Descargar Imprimir esta página

Cybex Silver PALLAS B3 Guia Del Usuario página 168

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 44
Երբեք երեխային առանց հսկողության մի թողեք մեքենայի մեջ:
Մանկական պահող համակարգի մասերը տաքանում են արևի տակ
և կարող են այրել Ձեր երեխայի մաշկը: Հեռու պահե՛ք երեխային և
մեքենայի նստատեղը արևի ուղիղ ճառագայթներից:
Դժբախտ պատահարը կարող է անզեն աչքով ոչ տեսանելի վնաս հասցնել
մեքենայի նստատեղին: Խնդրում ենք վթարից հետո փոխել նստատեղը:
Կասկածի դեպքում կապ հաստատե՛ք դիլերի կամ արտադրողի հետ:
Նստատեղի օգտագործման ժամկետը չպետք է գերազանցի 11 տարին:
Մեքենայի նստատեղը ենթարկվում է բարձր լարվաճության իր ապրանքի
կենսացիկլի ընթացքում, ինչը հանգեցնում է նյութի որակի փոփոխության
տարիքի մեծացման հետ:
Հնարավոր է մաքրել պլաստիկ մասերը նուրբ մաքրող նյութով և տաք ջրով:
Երբեք մի' օգտագործեք կոշտ մաքրող կամ սպիտակեցնող միջոցներ:
Զգայուն նյութերից պատրաստված որոշ նստատեղերի վրա երեխաների
նստատեղ դնելուց կարող են հետքեր մնալ և/կամ գունաթափման
պատճառ դառնալ: Դա կանխելու համար կարող եք մեքենայի մանկական
նստատեղի տակ ծածկոց կամ սրբիչ կամ նմանատիպ այլ իր տեղադրել ՝
տրանսպորտային միջոցի նստատեղը պաշտպանելու համար։
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԵՐ
(1) Թիկնակ
(2) Բուստեր
(3) Հակահարվածային
պաշտպանության (76 սմ – 105 սմ)
(4) ISOFIX կարգավորման բռնակ
(5) ISOFIX ֆիքսատորներ
(6) ISOFIX խարսխման կետեր
(7) ISOFIX անվտանգության ցուցիչ
(8) Վերին ամրագոտի
(9) Վերին ամրացման
անվտանգության ցուցիչ
(10) ISOFIX արձակման կոճակներ
(11) Կարգավորվող գլխի հենակ
(12) Գլխի հենակի կարգավորման
բռնակ
(13) Հակահարվածային
պաշտպանության ամրագոտի
HY
164
(14) Գոտու կարգավորիչի
արձակման կոճակ
(15) Գոտու կարգավորիչ
(16) Հակահարվածային
պաշտպանության ամրակ
(17) Հակահարվածային
պաշտպանության լեզվակ
(18) Գոտկատեղի գոտու ուղեցույց
(100 սմ – 150 սմ)
(19) ուսագոտու ուղեցույց
(100 սմ – 150 սմ)
(20) Վերին ամրացման
կարգավորման կոճակ
(21) Գոտու արձակման կեռ
(22) Մետաղե ամրակ
(23) Կողմնային հարվածի գծային
պաշտպանություն (L.S.P.)
ՍԿԶԲՆԱԿԱՆ ՄՈՆՏԱԺՈՒՄԸ
Ամրացրեք թիկնակը (1) նստատեղ բուստերին (2) ՝ մտցնելով ուղղորդման
սեղմիչը բուստերի առանցքի մեջ։ Այնուհետև թիկնակը (1) ծալվում է առաջ:
Տեղադրեք հակահարվածային պաշտպանությունը (3) նստատեղ բուստերի
վրա (2):
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՒՄ ՃԻՇՏ ԴԻՐՔԸ
76 սմ – 105 սմ; > 15 մ հակահարվածային պաշտպանությունով
Սա i-Size երեխաների համար ուժեղացված անվտանգության համակարգ
է: Այն հաստատված է ՄԱԿ-ի թիվ R129/03 կանոնակարգի համաձայն,
i-Size-ի հետ համատեղելի տրանսպորտային միջոցների նստած
դիրքերում օգտագործելու համար, ինչպես նշված է տրանսպորտային
միջոցների արտադրողների կողմից իրենց տրանսպորտային միջոցների
օգտագործման ուղեցույցներում։ Եթե Ձեր տրանսպորտային միջոցը չունի
i-Size նստելու դիրք, խնդրում ենք ստուգել տրանսպորտային միջոցների
տեսակների ցանկը: Դուք կարող եք ձեռք բերել ամենաթարմ տարբերակը
go.cybex-online.com/pallas-b3-isize-car-compatibility կայքից։
100 սմ – 150 սմ; երեք կետով ամրացող ավտոմատ ամրագոտիով
Մեքենայի մանկական նստատեղը կարող է օգտագործվել տրանսպորտային
միջոցների նստատեղերի վրա, որոնք հագեցած են երեք կետով ամրացող
ավտոմատ ամրագոտիով: Տե ՛ ս տրանսպորտային միջոցների տեսակների
ցանկը հաստատված տրանսպորտային միջոցների համար։ Դուք կարող եք
ձեռք բերել ամենաթարմ տարբերակը go.cybex-online.com/pallas-b3-isize-
car-compatibility կայքից։
100 սմ – 150 սմ հասակի միջակայքի միջև երեք կետով ամրացող
ամրագոտիով օգտագործման համար հնարավոր է օգտագործել առանց
ISOFIX–ի և վերին ամրացման: Այս դեպքում մեքենայի նստատեղը միշտ
պետք է ամրացված լինի երեք կետով ամրացող ամրագոտիով, նույնիսկ եթե
նստատեղում երեխա չկա:
Բացառիկ դեպքերում մեքենայի մանկական նստատեղը կարող է
օգտագործվել նաև առջևի ուղևորի նստատեղի վրա: Միշտ հետևեք
տրանսպորտային միջոց արտադրողի խորհուրդներին։
135 սմ-ից բարձր հասակ ունեցող երեխայի դեպքում մեքենայի
��
մանկական նստատեղի և Ձեր տրանսպորտային միջոցի
համատեղելիությունը կարող է նվազել։
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՍՏԱՏԵՂԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՒՄ
1. Միշտ վստահ եղեք, որ...
տրանսպորտային միջոցի թիկնակները կողպված են իրենց ուղղահայաց
դիրքում:

Publicidad

loading