hy
ՀԱՅԵՐԵՆ
Օգտագործման սկզբնական ուղեցույց
1. Համապատասխանության
հավաստագիր
Սույնով հայտարարում ենք բացառիկ
պատասխանատվությամբ, որ այս էլեկտրական նրբասղոցները,
յուրաքանչյուրն իր տիպով և սերիական համարով
նույնականացված *1), համապատասխանում են հրահանգների
*2) և նորմերի *3) բոլոր մասնագիտական դրույթներին:
Տեխնիկական փաստաթղթերի համար *4) տես էջ 3:
2. Կիրառման բնագավառներ
Գործիքը նախատեսված է գունավոր մետաղների և թերթավոր
պողպատի, փայտի և փայտե նյութերի, պլաստմասսայե և
նմանատիպ նյութերի սղոցման համար: Ցանկացած այլ
օգտագործումն արգելվում է:
Այլ նպատակներով կամ սխալ օգտագործման արդյունքում
առաջացած վնասների համար պատասխանատվությունը կրում
է բացառապես օգտագործողը:
Պարտադիր հետևել կից ներկայացվող անվտանգության
ցուցումներին և կատարել դժբախտ պատահարների կանխման
ուղղությամբ կանխարգելիչ ընդհանուր միջոցառումները:
3. Անվտանգության ընդհանուր
ցուցումներ
Ձեր անվտանգության և Ձեր գործիքի
սարքինության և ապահովության համար
ուշադրություն դարձրեք ուղեցույցում այս նշանով
նշված հատվածներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Վնասվածք ստանալու վտանգը
կանխարգելելու, նվազեցնելու համար կարդացեք
օգտագործման ուղեցույցը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կարդացեք անվտանգության
բոլոր ցուցումները, կանոնները և ուշադրություն
դարձրեք այս էլեկտրական գործիքի վրա գտնվող բոլոր
զգուշացնող նշաններին:
չհետևելը կարող է հանգեցնել էլեկտրական հարվածի, հրդեհի
և/կամ ծանր մարմնական վնասվածքների:
Անվտանգության բոլոր ցուցումներն ու ուղեցույցը
պահպանել նաև ապագայի համար:
Ձեր էլեկտրական գործիքը փոխանցեք միայն այս
փաստաթղթերի, ուղեցույցի հետ միասին:
4. Անվտանգության հատուկ
ցուցումներ
Բռնեք գործիքը մեկուսացված տեղերից, եթե աշխատում
եք որևէ վայրում, որտեղ կարող եք հանդիպել թաքնված
էլեկտրալարերին կամ հենց ձեր գործիքի սնուցման
լարին: Լարման տակ հաղորդալարերի հետ հպման
արդյունքում լարումը կարող է փոխանցվել գործիքի
մետաղական մասերին, ինչը կառաջացնի էլէկտրական
հարված:
Համոզվեք, որ աշխատանքների իրականացման վայրերում չկան
հոսանքալարեր կամ գազատար, ջրատար խողովակներ
(օրինակ՝ ստուգեք մետաղափնտրիչ սարք):
62
Անվտանգության ցուցումներին
Աշխատանքի ժամանակ նախապատրաստվածքը պետք է
ամրացված և վայր սահելուց պաշտպանված լինի, օրինակ
սեղմակների օգնությամբ:
Մի՛ փորձեք սղոցել շատ փոքր դետալներ:
Սղոցելու ժամանակ ոտնաթաթը պետք է ամուր հենված լինի
մշակվող դետալի վրա:
Եթե ընդհատում եք աշխատանքը, անջատեք գործիքը, պահեք
այն սղոցվող նախապատրաստվածքի մեջ այնքան, մինչև սղոցը
կանգ առնի: Երբեք մի փորձեք աշխատող սղոցը հանել
կտրվածքից/մշակվող դետալից, հակառակ դեպքում
հետհարվածում տեղի կունենա:
Մի միացրեք սղոցը այն պահին, երբ սղոցի շեղբը դիպչում է
նախապատրաստվածքին: Սպասեք մինչև սղոցի շեղբը հասնի
քայլերի իր աշխատանքային արագությանը, այնուհետև սկսեք
սղոցելը:
Եթե շեղբը դետալի մեջ է իսկ դուք պատրաստվում եք նորից
միացնել սղոցը, նախ և առաջ ստուգեք, որ շեղբի ատամները
լռված չլինեն դետալի մեջ: Դետալի մեջ լռված շեղբով սղոցի
գործարկումը կարող է հետհարվածում առաջացնել:
Ձեռքերը հեռու պահեք սղոցելու վայրից և մի դիպչեք շեղբին
աշխատանքի ժամանակ: Դետալը մի բռնեք ներքևից:
Թեփն ու այլ մնացորդները մաքրել միայն անջատած գործիքի
պարագայում:
Նախքան գործիքի վրա կարգավորումներ անելը, սղոցաշեղբ
փոխելը կամ սպասարկման աշխատանքներ կատարելը հանեք
էլեկտրասնուցման լարի խրոցակը վարդակից:
Սղոցի սուր շեղբով կտրվածք ստանալու վտանգ: Նրբասղոցի
շեղբը սղոցելուց հետո կարող է ուժեղ տաքանալ: Կրե՛ք
պաշտպանիչ ձեռնոց:
Փոշու արտադրության նվազեցում.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Հղկաթղթով մշակման,
սղոցման, հղկման, հորատման և նմանատիպ
աշխատանքների ժամանակ առաջացած փոշիներ կարող են
պարունակել քիմիկատներ, որոնք առաջացնում են քաղցկեղ,
բնածին արատներ կամ վերարտադրողական ֆունկցիայի
խանգարումներ: Այդ տեսակ քիմիկատների օրինակներից են՝
- կապար պարունակող ներկի շերտեր,
- աղյուսից, ցեմենտից և այլ քարե շարվածքներից գոյացող
փոշի,
- քիմիական մշակմանն ենթարկած փայտից մկնդեղ (արսեն) և
քրոմ:
Վտանգը տարբեր աստիճանի կարող է լինել՝ կախված նրանից,
թե ինչքան խաճախ եք կատարում նմանատիպ աշխատանքները:
Այդ քիմիկատների ազդեցությունը նվազեցնելու համար
աշխատեք լավ օդափոխված սենյակներում, աշխատանքների
ժամանակ մշտապես կրեք տվյալ աշխատանքների համար
հաստատված պաշտպանիչ հագուստ, օրինակ շատ մանր
մասնիկներ զտելու համար հատուկ մշակված շնչադիմակներ:
Նույնը վերաբերում է նաև այլ նյութերի փոշիներին, օրինակ
որոշ փայտանյութերից (կաղնու կամ հաճարենու փոշի),
մետաղներից և ասբեստից գոյացող փոշիներ: Սպառնացող այլ
հայտնի հիվանդություններից են ալերգիկ ռեակցիաները,
շնչուղիների հիվանդություններ: Պաշտպանեք ձեր մարմինը
փոշուց և փոշու ազդեցություններից:
Հետևեք ձեր երկրում գործող բոլոր՝ մշակվող նյութին,
անձնակազմին, կիրառման եղանակին և վայրին վերաբերող
հրահանգներին (օրինակ՝ աշխատանքի անվտանգություն,
մնացուկների օգտահանության կանոններ և այլն):