Լիցքավորման սարքը
նախատեսված չէ դուրսը
օգտագործելու համար:
Պաշտպանեք Ձեր լիցքավորման
սարքը խոնավությունից:
Երբեք մի թույլատրեք երեխաներին
օգտագործել սարքը:
Անհրաժեշտ է ուշադիր լինել և հետևել
երեխաներին, որպեսքի համոզվել, որ
լիցքավորման սարքը չհայտնվի
երեխաների ձեռքերում:
Հեռու պահել երեխաներին լիցքավորման
սարքից և վայրից, որտեղ միացրած է
լիցքավորման սարքը: Սարքը պահպանել
երեխաներին անհասանելի վայրում:
Եթե սարքից ծուխ է դուրս գալիս կամ այն
բռնկվում է, անմիջապես անջատեք այն
ցանցից:
Երբեք մի օգտագործեք վնասված
կուտակիչ մարտկոցներ:
5. Ընդհանուր նկարագրություն
Տես էջ 1:
1 Կուտակիչ մարտկոցների բլոկ *
2 Լիցքավորման սարքի բնիկ
3 Ազդանշանային ինդիկատոր
4 Աշխատանքի ինդիկատոր
* ներառված չէ առաքման լրակազմի մեջ
6. Գործարկում
Գործարկումից առաջ համոզվեք, որ սարքի մոդելի
թիթեի վրա նշված ցանցային լարման և
հաճախականության արժեքները համապատասխանում
են Ձեր հոսանքի ցանցին:
Այս տեսակի սարքերը, որոնք գեներացնում են հաստատուն
հոսանք, կարող են ազդել դիֆերենցիալ ապահովիչ
անջատիչների վրա: Կիրառեք F տեսակը, կամ առավելագույնը
30 մլԱ անջատման հոսանքով աշխատող մոդելը:
6.1
Ստուգում
Խրոցակը միացնել հոսանքի վարդակին:
Ազդանշանային (3) և աշխատանքի ինդիկատորները (4)
միանում են հաջորդաբար մոտավորապես 1 վրկ.
յուրաքանչյուրը:
7. Կիրառում
7.1
Կուտակիչ մարտկոցի լիցքավորում
Կուտակիչ մարտկոցը (1) մինչև վերջ մտցնել լիցքավորման
սարքի բնիկի (2) մեջ:
Աշխատանքի ինդիկատորը (4) թարթում է և կուտակիչ
մարտկոցը լիցքավորվում է:
Երբ մարտկոցը ամբողջությամբ լիցքավորված է,
աշխատանքային ինդիկատորի լույսը վառվում է (4)
անընդհատ:
Կուտակիչ մարտկոցը կարող է մնալ լիցքավորման սարքի մեջ
և այսպիսով մշտապես պատրաստ լինել օգտագործման համար:
8. Խափանումներ
8.1
Ազդանշանային ինդիկատորի լույսը (3)
վառվում է անընդհատ
• Կուտակիչ մարտկոցը չի լիցքավորվում: Ջերմասիճանը շատ
բարձր է/ շատ ցածր է: 0 °C-ից մինչև 50 °C ընկած
միջակայքում ջերմաստիճանների պայմաններում կուտակիչ
մարտկոցը սկսվում է ավտոմատ լիցքավորվել:
8.2
Ազդանշանային ինդիկատորը (3) թարթում է
• Կուտակիչ մարտկոցը սարքին չէ: Անմիջապես հանել
կուտակիչ մարտկոցը լիցքավորման սարքին:
• Լիցքավորման հպակների միջև կարճ միացում: Ստուգել
հպակները, հնարավոր է լիցքավորման սարքի մեջ օտար
մարմիններ կան:
9. Վերանորոգում
Լիցքավերման սարքի վերանորոգումը կարող է իրականացվել
միայն համապատասխան բնագավառում պրոֆեսիոնալ
մասնագետի կողմից:
Եթե լիցքավորման սարքի հոսանքին միացվող լարը վնասված
է, ապահովության նկատառումներից լարը պետք է փոխարինվի
արտադրողի սպասարկող կազմակերպության մասնագետի կամ
այլ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի
կողմից:
Metabo լիցքավորման սարքերի վերանորոգման
անհրաժեշտության դեպքում դիմեք Ձեր Metabo
ներկայացուցչին: Հասցեները կգտնեք www.metabo.com
կայքի վրա:
10. Շրջակա միջավայրի
պաշտպանություն
Metabo փաթեթավորման նյութերը 100% -ով վերամշակվող
են:
Հին լիցքավորման սարքերն ու նրանց պարագաները
պարունակում են մեծ քանակությամբ արժեքավոր հումք և
պլաստիկ, որոնք նույնպես կարող են վերամշակվել:
ՀԱՅԵՐԵՆ hy
43