմնին
(5):
• Տեղադրեք ամրակն անմիջապես ուսագոտիների
ներքևում (6):
Խնդրում ենք ստուգել, թե արդյոք ամրագոտու
համակարգն ամրացված է և ոլորված չէ: Ամրակը
բացելու համար խնդրում ենք սեղմել մեջտեղի
կոճակը և հեռացնել երկու մասերն իրարից [1]
(7)[2]:
SENSORSAFE ՀԱՎԵԼՎԱԾ
Ներբեռնեք և կարգավորեք
SENSORSAFE հավելվածը կարելի է անվճար
ներբեռնել Apple App Store-իցմ կամ Google Play
Store-ից: SENSORSAFE հավելվածին միացված
SENSORSAFE ամրակն օգտագործելու համար
խնդրում ենք համոզվել, որ
• հավելվածը տեղադրված է Ձեր սմարթֆոնում: