Արագասեղմիչ մանեկի (1) հանում.
Միայն այն դեպքում, եթե M-Quick-արագասեղմիչ
մանեկը (1) տեղադրված է, կարող եք իլը կանգնենել իլի
սեևռակման կոճակը (4) սեղմելով:
- Անջատելուց հետո գործիքը որոշ ժամանակ պտտվում է:
- Մինչև հղկասկավառակը դադարի պտտվել, սեղմեք իլի
սևեռակիչ կոճակը (4) . Արագասեղմիչ մանեկի (1)
արձակվում է:
7.4
Երկու անցքերով մանեկի ամրացում/հանում
(կախված է սարքի մոդելից)
Երկու անցքերով մանեկի (12) ամրացում․
Երկու անցքերով մանեկի 2 կողմերը տարբեր են: Երկու
անցքերով մանեկը ներպտուտակել իլի վրա հետևյալ կերպ.
Տես էջ 2 Նկար B
- X) Բարակ հղկասկավառակներ.
Որպեսզի բարակ հղկասկավառակը ապահով ամրացվի, երկու
անցքերով մանեկի ելունը (12) դեպի վերև դիրքով է:
Y) Հաստ հղկասկավառակներ
Որպեսզի երկու անցքերով մանեկը պինդ նստի իլի վրա, նրա
ելունը (12) դեպի ներքև դիրքով է:
Z) Միայն W ... -100 մոդելի դեպքում.
Երկու անցքերով մանեկի շրջելունը ներքևում է, իսկ հարթ
երեսը դեպի վերև է:
- Իլի սևեռակում: Երկկողմանի դարձակի (13) օգնությամբ
երկու անցքերով մանեկը (12) ձգել ժամացույցի սլակի
ուղղությամբ:
Երկու անցքերով մանեկի հանում.
- Իլի սևեռակում (տես գլուխ 7.1): Երկկողմանի դարձակի
(13) օգնությամբ երկու անցքերով մանեկը (12) արձակել
ժամացույցի սլակի հակառակ ուղղությամբ:
7.5
Սեղմիչ մանեկի (առանց գործիքի) ամրացում/
հանում
(կախված է սարքի մոդելից)
Սեղմիչ մանեկը (առանց գործիքի ամրացվող տեսակ)
(14) ձգել միայն ձեռքով:
Աշխատանքային ռեժիմում ճարմանդը (15) պետք է
միշտ վրայից հագցված լինի սեղմիչ մանեկի (1) վրա:
Սեղմիչ մանեկի (առանց գործիքի ձգվող տեսակ) (14)
ամրացում.
Եթե օգտագործվող սկավառակը ձգման հատվածում 6 մմ
-ից հաստ է, սեղմիչ մանեկի (առանց գործիքի ձգվող
տեսակ) կիրառումը արգելվում է: Այս դեպքում օգտագործեք
մանեկը երկու անցքերով (12) , որը ձգվում է երկկողմանի
դարձակի (13)օգնությամբ:
- Իլի սևեռակում (տես գլուխ 7.1):
- Բարձրացնել մանեկի ճարմանդը (15) ։
- Սեղմիչ մանեկը (14) հագցնել իլի (3) վրա: Տես նկարը Էջ 2
- Ճարմանդի օգնությամբ (15) ձգել սեղմիչ մանեկը ձեռքով
ժամացույցի սլակի ուղղությամբ:
- Ճարմանդը (15) նորից իջեցնել ներքև:
Սեղմիչ մանեկի (առանց գործիքի ձգվող տեսակ) (14) հանում.
- Իլի սևեռակում (տես գլուխ 7.1):
- Բարձրացնել մանեկի ճարմանդը (15) ։
- Սեղմիչ մանեկը (14) հանել՝ ձեռքով պտտեցնելով այն
ժամացույցի սլակի հակառակ ուղղությամբ:
Ցուցում՝ եթե մանեկը շատ ամուր է նստած, (14) հանելու
համար կարելի է նաև օգտագործել երկկողմանի դարձակ:
8. Կիրառում
8.1
Կարգաբերել պտույտների քանակը (WEV 850-
115, WEV 850-125)
Կարգավորիչ անիվի վրա (7) ընտրել խորհուրդ տրվող
արագությունը/պտույտների քանակը: (Փոքր թիվ =
պտույտների ցածր քանակ, մեծ թիվ= պտույտների մեծ քանակ)
Կտրող սկավառակներ, քերթող/կոպտամշակող սկավառակներ,
հղկող գլխիկներ, ալմաստային կտրող սկավառակների համար
պտույտների մեծ քանակ
Խոզանակների համար՝ պտույտների միջին քանակ
Հղկասկավառակների համար՝ պտույտների միջին քանակ
Ուշադրություն. Փայլեցման աշխատանքների համար խորհուրդ
են տալիս օգտագործել մեր անկյունային փայլեցնող սարքերը:
8.2
Միացում /Անջատում
Սարքը միշտ կառավարել երկու ձեռքերով:
Գործիքը սկզբից միացնել, այնուհետև մոտեցնել
սկավառակը մշակվող դետալին:
Խուսափել ավելորդ փոշուց և թեփից աշխատանքի
ընթացքում: Միացնելուց և անջատելուց հեռու պահել
սարքը կուտակված փոշուց: Սարքը անջատելուց հետո այն
վայր դնել միայն շարժիչի լիարժեք կանգից հետո:
Խուսափեք չնախատեսված անսպասելի մեկնարկից.
Սարքը միշտ անջատել նաև անջատիչից եթե
էլեկտրասնուցման խրոցակը դուրս է հանվել վարդակից, նաև
հոսանքի անջատման դեպքում:
Տեևական աշխատանքային ռեժիմով աշխատող սարքը
շարունակում է գործել եթե դուրս է սահում ձեռքից:
Դրա համար խորհուրդ է տրվում միշտ երկու ձեռքերով բռնել
նախատեսված բռնակներից, կայուն դիրք ընդունել և ուշադիր
աշխատել:
Սարքեր սողանիկ փոխարկիչով.
Միացում. սողանիկ անջատիչը (5) շարժել դեպի դուրս:
Տևական աշխատանքային ռեժիմի համար շրջել դեպի ներքև և
սևեռակել:
Անջատում. սեղմել սողանիկ փոխարկիչի (5) ետին ծայրը և
բաց թողնել:
Սարքեր թիակավոր/լայն փոխարկիչով (Զգոնության
ֆունկցիայով/ինքնականգ).
(Սարքեր WP... նշումով)
0
Միացում. արգելափակման կոճակը (9) շարժել սլակի
ուղղությամբ, այնուհետև սեղմել միացման կոճակը (8) .
Անջատում. Թողնել միացման կոճակը (8) .
8.3
Հրահանգներ աշխատանքի համար
Հարթեցում/հղկում և հղկաթղթով մշակում.
Չափավոր սեղմելով սարքը տեղաշարժել հղկվող մակերեսի
վրայով, որպեսզի հղկվող մակերեսը չտաքանա:
ՀԱՅԵՐԵՆ hy
5
I
0
8 9
8 8 9
I
125