ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
Cloud G i-Size
Չափերի միջակայք՝ 40 – 87 սմ
Քաշ՝ առավել. 13 կգ
Շնորհակալ ենք, որ որոշեցիք ձեր մեքենայի համար ընտրել Cloud G i-Size
նստատեղը:
Նախքան նստատեղը մեքենայի մեջ տեղադրելը, ուշադիր կարդացեք
օգտագործողի սույն ուղեցույցը և հետագայում որևէ հարց ունենալու
դեպքում միշտ ձեռքի տակ պահեք։
ԿԱՐևՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
•
Առանց Տեսակը հաստատող իրավասու մարմնի կողմից հաստատման,
մեքենայի նստատեղը չի կարող որևէ կերպ փոփոխության ենթարկվել
կամ համալրվել:
•
Ձեր երեխային պատշաճ կերպով պաշտպանելու համար շատ կարևոր է,
որ մեքենայի նստատեղն օգտագործեք Օգտագործողի սույն ուղեցույցում
նկարագրված ձևով:
•
Մեքենայի այս նստատեղը կարող է տեղադրվել միայն մեքենայի
նստատեղերի վրա, որոնք հաստատված են երեխաների համար
անվտանգության գոտիով համակարգերի օգտագործման համար՝
համաձայն փոխադրամիջոցի ձեռնարկի:
•
Մեքենայի նստատեղը կարելի է ամրացնել Base G-ի և ISOFIX-ի միջոցով
կամ 3 կետով անվտանգության գոտիով, որը հաստատված է ՄԱԿ-ի թիվ
16 կանոնակարգի կամ համարժեք ստանդարտի համաձայն:
•
Եթե մեքենայի նստատեղը տեղադրվում է 3 կետով ավտոմատ գոտիով,
այդ դեպքում մեքենայի գոտու ճարմանդը երբեք չպետք է հասնի
նստատեղի անվտանգության գոտու կարգավորիչին: Եթե գոտու ավել
մասը չափազանց երկար է, ապա նստատեղը հարմար չէ մեքենայի այս
դիրքում օգտագործելու համար:
•
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այս նստատեղը առջևի ուղևորի
նստատեղի վրա՝ առջևի անվտանգության բարձիկը միացրած
վիճակում:
•
Մի՛ օգտագործեք ծանրությունը կրող կոնտակտային այլ կետեր, բացի
Օգտագործողի ուղեցույցում նկարագրված և անվտանգության գոտու
վրա նշվածներից:
•
Նորածինների համար ներդիրը օգտագործվում է երեխային
HY
HY
պաշտպանելու համար և պետք է օգտագործվի մինչև երեխայի 60 սմ
հասակ ունենալը:
150
•
Յուրաքանչյուր ճանապարհորդությունից առաջ համոզվեք, որ մեքենայի
նստատեղի ամրագոտու համակարգը ճիշտ է կարգավորված և
ամրացված երեխայի մարմնին: Գոտիները երբեք չպետք է ոլորված լինեն:
•
Միշտ ամրացրե՛ք գոտին, երբ երեխան արդեն նստատեղի վրա է։
•
Միայն օպտիմալ կերպով կարգավորված գլխահենակը կապահովի ձեր
երեխայի առավելագույն պաշտպանությունը և հարմարավետությունը՝
միաժամանակ ապահովելով, որ ամրագոտու համակարգը պատշաճ
կերպով հարմարեցված լինի:
•
Ավտոմեքենայի նստատեղը միշտ պետք է ճիշտ ձևով տեղադրվի և
ամրացվի, նույնիսկ եթե չեք օգտագործում:
•
Եթե մեքենայի նստատեղն օգտագործվում է G Base-ով, ծանրությունը
կրող ոտիկը միշտ պետք է հենված լինի մեքենայի հատակին: Եթե ձեր
մեքենայում՝ նստատեղի դիմացի ներքևի հատվածում, կան պահեստային
խցիկներ, անպայման կապ հաստատեք փոխադրամիջոցի արտադրողի
հետ:
•
Վարելու ընթացքում մեքենայի նստատեղը միշտ պետք է տեղադրված
լինի հետ նայելու դիրքում:
•
Մեքենայի դուռը փակելիս կամ հետևի նստատեղը կարգավորելիս միշտ
համոզվեք, որ մեքենայի նստատեղը որևէ մակերեսին չի կառչել:
•
Ուղեբեռը կամ մեքենայում առկա ցանկացած այլ իր պետք է միշտ
ապահով կերպով ամրացված լինի: Այլապես, մեքենայի շարժման
ընթացքում կարող են այդ իրերը թափվել մեքենայի ներսում, ինչն էլ
կարող է մահացու վնասներ հասցնել:
•
Մեքենայի նստատեղը երբեք չպետք է օգտագործվի առանց նստատեղի
ծածկի: Վստահ եղե՛ք, որ օգտագործվում է միայն օրիգինալ CYBEX
նստատեղի ծածկ, քանի որ ծածկը նստատեղի ճիշտ աշխատելու
հիմնական տարրն է:
•
Երբեք մի՛ թողեք երեխային մեքենայում առանց հսկողության:
•
Մի՛ դրեք մեքենայի նստատեղը բարձր մակերեսների վրա, օրինակ՝
սեղանի վրա:
•
Երեխաների ամրագոտու համակարգի մասերը կարող են տաքանալ, եթե
արևի ուղիղ ճառագայթների տակ մնան, որի արդյունքում էլ կարող են
այրել երեխայի մաշկը: Հեռու պահե՛ք երեխային և մեքենայի նստատեղը
արևի ուղիղ ճառագայթներից:
•
Դժբախտ պատահարը կարող է անզեն աչքով ոչ տեսանելի վնաս
հասցնել մեքենայի նստատեղին: Անպայման պատահարից հետո փոխե՛ք
մեքենայի նստատեղը: Կասկածի դեպքում կապ հաստատե՛ք դիլերի կամ
արտադրողի հետ:
•
Նստատեղի օգտագործման ժամկետը չպետք է գերազանցի 8 տարին:
Մեքենայի նստատեղն իր շահագործման ընթացքում ենթարկվում է
բարձր ճնշման, ինչն էլ տարիների ընթացքում հանգեցնում է մասերի
որակի փոփոխությանը։