Metabo KS 165 Manual Original página 30

Ocultar thumbs Ver también para KS 165:
Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 9
hy
ՀԱՅԵՐԵՆ
Երբեք մի՛ շահագործեք սկավառակային սղոցը կտրող
սկավառակի վերև կամ կողքի շրջած վիճակում:
KS 165 մոդելի համար նախատեսված է օգտագործել 160 մմ-
ից մինչև 165 մմ չափսի սկավառակներ:
KS190 մոդելի համար նախատեսված է օգտագործել 184 մմ-
ից մինչև 190 մմ չափսի սկավառակներ:
Փոշու արտադրության նվազեցում.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հղկաթղթով մշակման,
սղոցման, հղկման, հորատման և նմանատիպ
շինարարական աշխատանքների ժամանակ առաջացած
փոշիներ կարող են պարունակել քիմիկատներ, որոնք
առաջացնում են քաղցկեղ, ծննդաբերության պաթոլոգիաներ
կամ վերարտադրողական ֆունկցիայի այլ խանգարումներ: Այդ
տեսակ քիմիկատների օրինակներից են.
- Կապար պարունակող ներկի շերտեր,
- Աղյուսից, ցեմենտից և այլ քարե շարվածքներից գոյացող
փոշի,
- Քիմիական մշակմանն ենթարկած փայտից մկնդեղ (արսեն) և
քրոմ:
Վտանգը տարբեր աստիճանի կարող է լինել՝ կախված նրանից,
թե ինչքան խաճախ եք կատարում նմանատիպ աշխատանքները:
Այդ քիմիկատների ազդեցությունը նվազեցնելու համար
աշխատե՛ք լավ օդափոխված սենյակներում, աշխատանքների
ժամանակ մշտապես կրեք տվյալ աշխատանքների համար
հաստատված պաշտպանիչ հագուստ, օրինակ շատ մանր
մասնիկներ զտելու համար հատուկ մշակված շնչադիմակներ:
Նույնը վերաբերում է նաև այլ նյութերի փոշիներին, օրինակ
որոշ փայտանյութերից (կաղնու կամ հաճարենու փոշի),
մետաղներից և ասբեստից գոյացող փոշիներ: Սպառնացող այլ
հայտնի հիվանդություններից են ալերգիկ ռեակցիաներ,
շնչուղիների հիվանդություններ: Պաշտպանեք ձեր մարմինը
փոշուց և փոշու ազդեցություններից:
Հետևեք ձեր երկրում գործող բոլոր՝ մշակվող նյութին,
անձնակազմին, կիրառման եղանակին և վայրին վերաբերող
հրահանգներին (օրինակ՝ աշխատանքի անվտանգություն,
մնացուկների օգտահանության կանոններ և այլն):
Հավաքեք մնացուկները աշխատանքի կամ դետալի մշակման
վայրում, մի թափեք դրանք նման թափոնների համար
չնախատեսված վայրերում՝ վնասելով շրջակա միջավայրը:
Հատուկ աշխատանքների համար օգտագործեք
համապատասխան սարքավորում: Դրա շնորհիվ ավելի քիչ
քանակությամբ մասնիկներ կգոյանան:
Օգաագործեք համապատասխան փոշեհավաք, փոշու հեռացման
հարմարանք:
Նվազեցրե՛ք փոշոտվածության աստիճանը կատարելով
հետևյալ ցուցումները.
- Մի՛ ուղղեք արտադրվող փոշու, մասնիկների հոսքը ձեր կամ
ձեր մոտակայքում գտնվող անձանց վրա և մի ուղղեք օդի
հոսանքը հավաքված փոշու կամ մասնիկների վրա,
- Օգտագործեք համապատասխան փոշեհավաք հարմարանք և/
կամ օդի զտիչ,
- Օդափոխե՛ք և անընդհատ մաքրե՛ք աշխատավայրը՝
օգտագործելով փոշեկուլ: Ավլելը կամ փչելով մաքրելու
փորձը փոշին ընդհակառակը՝ բարձրացնում է:
- Փոշեկուլով մաքրե՛ք և լվացե՛ք նաև պաշտպանիչ հագուստը:
Մի՛ մաքրեք հագուստը փչելով, խփելով կամ խոզանակելով:
5. Ընդհանուր նկարագրություն
Տես էջ 2:
1 Օդափոխման անցքեր
2 Գործարկիչ
3 Արգելակիչ կոճակ
30
4 Լրացուցիչ բռնակ
5 Բռնակ
6 Օդաքաշ հարմարանք
7 Հենաթաթ
8 Լծակ (A)
9 Վեցանիստ դարձակ
10 Զուգահեռ նեցուկ
11 Սղոցի սկավառակ/սղոցաշեղբ
12 Ստորին պաշտպանիչ պատյան
13 Պաշտպանիչ պատյանի լծակ
14 Ականջավոր պտուտակ զուգահեռ նեցուկի համար
15 Առջևի սանդղակի սղոցման նշագիծ (առավելագույնը՝
45°)
16 Ականջավոր պտուտակի կարգավորման նշագիծ
(առավելագույնը՝ 45°)
17 Սղոցման դիրք
18 Ներքին վեցանիստով հեղույս
19 Սևեռակիչ լծակ
20 Տափօղակ (B)
21 Տափօղակ (A)
22 Իլ
23 Տեղակայիչ պտուտակ շլիցով
24 Պատյան դարձակների համար
25 Օդաքաշի ծայրափողակ
26 Օդաքաշի պտուտակ
6. Առաջին գործարկում, կարգաբերում
Գործարկումից առաջ համոզվե՛ք, որ սարքի մոդելի
թիթեղի վրա նշված ցանցային լարման և
հաճախականության արժեքները համապատասխանում են Ձեր
հոսանքի ցանցին:
Միշտ միացրեք ապահովիչ անջատիչ սարք (RCD)
առավելագույնը 30 միլիամպեր հոսանքի տակ:
Նախքան գործիքի վրա կարգավորումներ անելը, կամ
սպասարկման աշխատանքներ կատարելը հանեք
էլեկտրասնուցման լարի խրոցակը վարդակից:
Գործարկիչ
Ստուգե՛ք, որ գլխավոր գործարկիչ կոչակը/անջատիչը OFF
(ԱՆՋ) վիճակում է: Եթե գործիքի լարի խրոցակը միացվի
վարդակին անջատիչի ON (ՄԻԱՑ) վիճակում, գործիքը
անմիջապես կգործարկվի, ինչը կարող է դժբախտ պատահարի
հանգեցնել:
Երկարացման լար
Եթե աշխատանքային սրահը հեռու է սնուցման աղբյուրից,
օգտագործե՛ք բավարար հաստության և անվանական
հզորության երկարացման լար: Երկարացման լարը չպետք է
շատ երկար լինի:
Փայտե գործասեղանի նախապատրաստում
Քանի որ սղոցի սկավառակը դուրս է գալու սղոցանյութի
սահմաններից, կտրման ժամանակ սղոցանյութը/սղոցվող
դետալը պետք է հարմարեցնել գործասեղանին: Եթե որպես
աշխատասեղան քառակուսի բլոկ եք օգտագործում, ապա
տեղադրե՛ք այն հարթ մակերևույթի վրա՝ ապահովելով
պատշաճ կայունություն: Անկայուն աշխատասեղանի վրա
աշխատելը վտանգավոր է:
Հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու
համար միշտ համոզվեք, որ սղոցատախտակը
կտրվածքից հետո ապահով կերպով ամրացված կամ ֆիքսված
է:

Publicidad

Tabla de contenido
loading

Este manual también es adecuado para:

Ks 190

Tabla de contenido