Descargar Imprimir esta página

Philips One HY1200 Manual Del Usuario página 134

Ocultar thumbs Ver también para One HY1200:

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 24
վայրկյանը մեկ արձակում է ձայնային ազդանշան,
ինչը ձեզ թույլ է տալիս բոլոր ատամները մաքրել
հավասարաչափ՝ բերանը 4 հավասար
հատվածների բաժանելու միջոցով (Նկ. 10):
Սկսեք մաքրել հատված 1-ից (վերևի ատամների
դրսի կողմը) և մաքրեք 30 վայրկյան նախքան
հատված 2-ին անցնելը (վերևի ատամների ներսի
կողմը)։ Շարունակեք մաքրել հատված 3-ում
(ներքևի ատամների դրսի կողմը) և մաքրեք 30
վայրկյան նախքան հատված 4-ին անցնելը
(ներքևի ատամների ներսի կողմը)։
Նշում՝ Եթե սեղմեք սնուցման կոճակը մաքրման
փուլը սկսելուց հետո, ատամի խոզանակը
կդադարեցնի աշխատանքը։ 30 վայրկյան
դադարից հետո SmarTimer-ը և QuadPacer-ը
վերակայվում են։
Մաքրման հրահանգներ
Խնդրում ենք հետևել խոզանակից օգտվելու
ցուցումներին՝ լավագույն արդյունքներ ստանալու
համար։
1 Թրջեք խոզանակի մազիկները և վերցրեք
ատամի մածուկի քիչ քանակություն։
2 Տեղադրեք ատամի խոզանակի մազիկները
ատամների վրա մի փոքր անկյան տակ (45
աստիճան)՝ (Նկ. 11) նրբորեն սեղմելով,
որպեսզի մազիկները հասնեն լնդերի եզրագծին
կամ լնդերի եզրագծից մի փոքր ներքև։
Նշում՝ Խոզանակի մազիկները պետք է մի փոքր
լայնանան։
3 Սեղմե՛ ք սնուցման կոճակը՝ ատամի խոզանակը
միացնելու համար:
4 Մաքրեք ատամները հետ ու առաջ
շարժումներով, որպեսզի խոզանակի
մազիկները հասնեն ատամների բոլոր
մակերևույթներին։ Երբ QuadPacer-ն արձակում է
ձայնային ազդանշան, անցեք հաջորդ
հատվածին: Շարունակեք այս շարժումը 2 րոպե
տևողությամբ խոզանակելու փուլի ամբողջ
ընթացքում։
5 Առջևի ատամների ներսի մակերեսները
մաքրելու համար թեքեք խոզանակը
ուղղահայաց ուղղությամբ և կատարեք մի քանի
վերև ու ներքև շարժումներ (Նկ. 12)։
6 Մաքրելու փուլն ավարտելուց հետո կարող եք
լրացուցիչ ժամանակ հատկացնել ատամների
ծամող մակերևույթները մաքրելուն և այն
հատվածներին, որտեղ առաջանում է
բծավորում (Նկ. 13): Կարող եք նաև մաքրել
լեզուն՝ խոզանակը պահելով միացրած կամ
անջատած, ինչպես xնախընտրում եք։
Ձեր էլեկտրական ատամի խոզանակը պետք է
անվտանգ լինի ատամների բրեկետների
(խոզանակի գլխիկը շուտ է մաշվում բրեկետների
վրա) և ատամները վերականգնող
հարմարանքների (լցոնումներ, շապիկներ,
վենիրներ) օգտագործման դեպքում, եթե դրանք
պատշաճ են օգտագործվում և չեն խախտվում։
Խնդիր առաջանալու դեպքում խնդրում ենք
խորհրդակցել ատամնաբույժ-մասնագետի հետ։
Մարտկոցի կարգավիճակ
Philips One ատամի խոզանակը, 8 ժամվա
ընթացքում ամբողջությամբ լիցքավորելուց հետո,
նախատեսված է առնվազն 60 մաքրող
աշխատաշրջանների համար: Դա ապահովում է
բավականաչափ լիցք խոզանակը 1 ամիս
օգտագործելու համար՝ ատամները օրական 2
անգամ մաքրելու դեպքում (յուրաքանչյուր
աշխատաշրջան տևում է 2 րոպե):
Երբ մարտկոցի լուսային ցուցիչը սկսում է թարթել
դեղին գույնով, ապա ձեր Philips One-ը
լիցքավորելու ժամանակն է (տե՛ ս «ձեր Philips One-ի
լիցքավորումը» բաժինը): Ստորև բերված
աղյուսակում նշված են մարտկոցի
կարգավիճակները.
Մաքրումների
մնացած
քանակը
40-60 մաքրում
7-39 մաքրում
≤6 մաքրում
Մնացել է 0
մաքրում
Նշում՝ Երբ մարտկոցի լիցքը լիովին դատարկ է,
ատամի խոզանակն անջատվում է։ Ատամի
խոզանակը չի միանա մինչև մարտկոցը
չվերալիցքավորվի: Լիցքավորելու ընթացքում
ատամի խոզանակը չի միանում:
Նշում՝ Ժամանակի ընթացքում մարտկոցի
օգտագործման ժամանակը սովորաբար նվազում
է:
Մաքրում
Պարբերաբար պետք է մաքրեք ձեր խոզանակը և
աքսեսուարները՝ հեռացնելու ատամի մածուկը և
այլ մնացորդներ։ Ժամանակին մաքրեք սարքը՝
դրա հիգիենան պահպանելու և վնասվածքներից
խուսափելու համար։
Զգուշացում՝ Մի մաքրեք սարքը կամ
աքսեսուարները աման լվացող մեքենայում,
միկրոալիքային վառարանում, քիմիական
նյութերով կամ եռացող տաք ջրի մեջ:
Ատամի խոզանակի բռնակը
1 Հեռացրեք խոզանակի գլխիկը և լվացեք
մետաղական լիսեռի հատվածը տաք ջրով (Նկ.
14)։ Համոզվեք, որ հեռացրել եք ատամի
մածուկի մնացորդները։
2 Բռնակի ամբողջ մակերեսը մաքրեք խոնավ
գործվածքով։
Նշում՝ Մի հարվածեք բռնակով լվացարանին՝
ավելորդ ջուրը հեռացնելու համար։
Մարտկոցի
ցուցիչ
Հաստատուն
սպիտակ
Սպիտակ՝
վառվող և
մարող
Թարթող դեղին 5 ձայնային
Թարթող դեղին 5 ձայնային
Ձայնային
ազդանշանը
-
-
ազդանշան՝
մաքրելուց
հետո
ազդանշան x 2

Publicidad

loading

Este manual también es adecuado para:

One hy1200 serieOne hy1200/26One hy1200/25