• Bluetooth-ը միացված է:
• ամրակը ճարմանդով ամրացված է, իսկ Ձեր
սմարթֆոնը միացված է վերջինիս:
• SENSORSAFE հավելվածը կարող է ուղարկել
ծանուցումներ, և ծանուցումների ձայնը
միացված է (Do Not Disturb (Չանհանգստացնել)-ը
անջատված է):
Նախքան առաջին անգամ օգտագործելը
Նախքան առաջին անգամ SENSORSAFE
օգտագործելը՝ ամրակը պետք է գրանցված լինի Ձեր
սմարթֆոնի հաշվում: Հետագայում, համակարգն
ավտոմատ կերպով միանում է, երբ ամրակը փակված
է լինում, իսկ Bluetooth-ը ակտիվացված է լինում Ձեր
սմարթֆոնում, քանի դեռ հավելվածն աշխատում է
հետին պլանում և բաց է Ձեր հեռախոսում:
Միանալու համար կատարեք հետևյալ քայլերը
1. Քաշեք մարտկոցը քաշելու պիտակը
SENSORSAFE կրծքավանդակի ամրակից և
նետեք այն (8):
2. Ակտիվացրեք Bluetooth-ը Ձեր սմարթֆոնի վրա,
բացեք SENSORSAFE հավելվածը և հետևեք
գրանցման հրահանգներին: Փակեք ամրակը:
Միանում է Լեդ լույսը, երբ ամրակն սկսում է
փոխանցել տեղեկություն և այն փոխվում է
կապույտ լույսի հավելվածին հաջողությամբ
միանալու դեպքում: Այժմ կարող եք տեսնել
SensorSafe ամրակը SensorSafe մոբայլ
հավելվածում առկա սարքերի ցանկում:
3. Փորձարկեք SensorSafe համակարգի
զգուշացումները նախքան այն երեխայի
համար օգտագործելը, որպեսզի ծանոթանաք
անվտանգության ծանուցումների գործարկմանը:
Մի քանի ամրակների գրանցումը մեկ
սմարթֆոնով
Դուք կարող եք գրանցել բազմաթիվ ամրակներ
մեկ սմարթֆոնում և մեկ հաշվում՝ միաժամանակ
միացված լինելով դրանց: Դրա համար միացրեք Ձեր
սմարթֆոնը յուրաքանչյուր ամրակին՝ մեկը մյուսի
հետևից՝ սեղմելով "add new device" («ավելացնել նոր
սարք») դաշտը և հետևելով հրահանգներին: Առաջին
անգամ նոր ամրակ գրանցելիս թողեք մյուս բոլոր
ամրակները ճարմանդով չամրակապված դիրքում։
Մեկ ամրակով մի քանի սմարթֆոններ գրանցելը
Մեկ ամրակը կարելի է գրանցել մեկից ավելի
սմարթֆոնում, սակայն տվյալ պահին միայն մեկ
սմարթֆոն կարող է լինել ակտիվ։ Խնդրում ենք
կատարել գրանցման քայլերը մեկ սմարթֆոնի համար
միևնույն ժամանակ։ Միացված օգտագործողների
միջև մեկից մյուսին միանալու դեպքում միացված
օգտագործողը պետք է ընտրի «Անջատել»
("Disconnect") դաշտը Կարգավորումներում՝ թույլ
տալով մեկ այլ անձի միանալ:
ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
SENSORSAFE ամրակը նստատեղին տեղադրելուց
և հավելվածին միանալուց հետո այն միանում է Ձեր
սմարթֆոնին, երբ փակ է: Ամրակի վրա առկա Լեդ
լույսը փոխվում է կապույտի, երբ այն հաջողությամբ
միանում է Ձեր սմարթֆոնում առկա SensorSafe
մոբայլ հավելվածին: Կարմիր լույսը ցույց է տալիս, որ
ամրակը միացված չէ Հավելվածին:
