Whirlpool BI WDWG 861484 EU Manual De Instalación página 32

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 23
Մի տեղադրեք սարքավորումը այնպիսի
վայրերում, որտեղ այն կարող է ենթարկվել
անբարենպաստ պայմանների (օրինակ՝
անբավարար օդափոխություն, 5°C-ից ցածր կամ
35°C-ից բարձր ջերմաստիճան) ազդեցության:
Մեքենան տեղադրելիս համոզվեք, որ դրա չորս
ոտիկները կայուն են և ամուր կանգնած են հատակի
վրա, և հարթաչափի օգնությամբ ստուգեք, որ
մեքենան տեղադրվել է հավասարաչափ:
Եթե մեքենան տեղադրվում է փայտյա կամ
«լողացող» հատակին (մանրահատակի և լամինատի
որոշ տեսակներ), ապա հատակին ամրացրեք
60 x 60 x 3 սմ (առնվազն) չափի նրբատախտակի
թերթ, և սարքավորումը տեղադրեք դրա վրա:
Ջրամատակարարման խողովակ(ներ)ը
միացրեք ջրամատակարարման աղբյուրին՝ Ձեր
երկրի ջրամատակարար ընկերության
պահանջներին համապատասխան:
Միայն սառը ջրով աշխատող մոդելների
համար՝ խողովակը մի միացրեք տաք ջրի
մատակարարման աղբյուրին:
Տաք ջրով աշխատող մոդելների համար՝ տաք
ջրի ջերմաստիճանը մուտքի կետում չպետք է
գերազանցի 60°C:
Լվացքի մեքենան ունի տեղափոխման համար
նախատեսված հեղույսներ, որոնք թույլ են տալիս
տեղափոխման ընթացքում խուսափել մեքենայի
ներքին մասերը վնասելուց: Նախքան լվացքի
մեքենան օգտագործելը տեղափոխման համար
նախատեսված հեղույսները պետք է պարտադիր
հեռացվեն: Դրանք հեռացնելուց հետո անցքերը
ծածկեք մեքենայի հետ մատակարարվող 4
պլաստիկ կափարիչներով:
Սարքը տեղադրելուց հետո սպասեք մի քանի
ժամ նախքան դրա գործարկումը, որպեսզի
մեքենան հասցնի հարմարվել սենյակի
կլիմայական պայմաններին:
Համոզվեք, որ լվացքի մեքենայի հիմքում
գտնվող օդափոխության անցքերը (տվյալ
մոդելում դրանց առկայության դեպքում)
խցանված չեն գորգի կամ այլ առարկաների
կողմից:
Սարքավորումը ջրամատակարարման
աղբյուրին միացնելու համար օգտագործեք միայն
նոր խողովակներ: Անհրաժեշտ է խուսափել
օգտագործված խողովակները կրկին
օգտագործելուց:
Ջրամատակարարման ճնշումը պետք է լինի
0,1-1 ՄՊա-ի սահմաններում:
Մի նորոգեք կամ մի փոխարինեք սարքի որևէ
մաս, եթե դա որոշակիորեն չի նշված օգտվողի
ձեռնարկում: Օգտվեք միայն լիազորված
Սպասարկող ծառայություններից: Ինքնուրույն
կամ ոչ մասնագետի նորոգումը կարող է
հանգեցնել կյանքին կամ առողջությանը
սպառնացող վտանգավոր միջադեպի, և/կամ
գույքի զգալի վնասման:
Կենցաղային մեքենայի պահեստամասերը
հասանելի կլինեն վերջին միավորը շուկայում
սպառվելուց հետո 10 տարվա ընթացքում, ինչպես
դա թելադրված է Եվրոպական Էկոդիզայնի
կանոնակարգով:
ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Սարքը պետք է հնարավոր լինի անջատել
էլեկտրասնուցման աղբյուրից՝ խրոցակը
էլեկտրասնուցման վարդակից հանելու (դրա
հասանելիության դեպքում) կամ վարդակից վերև
տեղադրված բազմաբևեռ փոխանջատիչի
միջոցով՝ լարանցման կանոնների համաձայն,
ինչպես նաև պետք է ապհովվի սարքավորման
հողանցումը՝ էլեկտրական անվտանգության
ազգային ստանդարտների պահանջների
համաձայն:
Խուսափեք երկարացման լարեր,
ճյուղավորիչներ կամ հարմարիչներ
