11. Խոսքի հասկանալիությունը բարձրացնող հպման արձագանքով
EMOTION™ կոճակի օգտագործումը հեշտ է
ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ ՍԱ Մեծացնելով և նվազեցնելով կոճակի վրա
սեղմումը՝ Դուք կկարողանաք ավելացնել զգայնություն Ձեր խոսքին։
Սա կարող է օգնել Ձեր ձայնին ավելի բնական հնչել և կարող է օգնել
լսողին ավելի լավ հասկանալ Ձեզ, որպեսզի Ձեզ ավելի լավ հասկանան։
Այս առավելությունը հաստատված է Մինեսոթայի համալսարանի կողմից։
Տոնայնության մեջ փոքր փոփոխությունները բավարար են Ձեր ձայնի
«ռոբոտային հնչեղությունը» վերացնելու համար և կարող են օգնել Ձեզ
լսողին՝ Ձեզ ավելի լավ հասկանալու համար։
ԻՆՉՊԵ՞Ս ԱՆԵԼ ՍԱ Հետևեք հետևյալ պարզ քայլերին՝ սկսելու համար․
• Խորհուրդ է տրվում օգտագործել ՌԵԺԻՄ 3-ը կամ ՌԵԺԻՄ 4-ը
փորձարկելու համար։ (Տեսեք «ՌԵԺԻՄԻ կարգավորում»։)
• Սեղմեք Հոսանքի կոճակը թեթևակի՝ հիմնական տոնայնությունը
ակտիվացնելու համար։
• Պահեք էլեկտրակոկորդն օդում՝ նախ փորձարկելու համար։
• Ավելացրեք սեղմումը թեթևակի՝ տոնայնությունը բարձրացնելու
համար։ Նվազեցրեք ճնշումը՝ հիմնական տոնայնության վերադառնալու
համար։
• Փորձարկեք տոնայնության սահուն անցումը՝ դամդաղորեն
բարձրացնելով և նվազեցնելով կոճակի վրա հպումը։ Մի մոռացեք
կոճակի շուրջ օղակի շուրջ հպումը թուլացնելիս, որպեսզի Ձեր ձայնը
չկտրվի ոչ միտումնավոր։
• ՈՂՋՈՒՆՈՒՄ․ Քանի դեռ սարքը բզզում է օդում, միայն շրթունքներով
արտաբերեք «Ինչպե՞ս ԵՍ դու», որը պետք է նմանակի տոնայնության
դանդաղ աճը և նվազումը։ Երբ կսովորեք ժամանակը ճիշտ
կարգավորել, խոսեք սարքի միջոցով։ Փորձեք այս գործողությունը մի
քանի անգամ։
• ՊԱՏԱՍԽԱՆ․ Այժմ փորձեք «ԴՈՒ ինչպե՞ս ես» պատասխանը՝
ձայնը բարձրացնելով «դու» բառի վրա։ Նախ փորձեք այս բառերի
արտաբերումը օդում՝ ամուր պահելով առաջին երկու բառերի համար,
այնուհետև ավելացնելով ճնշումը «ԴՈՒ» բառի վրա, և վերջապես, բաց
թողեք մատը հոսանքի սնուցման կոճակի վրայից, որպեսզի բառերը
չերկարացվեն։ Երբ կսովորեք ժամանակը ճիշտ կարգավորել, խոսեք
սարքի միջոցով։
• ՁԱՆՁՐՈՒՅԹ․ Եվ վերջապես փորձեք ավելի քիչ օգտագործվող,
ձանձրալի արտահայտությունը «ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ դու», որի ժամանակ
Դուք արագորեն սեղմում եք հոսանքի սնուցման կոճակը, ապա
դանդաղ կերպով նվազեցնում եք ճնշումը վերջին բառի՝ «դու»-ի
վրա։ Սա մի փոքր խրթին է, քանի որ մատը չպետք է թողնել մինչև
արտահայտության արտաբերման ավարտը։ Փորձեք այնքան, մինչև
կարողանաք ճիշտ կառավարել ժամանակը։
Ե՞ՐԲ
• Պարզապես հիշեք սեղմել հոսանքի սնուցման կոճակը որքան
հնարավոր է թեթևակի և ավելացրեք ճնշումը, երբ ուզում եք
արտահայտել զգացմունք կամ շեշտադրում։ Կառավարեք Ձեր
զգացմունքները հոսանքի սնուցման կոճակի միջոցով։
• Կարիք չկա օգտագործել ինտոնացիան յուրաքանչյուր բառի դեպքում,
սակայն Դուք բնականորեն կարող եք շեշտադրել առանձին վանկերը,
բառերը կամ արտահայտությունները, ըստ անհրաժեշտության։
• Մի անհանգստացեք գերազանց հնչելու համար, Դուք կսովորեք ավելի
լավ արտաբերել բառերը և առնվազն չեք հնչի միատոն։
• Սեղմեք կոճակն այնքան ուժեղ, որքան թույլ է տալիս Ձեր
առողջությունը և որքանով հարմարավետ է Ձեզ։
185