Ստորև նշված տեղեկությունը ուղարկվելու է
հավելվածին փակ ամրակից Bluetooth-ի միջոցով
միանալու դեպքում
• ամրակի դիրքը (բաց կամ փակ)
• ամրակի շուրջ մթնոլորտային ջերմաստիճանը
• մարտկոցի վիճակը
Ավելին, SENSORSAFE-ը ուղարկում է հնարավոր
վտանգավոր իրավիճակների մասին ազդանշաններ:
Դուք կծանուցվեք, երբ
• ամրակի շուրջ մթնոլորտային ջերմաստիճանը
մոտենա կրիտիկական մակարդակի (չափազանց
բարձր կամ չափազանց ցածր):
• ամրակը երկու ժամից ավելի ամրակապված լինի
ճարմանդով։
• ամրակը դուրս գա ճարմանդից:
• դուք որոշակի տարածք եք թողնում ձեր մեքենայի
շուրջը, իսկ ամրակը դեռ փակ է:
Եթե չափազանց երկար ժամանակ եք մնացել
այդ տարածքից դուրս, իսկ ամրակը դեռևս փակ
է, ձեր կողմից հավելվածում նշված արտակարգ
իրավիճակների դեպքում ընտանիքի անդամների
կոնտակտային տվյալներին ուղարկվելու են
ծանուցումներ։ Այս կրիտիկական անվտանգության
ծանուցումների ստացումն ապահովելու համար
խնդրում ենք նշել առնվազն 2 ընտանիքի անդամների
կոնտակտային տվյալներ արտակարգ իրավիճակների
դեպքում: Կարող եք SENSORSAFE հավելվածի մասին
մանրամասն տեղեկություն ստանալու համար այցելեք
www.cybex-online.com կայքէջ:
SENSORSAFE ամրակը նախագծված է այնպիսի
եղանակով, որ 12 ժամ ակտիվ լինելուց հետո այն
անցնում է քնի ռեժիմի մարտկոցի օգտագործման
ժամկետը խնայելու նպատակով։ Այն արթնացնելու
համար բացեք ամրակը և կրկին ամրացրեք այն:
Եթե չի օգտագործվում, անհրաժեշտ է
պահել SENSORSAFE ամրակը ճարմանդով
չամրակապված դիրքում մարտկոցի
օգտագործման ժամկետը խնայելու նպատակով:
ՄԱՐՏԿՈՑԸ ՓՈԽԵԼԸ
SENSORSAFE հավելվածը ցույց է տալիս ամրակի
մարտկոցի վիճակը: Նաև, ամրակի վրա առկա
Լեդ լույսը, փակելուց հետո, արագորեն թարթում
է, երբ մարտկոցը սպառվում է, իսկ վերջինիս
ամբողջությամբ սպառված լինելու դեպքում Լեդ
լույսերն ընդհանրապես չեն թարթում։ Խնդրում
ենք ժամանակին փոխել մարտկոցը, որպեսզի
կարողանաք միանալ SENSORSAFE-ին:
Մարտկոցը փոխելու համար խնդրում ենք բացել
ամրակի հետևի մասում գտնվող խցիկը Philips
գլխիկով պտուտակահանով (9): Հեռացրեք
էլեկտրական վահանակը և հին մարտկոցը: Տեղադրեք
նոր CR2032 մարտկոց (10) և կրկին մոնտաժեք
էլեկտրական վահանակը կրծքավանդակի ամրակի
մեջ այնպես, որ մարտկոցը դրված լինի դեպի վեր (11):
Մարտկոցը փոխելուց հետո դուք պետք է կարողանաք
միանալ ամրակին SENSORSAFE հավելվածում:
Մարտկոցը փոխելիս խնդրում ենք հաշվի առնել
հետևյալը
• Պահեք բոլոր մարտկոցները երեխայի համար
անհասանելի վայրում:
• Միայն օգտագործեք առաջարկվող CR2032
տեսակի մարտկոցները (Panasonic կամ Energizer):
HY
109