Capitolo 1
Seggiolino da bicicletta per bambini OKBABY BODY GUARD
Գլուխ 7
Մանկական հեծանվային նստատեղ OKBABY BODY GUARD
7
Շահագործման ցուցումներ
Նկար 1.
Ոտքերի հենարանի դիրքի կարգավորումը:
Արձակեք ոտքերի գոտին կարգավորման
մատի (B) դրսի կողմից: Ոտքերի հենարանի
(15) բարձրությունը կարգավորելու համար
կարգավորիչի բռնակը (16) վեր քաշեք, ապա
անհրաժեշտ դիրքը գտնելուց հետո բռնակն
իջեցրեք` սևեռելով հենարանները: Գոտին ետ
մտցրեք իր տեղը:
Նկար 2.
Երեխայի ոտքերի ամրակապման և արձակման
ընթացակարգը: Երեխայի ոտքերը որևէ
դիրքում պահելու համար ոտքերի գոտին
ամրացրեք կարգավորման մատի (նկ. 3
A) ներսի կողմից, ապա` դրսի (նկ. 3 B):
Գոտին արձակելիս գործեք հակառակ
հերթականությամբ:
Անպայման հավաստիացեք, որ երեխայի
ոտքերն ապահով կերպով կապված են ոտքերի
հենարանններին: Անվտանգության գոտին
բավական երկար է, ինչը հեշտացնում է
կարգավորումը:
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է: Ոտքերի գոտիները
միշտ կապեք սևեռիչ մատների երկու կողմից,
որպեսզի գոտիները չդիպչեն անվաճաղերին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. ոտքերի գոտին շատ մի
ձգեք, քանի որ դա կարող է վնասել երեխային
կամ նրա մոտ առաջացնել ջղաձգություն
ուղևորության ժամանակ:
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է: Ոտքերի հենարաններն
ամրացնելուց հետո պետք է անպայման
հավաստիանալ, որ երեխան ինքնուրույն
չի կարող ազատել ոտքերը: Դրա համար
բարձրացրեք երեխայի ոտքը և համոզվեք, որ
այն ապահով կերպով կապված է:
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է: Հնարավոր է, որ
երեխան հանի ոտքը հենարանին կապված
կոշիկից: Այդ իսկ պատճառով պետք է միշտ
հետևել, որ երեխայի կոշիկը ոտքին ճիշտ
հագցված և կապված լինի:
Շահագործման և հավաքման ցուցումներ
Pagina 12
Էջ 12
16
1
A
B
2
A
B
3
LIB093R01EU թողարկում`03-2010
Capitolo 1
Seggiolino da bicicletta per bambini OKBABYBODY GUARD
Գլուխ 7
Մանկական հեծանվային նստատեղ OKBABY BODY GUARD
Նկար 3a.
Երեխային կապեք ամրագոտիով:
Հարմարեցրեք գոտիների բարձրությունն ու
երկարությունն ըստ երեխայի չափերի:
Գոտու բարձրությունը կարգավորելու համար
քաշեք գոտուց` թիկնակի հետևում գտնվող
ճարմանդն ամեն անգամ մի փոքր մղելով
առաջ դեպի անցքը (նկ. 3b և 3c): Գոտիները
կապելիս օգտագործեք վերևի կամ ներքևի
անցքերն ըստ երեխայի հասակի:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Անպայման հարմարեցրեք
ամրագոտիները երեխայի հասակին (նկ. 3d):
Գոտու երկարությունը կարգավորելու համար
շարժեք սեղմակները գոտու երկայնքով:
Գոտիները հարկավոր է ձիգ կապել, սակայն
այնպես, որ դա երեխային չանհանգստացնի:
Անվտանգության գոտու կապելը
Գոտու սեղմակի ամրացումը:
Համոզվեք, որ գոտու սեղմակը ճիշտ տեղն է
ընկել, ապա քաշեք գոտին:
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է: Գոտին կապելը
կարևոր է անվտանգության ապահովման
համար:
Յուրաքանչյուր ուղևորությունից առաջ
համոզվեք, որ այն ապահով կերպով կապված
է: Չկապված երեխայի կյանքը վտանգի տակ
է:
Նկար 4.
Սեղմակի վրայի առջևի և ետևի երկու
կոճակները միաժամանակ սեղմեք: Սեղմակը
կբացվի:
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ. սեղմակն արձակելը
միտումնավոր դժվար է արված առավելագույն
ապահովության համար:
Նկար 5.
Նստատեղի հանումը
Սեղմեք սևեռման բլոկի վրա գտնվող
արձակման կոճակը (7) և հանեք նստատեղը:
Շահագործման և հավաքման ցուցումներ
Pagina 13
Էջ 13
3a
CLICK
3b
3c
4
5
LIB093R01EU թողարկում`03-2010