586
Հայերեն
2 Հեռացրեք և թափեք խոզանակի գլխիկը։ Ամբողջ
բռնակը փակեք սրբիչով կամ կտորով:
3 Բռնակի վերևը մի ձեռքով պահեք և հարվածեք
բռնակի պատյանին ներքևի եզրից 0,5 դյույմ
բարձրության վրա։ Ուժեղ հարվածեք մուրճով բոլոր
4 կողմերից՝ եզրի կափարիչը դուրս հանելու
համար։
Նշում՝ Հնարավոր է՝ ստիպված լինեք մի քանի
անգամ հարվածել ծայրին՝ ներքին բռնակալի
միացումները խզելու համար։
4 Հեռացրեք եզրի կափարիչը ատամի խոզանակի
բռնակից։ Եթե եզրի կափարիչը հեշտությամբ չի
ազատվում պատյանից, կրկնեք քայլ 3-ը մինչև
եզրի կափարիչը դուրս գա։
5 Բռնակը գլխիվայր պահելով՝ լիսեռը ներքև սեղմեք
կոշտ մակերևույթի վրա։ Եթե ներքին
բաղադրիչները հեշտությամբ չեն ազատվում
պատյանից, կրկնեք քայլ 3-ը մինչև ներքին
բաղադրիչները դուրս գան։
6 Տեղադրեք պտուտակահանը մարտկոցի և
շրջանակի միջև ներքին բաղադրիչների ներքևում։
Այնուհետև զգուշորեն հեռացրեք պտուտակահանը
մարտկոցից՝ շրջանակի ներքևի հատվածը
կոտրելու համար։