օգտագործելուց: Էլեկտրական բաղադրիչները
պետք է տեղադրելուց հետո օգտատիրոջ համար
անհասանելի լինեն: Մի օգտագործեք
սարքավորումը, եթե ոտաբոբիկ եք, կամ եթե ձեր
մարմինը խոնավ է: Մի շահագործեք այս
սարքավորումը, եթե դրա հոսանքի լարը կամ
խրոցակը վնասված է, եթե մեքենան անսարք է,
վնասված է կամ շրջվել է:
Եթե հոսանքի լարը վնասված է, այն պետք է
փոխարինվի նույնատիպ մեկ այլ լարով
արտադրողի, դրա սպասարկման գործակալի կամ
համապատասխան որակավորում ունեցող մեկ
այլ մասնագետի կողմից՝ էլեկտրահարման ռիսկից
խուսափելու
համար:
ՄԱՔՐՈՒՄ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համոզվեք, որ սարքը
անջատված է և էլեկտրաէներգիա չի
մատակարարվում նախքան ցանկացած
սպասարկման աշխատանք իրականացնելը.
Վնասվածք սանալու ռիսկից խուսափելու
նպաակով օգագործեք պաշտպանիչ ձեռնոցներ
(պատռվածքի ռիսկ) և անվտանգության կոշիկներ
( կոնտուզիայի ռիսկ); բռնեք երկու անձով (բեռը
կրճաելու համար); երբեք մի կիրառեք գոլորշով
մաքրող սարք ( էլեկտրաշոկի ռիսկ). Արտադրողի
կողմից չարտոնագրված ոչ պրոֆեսիոնալ
վերանորոգումները կարող են վանգել
առողջությանը և անվտանգությանը, որի համար
արադրողը պատասխանատվություն չի կրում. Ոչ
պրոֆեսիոնալ վերանորոգումների և
սպասարկման արդյունքում առաջացած
ցանկացած թերություն կամ վնասվածք
երաշխիքի մեջ չի մտնում, որի պայմանները
ներկայացված են սարքի հետ տրամադրվող
փաստաթղթում. :
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԹԱՓՈՆԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով պիտանի է կրկնակի
օգտագործման համար և իր վրա կրում է վերամշակման նշան՝
Ուստի, սարքի փաթեթավորման տարբեր մասերը պետք է
աղբահեռացվեն պատասխանատու եղանակով՝ աղբահեռացմանը
վերաբերող տեղական կանոնակարգերի պահանջներին
համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ԹԱՓՈՆԱՑՈՒՄ
Այս սարքավորումն արտադրված է վերամշակման և
վերաօգտագործման ենթակա նյութերից: Դրանց աղբահեռացումը
պետք է կազմակերպվի աղբահեռացմանը վերաբերող տեղական
կանոնակարգերի պահանջներին համապատասխան: Էլեկտրական
կենցաղային սարքերի օգտագործման, վերականգնման և
վերամշակման մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու
համար դիմեք տեղական մարմիններին, կենցաղային աղբի
հավաքման ծառայությանը կամ այն խանութին, որից գնել
եք սարքավորումը: Սարքավորումը կրում է Եվրոպական
Միության «Էլեկտրական և էլեկտրոնային սարքավորման
թափոնների» մասին թիվ 2012/19/EU Հրահանգի պահանջներին
համապատասխանության նշան: Այս սարքավորման պատշաճ
թափոնացումն ապահովելու միջոցով Դուք օգնում եք կանխել
շրջակա միջավայրի և մարդկանց կյանքի վրա դրա բացասական
ազդեցությունը:
Արտադրանքի կամ դրան ուղեցող փաստաթղթերի վրա
առկայությունը նշանակում է, որ այն չպետք է թափոնացվի
որպես կենցաղային աղբ՝ փոխարենը այն պետք է տեղափոխվի
էլեկտրական և էլեկտրոնային սարքերի վերամշակման համար
նախատեսված հատուկ կենտրոն:
:
նշանի

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido