Descargar Imprimir esta página

Cybex Silver PALLAS B2 i-SIZE Guia Del Usuario página 155

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 42
ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
PALLAS B2 i-SIZE
UN R129/03
i-Size Universal ISOFIX
Տարիք՝ > 15 ամսականից մինչև մոտ 12 տարեկան
76cm – 105cm / ≤ 21kg
Specific Vehicle Booster Seat
Pallas B2 i-Size հակահարվածային
100cm – 150cm
պաշտպանություն.
76 սմ – 105 սմ, > 15 մ, առավելագույնը 21 կգ
030110
UN Regulation No. 129/03
Pallas B2 i-Size` երեք կետով ամրացող
Cybex GmbH
Riedingerstr. 18, 95448 Bayreuth
Germany
ավտոմատ ամրագոտի. 100 սմ – 150 սմ
Շնորհակալություն Ձեր մեքենայի մանկական նստատեղն ընտրելիս Pallas
B2 i-Size-ն ընտրելու համար։
Նախքան մեքենայի մանկական նստատեղը մեքենայի մեջ տեղադրելը,
ուշադիր կարդացեք սույն օգտագործման ուղեցույցը և միշտ պահեք այն
ձեռքի տակ՝ հետագա տեղեկատվության համար:
ԿԱՐևՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Առանց Տեսակը հաստատող իրավասու մարմնի (the Type Approval
Authority) կողմից հաստատման, մեքենայի մանկական նստատեղը չի
կարող որևէ կերպ փոփոխության ենթարկվել կամ համալրվել:
Ձեր երեխային պատշաճ պաշտպանված պահելու համար
բացարձակապես կարևոր է, որ օգտագործեք մեքենայի մանկական
նստատեղը, ինչպես նկարագրված է այս ուղեցույցում:
Մի օգտագործեք նախքան երեխայի տարիքը 15 ամսականը
գերազանցելը և մինչև հասակը 76 սմ չափի հասնելը։
Մեքենայի այս մանկական նստատեղը կարող է տեղադրվել միայն
մեքենայի այնպիսի նստատեղերի վրա, որոնք հաստատված են
մանկական պահող համակարգերի օգտագործման համար՝ համաձայն
փոխադրամիջոցի ձեռնարկի:
Հարմար է միայն երեք կետով ամրացող ավտոմատ ամրագոտիներով
տրանսպորտային միջոցների նստատեղերի համար, որոնք հաստատված
են ՄԱԿ-ի թիվ 16 կանոնակարգի (UN Regulation No. 16) կամ համադրելի
ստանդարտի համաձայն:
Մի օգտագործեք այլ ծանրաբեռնվածություն կրող կոնտակտային
կետեր, բացի հրահանգներում նկարագրվածներից և մանկական պահող
համակարգերի վրա նշվածներից:
Մեքենայի մանկական նստատեղի թիկնակի ամբողջական մակերեսը
պետք կպած լինի մեքենայի թիկնակին:
Երեխային հակահարվածային պաշտպանությամբ ամրացնելիս
(76 սմ – 105 սմ, > 15 մ, առավելագույնը ՝ 21 կգ), ISOFIX ֆիքսատորների
ամրացումը բավարար չէ. բացի այդ, անհրաժեշտ է ամրացնել վերին
ամրագոտին:
Վերևի ամրագոտին կարող է ամրացվել միայն նշված կցորդման կետի վրա:
76 սմ – 100 սմ հասակի միջակայքում օգտագործելու համար պետք է
օգտագործել հակահարվածային պաշտպանությունը:
Ուսագոտին պետք է շարժվի դեպի վեր և դեպի ետ՝ թեքված վիճակում:
Այն երբեք չպետք է առաջ շարժվի դեպի Ձեր տրանսպորտային միջոցի
վերին ամրագոտու կետը։
Տրանսպորտային միջոցի ամրագոտու ամրակը երբեք չպետք է հատի
նստատեղի հենակը: Եթե ամրագոտու ամրակի գոտին չափազանց
երկար է, ապա նստատեղը հարմար չէ մեքենայի այս դիրքում
օգտագործելու համար:
Երեք կետով ամրացող ամրագոտին պետք է անցկացվի միայն նշված
ուղիներով: Ամրագոտիների ուղիները մանրամասն նկարագրված են այս
ուղեցույցում և կանաչ գույնով նշված են մեքենայի մանկական նստատեղին։
Գոտկատեղի ամրագոտին պետք է հնարավորինս ցածր անցնի Ձեր
երեխայի աճուկային հատվածով, որպեսզի վթարի դեպքում ունենա
օպտիմալ ազդեցություն:
Յուրաքանչյուր օգտագործումից առաջ համոզվեք, որ հակահարվածային
պաշտպանությունը կամ տրանսպորտային միջոց՝ի՝ երեք կետով
ամրացող ավտոմատ ամրագոտին ճիշտ է կարգավորված և կիպ նստած
է երեխայի մարմնին: Երբեք մի ոլորեք ամրագոտին։
Բոլոր ժապավենները պետք է լինեն ձիգ և չպետք է ոլորված լինեն:
Միայն օպտիմալ կարգավորված գլխի հենակը կարող է առաջարկել Ձեր
երեխային առավելագույն պաշտպանություն և հարմարավետություն՝
միևնույն ժամանակ ապահովելով, որ ուսագոտին սահուն նստի:
Մեքենայի մանկական նստատեղը միշտ պետք է օգտագործվի թիկնակն
ամրացված: Թիկնակը կարող է հեռացվել միայն մաքրման կամ
պահեստավորելու համար։
Մեքենայի մանկական նստատեղը միշտ պետք է պատշաճ կերպով
ամրացված լինի տրանսպորտային միջոցում, նույնիսկ այն ժամանակ,
երբ այն չի օգտագործվում:
Միշտ համոզվեք, որ մեքենայի մանկական նստատեղը չի խցանվում
մեքենայի դուռը փակելիս կամ հետևի նստատեղը կարգավորելիս:
Ուղեբեռը կամ մեքենայում առկա ցանկացած այլ իր պետք է միշտ ապահով
կերպով ամրացված լինի: Հակառակ դեպքում նրանք կարող են շպրտվել
մեքենայի ներսում, ինչը կարող է մահացու վնասվածքներ պատճառել:
Մեքենայի նստատեղը երբեք չպետք է օգտագործվի առանց նստատեղի
ծածկի: Համոզվեք, որ օգտագործվում է միայն օրիգինալ CYBEX նստատեղի
ծածկ, քանի որ ծածկը նստատեղի գործառույթի հիմնական տարրն է:
Երբեք երեխային առանց հսկողության մի թողեք մեքենայի մեջ:
Մանկական պահող համակարգի մասերը տաքանում են արևի տակ
և կարող են այրել Ձեր երեխայի մաշկը: Հեռու պահե՛ք երեխային և
մեքենայի նստատեղը արևի ուղիղ ճառագայթներից:
HY
HY
151

Publicidad

loading

Este manual también es adecuado para:

523001225523001227523001229523001231