Whirlpool WFC 3C23 PF Manual Del Usuario página 16

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 6
Բոլոր փողրակները պետք է շատ
ապահով ձգել, որպեսզի
օգտագործման ընթացքում դրանք
չթուլանան:
Ջրի հետ կապված բոլոր
կարգավորումները պետք է
համապատասխան լինեն:
Ջրամատակարարման ճնշում 0.05 -
1.0 ՄՊա:
Ներհոս ջրի ջերմաստիճանը
կախված է աման լվանալու մեքենայի
մոդելից: Եթե տեղադրված ներքին
փողրակի վրա նշված է «25°C
max», ապա ջրի թույլատրելի
մաքսիմում ջերմաստիճանը 25°C է:
Մյուս բոլոր մոդելների դեպքում
թույլատրելի մաքսիմում
ջերմաստիճանը 60°C է:
Չի կարելի կտրել փողրակները և,
ջրամատակարարման դադարեցման
համակարգով ապահովված
սարքավորումների դեպքում, չի
կարելի պլաստմասե պատյանով
ներքին փողրակն ընկղմել ջրի մեջ:
Եթե փողրակները բավականաչափ
երկար չեն, ապա կապ հաստատեք
Ձեր տեղամասի մատակարարի հետ:
Համոզվեք, արդյոք ներհոսքի և
արտահոսքի փողրակները ոլորված
կամ ճզմված չեն: Նախքան
սարքավորումն առաջին անգամ
օգտագործելը`ստուգեք արդյոք
ներհոսքի և արտահոսքի
փողրակները չեն կաթում:
Օգտագործման ընթացքում
սարքավորման ետևի պատը պետք է
անհասանելի լինի, օրինակ` չի
կարելի սարքը մոտեցնել պատին
կամ կահույքին:
Սարքավորումը տեղադրելիս
համոզվեք, արդյոք չորս ոտիկները
կայուն են և դիպչում են հատակին`
կարգավորելով դրանք
համապատասխանաբար, և ստուգեք
արդյոք այն կատարելապես հարթ
է`օգտագործելով հարթաչափ:
Եթե սարքավորումը տեղադրում եք
տվյալ շարքի ամենավերջում`
կողային պանելը դարձնելով
հասանելի, ապա անհրաժեշտ է
ծխնիի տարածքը փակել` դրա
16
ջարդվելու հավանականությունը
կանխելու համար:
Այն սպասք լվանալու մեքենաները,
որոնք հատակին ունեն
օդափոխության համար
նախատեսված բացվածքներ, գորգը
չպետք է խոչընդոտ հանդիսանա
դրանց համար:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Որպեսզի տեղադրումը
համապատասխանի ընթացիկ
անվտանգության կանոններին`
անհրաժեշտ է մինիմում 3 մմ շփման
բացով եռաթև վարդակ, ինչպես նաև
կատարել սարքի հողանցում:
Եթե հոսանքի մալուխը վնասվել է,
փոխարինեք այն դրան համարժեք
մալուխով: Հոսանքի մալուխը պետք
է փոխի միայն որակավորված
տեխնիկը ըստ արտադրողի
ցուցումների և ընթացիկ
անվտանգության կանոնների: Կապ
հաստատեք լիազորված
սպասարկման կենտրոնի հետ:
Անհրաժեշտ է կապ հաստատել
որակավորված տեխնիկի հետ, եթե
նախատեսված խրոցակը չի
համապատասխանում Ձեր
վարդակին:
Հոսանքի մալուխը պետք է
բավականաչափ երկար լինի սարքին
միացնելու համար: Չի կարելի քաշել
հոսանք մատակարարող մալուխը:
Չի կարելի օգտագործել
երկարացման լարեր, բազմաթիվ
վարդակներ կամ ադապտերներ: Չի
կարելի օգտագործել սարքավորումը,
եթե այն ունի վնասված լարեր կամ
վարդակ, կամ եթե այն պատշաճ
կերպով չի աշխատում, կամ եթե այն
վնասվել կամ ընկել է: Անհրաժեշտ է
լարը հեռու պահել տաք
մակերեսներից: Էլեկտրական
բաղադրիչները չպետք է հասանելի
լինեն օգտագործողին տեղադրելուց
հետո: Չի կարելի դիպչել
սարքավորմանը մարմնի որևէ թաց
մասով և չի կարելի այն շահագործել
երբ ոտաբոբիկ եք:
ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Սպասք լվանալու մեքենայի ջուրը
խմելու ջուր չէ:
Տեղային կարգավորումների
մաքսիմում քանակը տրված է
արտադրանքի թերթիկում:
Չի կարելի դուռը թողնել բաց
վիճակում, քանի որ այն կարող է
վտանգ ներկայացնել:
Աման լվանալու մեքենայի բաց
թողնված դուռը կարող է միայն
հենարան հանդիսանալ բեռնված
դարակը դուրս բերելիս:
Չի կարելի վրան դնել առարկաներ,
ինչպես նաև նստել կամ կանգնել
դրա վրա:
Օգտագործեք միայն ավտոմատ
սպասք լվանալու մեքենայի համար
նախատեսված ախտահանող և
պարզաջրող հավելանյութեր:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սպասք
լվանալու մեքենայի ախտահանող
միջոցները խիստ ալկալային են:
Դրանք կարող են խիստ վտանգավոր
լինել, եթե հանկարծ կուլ տաք:
Խուսափեք մաշկի և աչքերի հետ
դրանց շփումից և հեռու պահեք
երեխաներին, երբ սպասք լվանալու
մեքենայի դուռը բաց է:
Ստուգեք ` արդյոք լվացող անոթը
դատարկ է լվացման փուլի ավարտից
հետո:
Ախտահանող, պարզաջրող և աղային
նյութերը պետք է հեռու պահել
երեխաներից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Դանակները
և այլ պարագաներ, որոնք ունեն
սուր ծայրեր, պետք է դնել
զամբյուղի մեջ` ծայրերը դեպի
ներքև կամ հորիզոնական դիրքով:
Ջրամատակարաման ծորակը պետք է
անջատել և վարդակը հանել
էլեկտրական խրոցակից
յուրաքանչյուր ծրագրի վերջում,
ինչպես նաև մեքենան մաքրելուց և
պահպանման որևէ աշխատանք
իրականացնելուց առաջ:
Ցանկացած անսարքության դեպքում
անհրաժեշտ է սարքավորումն
անջատել:

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido