•
Մեքենայի նստատեղը երբեք չպետք է օգտագործվի առանց նստատեղի
պատյանի: Համոզվեք, որ օգտագործվում է միայն օրիգինալ CYBEX
նստատեղի պատյան, քանի որ պատյանը գլխավոր տարր է, որը
հնարավոր է դարձնում նստատեղի ճիշտ գործառույթը:
•
Երեխային երբեք առանց հսկողության մի՛ թողեք տրանսպորտային
միջոցում:
•
Երեխաների համար պասիվ անվտանգության այս համակարգի մասերը
կարող են տաքանալ արևի ուղիղ ճառագայթների ազդեցությանը
ենթարկվելիս և կարող են այրել Ձեր երեխայի մաշկը: Պաշտպանեք
Ձեր երեխային և մեքենայի նստատեղն արևի ուղիղ ճառագայթների
ազդեցությունից:
•
Պատահարը կարող է մեքենայի մանկական նստատեղին այնպիսի
վնաս պատճառել, որն անզեն աչքով տեսանելի չէ: Խնդրում ենք փոխել
մեքենայի մանկական նստատեղը պատահարից հետո: Կասկածի
դեպքում խնդրում ենք խորհրդակցել Ձեր վաճառքի գործակալի կամ
արտադրողի հետ:
•
Մի՛ օգտագործեք մեքենայի մանկական նստատեղը 8 տարուց ավելի:
Մեքենայի նստատեղն օգտագործման ընթացքում ենթարկվում է
ծանր բեռնվածության, որն էլ տարիների ընթացքում հանգեցնում է
նստատեղի նյութերի որակակական փոփոխությունների։
•
Պլաստիկե մասերը կարելի է լվանալ մեղմ մաքրող նյութով և տաք ջրով:
Երբեք մի՛ օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ սպիտակեցնող
միջոցներ:
•
Զգայուն նյութից պատրաստված որոշ մեքենաների նստատեղերի վրա
մեքենայի մանկական նստատեղերի օգտագործումը կարող է թողնել
նշաններ և/կամ առաջացնել գունազրկում։ Սա կանխելու նպատակով
կարող եք օգտագործել ծածկոց, սրբիչ կամ նմանատիպ այլ իր մեքենայի
մանկական նստատեղի տակ, որպեսզի պաշտպանեք մեքենայի
նստատեղը:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԵՐ
Մարտկոցի խցիկ )1(
Հիմք )2(
Տելեսկոպիկ «ոտնակ» )3(
Նորածնի համար նախատեսված
ներդիր )4(
Չափի ցուցիչ )5(
ISOFIX-Արձակման կոճակներ )6(
ISOFIX-Կողպող փականներ )7(
ISOFIX-Ամրացման կետեր )8(
ISOFIX-Ցուցիչ )9(
Տելեսկոպիկ «ոտնակ»-ի
կարգավորման կոճակ )10(
Տելեսկոպիկ «ոտնակ»-ի ցուցիչ )11(
Նստատեղի կողպման ցուցիչ )12(
Կողային հարվածների ժամանակ
գծային պաշտպանություն
)ԿԳՊ( )13(
ԿԳՊ Արձակման կոճակ )14(
BASE Z-Ի ՏԵՂԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Նախքան հիմքն առաջին անգամ օգտագործելը, անհրաժեշտ է հեռացնել
պլաստիկե ժապավենը Տելեսկոպիկ «ոտնակ»-ի վրա գտնվող Մարտկոցի
խցիկից )1(: Հիմքը )2( կարձակի լսելի նախազգուշական ազդանշան
մինչև ճիշտ դիրքում տեղադրվելը: Եթե Տելեսկոպիկ «ոտնակ»-ը )3( դուրս
է ծալված և որևէ ձայն չի հնչում, ապա պետք է ստուգել մարտկոցը։
Մարտկոցը ստուգելու համար անհրաժեշտ է պտուտակահանով բացել
Տելեսկոպիկ «ոտնակ»-ի հետևի մասում գտնվող Մարտկոցի խցիկը )1(:
Մարտկոցը կարելի է փոխարինել միայն CR2032 չափի մարտկոցով:
Նստատեղի արձակման կանաչ
կոճակ )15(
Նստատեղի արձակման վերին
կոճակ )16(
Տելեսկոպիկ «ոտնակ»-ի wկայանման
դիրք )17(
Գլխակալ )18(
Գլխակալի կարգավորման բռնակ )19(
Դիրքի կարգավորման բռնակ )20(
Գոտու կարգավորման կոճակ )21(
Ուսագոտի )22(
Գոտու ճարմանդ )23(
Ճարմանդի լեզվակ )24(
Գոտկատեղի անվտանգության
գոտիներ )25(
Կենտրոնական կարգավորման
գոտի )26(
Օգտագործման ուղեցույցի խցիկ )27(
HY
147