CYBEX GOLD ATON S2 I-SIZE Manual Del Usuario página 151

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 40
ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
ATON S2 i-Size
Չափսերը՝ 45–87 սմ
Քաշը՝ առավել. 13 կգ
Շնորհակալություն Ձեր մեքենայի նստատեղն ընտրելիս Aton S2 i-Size-ի
վրա կանգ առնելու համար:
Ուշադիր կարդացեք Օգտագործման ուղեցույցը՝ նախքան Ձեր մեքենայի
մեջ նստատեղը տեղադրելը, և այն մշտապես պահեք ձեռքի տակ՝
համապատասխան խցիկում (28)։
ԿԱՐԿԱՐԵՎՈՐՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Առանց Տեսակը հաստատող մարմնի հավանության չի կարելի
ձևափոխել կամ որևէ բան ավելացնել մեքենայի մանկական նստատեղի
վրա:
Ձեր երեխայի՝ պատշաճ ձևով պաշտպանվածությունն ապահովելու
համար միանգամայն կարևոր է, որ դուք օգտագործեք մեքենայի
նստատեղն այնպես, ինչպես նկարագրված է Օգտագործման
ուղեցույցում:
Մեքենայի մանկական նստատեղը կարելի է տեղադրել միայն
տրանսպորտային միջոցի այնպիսի նստատեղերի վրա, որոնք
հաստատված են երեխաների համար պասիվ անվտանգության
համակարգերի օգտագործման համար՝ ըստ տրանսպորտային միջոցի
ուղեցույցի:
Մեքենայի նստատեղը կարող է կցվել միայն Base One-ի և ISOFIX-ի
հետ, կամ 3 կետանոց ավտոմատ գոտիով, որը հաստատված է ՄԱԿ-ի
Կանոնակարգ No. 16-ի կամ համարժեք ստանդարտի համաձայն։
Եթե մեքենայի նստատեղը տեղադրված է 3 կետանոց ավտոմատ
գոտիով, ապա մեքենայի գոտու ճարմանդը չպետք է հասնի մեքենայի
նստատեղի գոտկատեղի անվտանգության գոտու ուղղորդիչին: Եթե
գոտու լեզվակը չափազանց երկար է, ապա մանկական նստատեղը
հարմար չէ մեքենայում այս դիրքում օգտագործելու համար:
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել մեքենայի մանկական նստատեղը
առջևի ուղևորի նստատեղի վրա, որի առջևի անվտանգության
բարձիկն ակտիվ է:
Բացառությամբ Օգտագործման ուղեցույցում նկարագրվածի և
երեխայի համար պասիվ անվտանգության համակարգում նշվածի, մի՛
օգտագործեք բեռ կրող այլ կոնտակտային կետեր:
Նորածնի համար նախատեսված ներդիրն օգտագործվում է ձեր
երեխային պաշտպանելու նպատակով, և այն պետք է կիրառել մինչև
երեխայի 60 սմ հասակը։
Յուրաքանչյուր ուղևորությունից առաջ համոզվեք, որ նստատեղի
ամրագոտու համակարգը կարգավորված է ճիշտ կերպով և ամուր
գրկում է երեխայի մարմինը: Երբեք չպետք է ոլորել գոտիները:
Մեքենայի մեջ գտնվելիս երեխային միշտ ամրակապեք։
Միայն օպտիմալ կերպով կարգավորված գլխակալը կարող է
ապահովել Ձեր երեխայի առավելագույն պաշտպանությունը և
հարմարավետությունը՝ միաժամանակ ապահովելով ուսագոտիների
համապատասխան հարմարեցումը:
Ավտոմեքենայի նստատեղը պետք է մշտապես ճիշտ կերպով
տեղադրված և ամրացված լինի տրանսպորտային միջոցի մեջ, նույնիսկ
երբ այն ընթացքի մեջ չէ:
Եթե նստատեղը օգտագործվում է Base One-ի հետ, ապա տելեսկոպիկ
ոտնակը պետք է մշտապես լինի անմիջական կոնտակտի մեջ
տրանսպորտային միջոցի հատակի հետ: Եթե Ձեր տրանսպորտային
միջոցն ունի պահեստային խցիկներ ոտնատեղում, անպայմանորեն
կապ հաստատեք տրանսպորտային միջոցի արտադրողի հետ։
Որպեսզի մեքենայի նստատեղը հնարավոր լավագույն
պաշտպանությունն ապահովի, մշտապես օգտագործեք կողային
հարվածների ժամանակ գծային պաշտպանությունը (ԿԳՊ):
Տրանսպորտային միջոցի հետևի նստարանի մեջտեղի նստատեղի վրա
մեքենայի նստատեղն օգտագործելիս կողային հարվածների ժամանակ
գծային պաշտպանությունը (ԿԳՊ) երբեք չպետք է դուրս ծալվի:
Մեքենայի նստատեղը նաև փորձարկվել և հաստատվել է առանց դուրս
ծալված, կողային հարվածների ժամանակ գծային պաշտպանության
կիրառման (ԿԳՊ) դեպքում:
Մշտապես ստուգեք, որ տրանսպորտային միջոցի դուռը փակելիս
կամ հետևի նստատեղը հարմարեցնելիս մեքենայի նստատեղն ինչ-որ
մակերեսի սեղմված չէ։
Մեքենայում առկա ուղեբեռը կամ ցանկացած այլ առարկա պետք է
մշտապես ամուր կապված լինի: Այլապես, դրանք կարող են ընկնել
տրանսպորտային միջոցի մեջ, ինչն էլ կարող է պատճառել մահացու
վնասվածքներ:
Մեքենայի նստատեղը երբեք չպետք է օգտագործվի առանց նստատեղի
պատյանի: Համոզվեք, որ օգտագործվում է միայն օրիգինալ CYBEX
նստատեղի պատյան, քանի որ պատյանը գլխավոր տարր է, որը
հնարավոր է դարձնում նստատեղի ճիշտ գործառույթը:
HY
149

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido