-
Եթե սարքն արտասովոր կերպով տաքանում է կամ
դրանից հոտ է գալիս, փոխում է գույնը կամ, եթե
լիցքավորվում է սովորականից երկար ժամանակի
ընթացքում, մի օգտագործեք և մի լիցքավորեք այն
ու կապվեք Philips-ի հետ:
-
Սարքերն ու մարտկոցները մի դրեք
միկրոալիքային վառարանների կամ ինդուկցիոն
վառարանների մեջ:
-
Մի բացեք, փոփոխեք, ծակեք, վնասեք կամ
ապամոնտաժեք սարքը կամ մարտկոցը՝
մարտկոցների տաքացումը կամ թունավոր կամ
վտանգավոր նյութերի արտազատումը կանխելու
համար: Մի ենթարկեք մարտկոցները կարճ
միացման, չափից ավել կամ հակառակ կողմով մի
լիցքավորեք մարտկոցները:
-
Այս սարքը պարունակում է փոխարինման ոչ
ենթակա մարտկոցներ: Մարտկոցի շահագործման
ժամկետի ավարտին սարքն անհրաժեշտ է
պատշաճ կերպով թափոնացնել՝ վերամշակման
մասին բաժնի պահանջների համաձայն:
-
Եթե մարտկոցները վնասված են կամ արտահոսք
եք նկատում, խուսափեք մաշկի կամ աչքերի հետ
շփումից: Եթե դա տեղի ունենա, անմիջապես լավ
լվացեք ջրով և դիմեք բժշկի:
-
Մարտկոցների հետ գործ ունենալիս՝ համոզվեք, որ
ձեր ձեռքերը, սարքավորումը և մարտկոցները չոր
են:
-
Հեռացնելուց հետո մարտկոցների պատահական
կարճ միացումից խուսափելու համար զերծ պահեք
մարտկոցները մետաղական առարկաների հետ
շփումից (օրինակ՝ մետաղադրամներ,
մազակալներ, մատանիներ): Մի փաթաթեք
մարտկոցները ալյումինե փայլաթիթեղի մեջ:
Թափելուց առաջ փաթաթեք մարտկոցի
տերմինալները կամ մարտկոցները դրեք ցելոֆանի
տոպրակի մեջ:
-
Սարքը լիցքավորեք, օգտագործեք և պահպանեք 0
°C-ից 40 °C ջերմաստիճանային պայմաններում:
Պահպանման և փոխադրման պայմաններ
Ջերմաստիճան՝ -10°C-ից 60°C։
743
Հայերեն