Atos PROVOX TruTone EMOTE Instrucciones De Uso página 188

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 40
Աջակցություն Խոսքի աջակցման էլեկտրակոկորդի օգտագործման
դեպքում
• Խնդրում ենք կապվել Ձեր տեղային մատակարարին, եթե
էլեկտրակոկորդի օգտագործման կամ պահպանման համար
անհրաժեշտ է օգնություն, կամ ցանկանում եք ներկայացնել որևէ
խնդիր էլեկտրակոկորդի վերաբերյալ։
Զգուշացումներ՝
• Մի տեղադրեք էլեկտրակոկորդի որևէ մասը կամ որևէ լրասարք
ստոմայում (բերանակցման բացվածք)։
• Մի այրեք կամ վնասեք մարտկոցները։
• Մի լիցքավորեք չվերալիցքավորվող մարտկոցները։
• Լիցքավորելիս սարքերը և մարտկոցները կարող են տաքանալ (մինչև
45°C)։ Թույլ տվեք սարքին հովանալ նախքան օգտագործումը, եթե այն
տաքանում է։
• Թույլ մի տվեք հոսանքի աղբյուրի կամ մարտկոցի կարճ միացում։
Պատահական կերպով մի պահեք հոսանքի աղբյուրը կամ
մարտկոցները գրպանում, պայուսակում, տուփում կամ դարակում,
որտեղ դրանք կարող են առաջացնել կարճ միացում միմյանց հետ,
կամ ենթարկվել կարճ միացման էլեկտրահաղորդ նյութերից, ինչպես
օրինակ՝ մետաղադրամներից կամ բանալիներից։
• Մարտկոցը փոխելիս զգույշ եղեք։ Մարտկոցի սխալ տեղադրումը
կարող է առաջացնել վտանգավոր իրավիճակներ, ինչպես օրինակ՝
գերտաքացում կամ հրդեհ։
• Էլեկտրակոկորդի սարքերը պարունակում են մագնիս, որը կարող
է փոխազդել կարդիոստիմուլյատորների կամ այլ իմպլանտավորվող
սարքավորումների հետ։ Խորհրդակցեք Ձեր բժշկի հետ նախքան
օգտագործելը։ Պահպանեք նվազագույնը 15 սմ տարածություն Ձեր
էլեկտրակոկորդի և ցանկացած իմպլանտավորված սարքավորման
միջև։ Եթե սարքերի միջև ենթադրվում է փոխազդեցություն,
դադարեցրեք օգտագործումը և խորհրդակցեք Ձեր բժշկի հետ։
• Էլեկտրակոկորդի սարքերն առաջացնում են մագնիսական և
էլեկտրամագնիսական դաշտեր, որոնք կարող են փոխազդել որոշ
գործընթացների և բուժումների վրա։ Խորհրդակցեք Ձեր բժշկի հետ,
նախքան ցանկացած գործողությունը կամ բուժումը։
• Այս սարքի վրա որևէ փոփոխություններ չեն թույլատրվում։
Ձեր էլեկտրակոկորդի փոփոխումը կամ դրա օգտագործումն այլ
սարքավորման հետ, որոնք նկարագրված չեն ուղեցույցներում, կարող
են առաջացնել վտանգավոր աշխատանքի։
• Էլեկտրակոկորդի սարքերը պարունակում են փոքր մասեր, որոնք
կարող են շարժվել և առաջացնել խեղդվելու վտանգ։ Հեռու պահեք
փոքր երեխաներից։
188

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido