Միշտ անջատեք վարդակից , երբ գրիլից չեք օգտվում : Մի ընկղմեք սարքը ջրի կամ այլ
հեղուկների մեջ : Եթե գրիլը ընկել է ջրի մեջ , նախ անջատեք այն վարդակից և միայն դրանից
հետո սարքը դուրս բերեք ջրից՝ ձեռնոցներ հագնելով : Երբեք մի օգտագործեք գրիլը , եթե նա
կամ նրա հոսանքի լարը վնասված են : Մի փորձեք վերանորոգել սարքը ինքնուրույն : Գրիլը
միշտ տեղադրեք հուսալի և ջերմադիմացկուն հիմքով ուղիղ կայուն մակերևույթի վրա և
լավ օդափոխվող սենյակում : Եթե գրիլի մեջ չափազանց շատ մթերք կա և նա
դժվարությամբ է փակվում , երբեք ուժ մի գործադրեք , քանի որ այդպես կարող է վնասել
սարքը : Այրումից խուսափելու համար , աշխատող սարքը երբեք մի թողեք առանց
հսկողության : Նախքան էլեկտրական ցանցին գրիլը միացնելը , այն պետք է լինի փակ
վիճակում՝ պատյանի կափարիչը իջացված ❷ : Եփելուց հետո պատրաստի կերակուրը
դուրս հանեք միայն փայտե կամ ջերմակայուն թիակով : Մի օգտագործեք սուր
պատառաքաղ կամ դանակ կերակուրը հանելու համար , քանի որ դա կարող է վնասել
հրակայուն ծածկույթը :
Աշխատանքին նախապատրաստումը
Բացել գրիլի փաթեթը և արձակել մալուխը , բայց խրոցը վարդակից չմիացնել : Համոզվեք ,
որ ճարպը հավաքելու ընդկալը ❽ տեղադրված է տակդիրի մեջ ❾ ( տես նկար b) գրիլի
պատյանի ❺ հետևի մասում ( տես նկար a): Սեղմեք վերին շարժական վահանակի ❼
ֆիքսատորի վերին կոճակը ❹ , որպեսզի հեռացնեք այն , ապա ֆիքսատորի ներքևի կոճակի
❹ օգնությամբ հեռացրեք ներքևի շարժական վահանակը ❻ , պարզապես այն
բարձրացնելով վեր : Գրիլի շարժական վահանակները լվացեք տաք օճառաջրի մեջ , ապա
սրբեք չոր փափուկ լաթով : Այս մասերը կարող եք նաև լվանալ աման լվացող մեքենայում :
Վահանակները լվացեք և չորացրեք ամեն կերակուր պատրաստելուց հետո : Նախքան գրիլի
օգտագործելը , կրկին տեղադրեք վերին և ստորին վահանակները իրենց տեղերում : Գրիլը
տեղադրեք ուղիղ և կայուն ջերմադիմացկուն մակերևույթի վրա :
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ : Շարժական վահանակները փոխադարձ փոխարինելի և երկկողմանի
են՝ մի կողմը ունի շերտավոր , իսկ մյուսը՝ հարթ մակերես : Մթերքը կարելի է պատրաստել
ցանկացած կողմի վրա՝ ձեր ընտրությամբ : Տեղադրեք վահանակներ այնպես , որպեսզի
ճարպը հեռացնելու համար ակոսը ❿ ուղղված լինի դեպի հետ՝ ճարպը նրա միջով պետք է
հոսի ճարպ հավաքելու համար ընդկալի մեջ ❽ : Առաջին անգամ օգտագործելու ժամանակ ,
գրիլի շարժական վահանակների աշխատանքային մակերեսը թղթե անձեռոցիկի
օգնությամբ յուղեք խոհարարական յուղի բարակ շերտով : Հրակայուն ծածկույթի
լավագույն աշխատանքը ապահովելու համար քսեք յուղի կրկնակի շերտ : Առաջին անգամ
aeno.com/documents
63