Metabo KS 165 Manual Original página 31

Ocultar thumbs Ver también para KS 165:
Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 9
Վեցանիստ դարձակը (9) , որն օգտագործվում է սկավառակը
ամրացնելու և անջատելու համար, (11) կարող է պահվել
բռնակի մեջ (24) (տե՛ս նկար G):
6.1
Սղոցման խորության կարգավորում
Կտրման/սղոցման խորությունը կարգավորվում է հենակի
լծակի (A) արձակումով և հենակը տեղաշարժելով (8) (տե՛ս
նկար B):
Եթե այս լծակը (A) (8) արձակած մնա, դա կհանգեցնի
շատ վտանգավոր իրավիճակի: Միշտ լավ ձգե՛ք այն:
6.2
Սղոցման անկյան կարգավորում
Ականջավոր պտուտակը (14) առջևի նշագծի վրա
(15)թուլացնելով՝ սկավառակը (11) կարելի է կարգավորել
հենակի նկատմամբ մինչև առավելագույնը 45° անյան տակ
(տե՛ս նկար C):
Չի կարելի ականջավոր պտուտակը թուլացած վիճակում
(16) թողնել: Միշտ լավ ձգե՛ք այն:
6.3
Ուղղորդիչի կարգավորում
Սղոցման դիրքը կարգավորվում է հենակի (7) ականջավոր
պտուտակի (16) արձակմամբ (տե՛ս նկար C): Հենակը կարելի
է ամրացնել ձախ կամ աջ կողմից:
Խորհուրդ է տրվում սղոցման խորությունը կարգավորել
այնպես, որ աշխատասեղանի տակից սկավառակի ատամները
երևան առավելագույնը կիսով չափ: Տես Էջ 2-ի նկարը:
6.4
Օդաքաշ հարմարանքի տեղադրում
Միացրե՛ք օդաքաշ հարմարանքի (25) փողակը (6) սղոցի
կորպուսին (տե՛ս նկար G): Օդաքաշ հարմարանքի փողակը
սղոցի կորպուսին միացրեք հատուկ նախատեսված պտուտակի
(26) օգնությամբ:
Տաշեղի փոշու հեռացում
Տաշեղի փոշին հեռացնելու համար գործիքին միացրե՛ք կլանիչ
խողովակով համապատասխան փոշեհեռացման սարք:
7. Շահագործում
7.1
Միացում և անջատում
Միացում. Սեղմե՛ք և սեղմած պահեք արգելակիչ կոճակը, (3)
այնուհետև սեղմե՛ք գործարկիչը (2):
Անջատում. Արձակե՛ք արգելագիչ կոճակը (3) և գործարկիչը
(2):
7.2
Շահագործման ցուցումներ
Սնուցման լարը հարմարացրեք այնպես, որ սղոցման
աշխատանքերը իրականացնելիս այն չվնասվի:
Սղոցի հենակը (7) տեղադրեք սղոցվող դետալի վրա,
հավասարեցրե՛ք առջևի նշաձողի սղոցման գիծը սկավառակի
հետ (15):
Գործարկիչը միացրե՛ք (ON) (2) նախքան սկավառակի
սղոցվածքին դիպչելը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Նախքան սղոցելը ստուգեք նյութատեսակը: Եթե մշակվող
նյութատեսակը վնասակար / թունավոր փոշի է առաջացնելու,
համոզվեք, որ փոշու տոպրակը կամ փոշեհեռացման
հարմարանքը միացված է գործիքին: Լրացուցիչ
պաշտպանության համար կրե՛ք պաշտպանիչ շնչադիմակ:
Աշխատանքերը ավարտելուց հետո հանե՛ք խրոցակը
վարդակից:
Մի՛ միացրեք կամ անջատեք գործիքը սկավառակի
սղոցվող դետալի շփման ժամանակ:
Սկսե՛ք կտրվածքը միայն այն ժամանակ, երբ սկավառակը
զարգացնի պտույտների ամբողջական արագությանը:
Երբ միացվում է ձեռքի սկավառակային սղոցը, սղոցվածքը հետ
է մղում ստորին պաշտպանիչ պատյանը:
Երբեք մի անջատեք պտտվող սկավառակը մշակվող
դետալից: Սպասե՛ք, մինչև սկավառակը վերջնական
կանգ առնի:
Եթե սկավառակը արգելափակվում/լռվում է, ապա
անմիջապես անջատե՛ք գործիքը:
8. Տեխսպասարկում
1. Կտրող սկավառակների փոխարինում
Նախքան գործիքի վրա կարգավորումներ անելը, կամ
սպասարկման աշխատանքներ կատարելը հանեք
էլեկտրասնուցման լարի խրոցակը վարդակից:
Օգտագործե՛ք միայն սուր, չվնասված սկավառակներ/
սղոցաշեղբեր: Մի՛ օգտագործեք ճաքած կամ
դեֆորմացված սկավառակներ:
Մի՛ օգտագործեք սկավառակներ, որոնք չեն
համապատասխանում այստեղ նշված բնութագրերին:
Օգտագործե՛ք սղոցի վրա նշված տրամագծին
համապատասխանող սկավառակներ:
Սկավառակը պետք է համապատասխանի պարապ
ընթացքի արագության չափանիշներին:
Օգտագործե՛ք սղոցվող նյութատեսակին
համապատասխան սղոցաշեղբ:
Օգտագործե՛ք բացառապես օրիգինալ Metabo
սկավառակներ: Փայտանյութ կամ նմանատիպ նյութեր
կտրելու համար նախատեսված սկավառակները պետք է
համապատասխանեն EN 847-1 նորմին:
Դժբախտ պատահարը կանխելու համար համոզվե՛ք, որ
անջատիչը OFF դիրքով է, և գործիքը անջատած է
սնուցումից:
Սկավառակի անջատում (Նկար F)
1. Սեղմե՛ք արգելափակիչի լծակը (19), արգելափակե՛ք իլը
(22), հանե՛ք վեցանիստ հեղույսը (18) վեցանիստ դարձակի
օգնությամբ (9):
2. Ստորին պաշտպանիչ կափարիչի լծակը պահելով այնպես,
(13) որ պաշտպանիչ պատյանը ամբողջությամբ ներս քաշվի
գործիքի պատյանի մեջ՝ հանե՛ք սկավառակը:
Սկավառակի տեղադրում(Նկար F)
1.Հիմնովին մաքրեք իլի, հեղույցի կամ տափօղակների վրա
հավաքված փոշին:
2. Ինչպես ցուցադրված է նկար E-ում, տափօղակի (A) (21)
ցցվող կենտրոնով կողմը նույն տրամաչափով, ինչ սկավառակի
ներքին տրամաչափն է (11) և տափօղակի գոգավոր կողմը (B)
(20) պետք միացվեն սկավառակին:
3. Սղոցի սկավառակի պտույտների ճիշտ ուղղությունը
ապահովելու համար (11)պետք է համոզվել, որ այն
համապատասխանում է սղոցի պատյանի վրա նշված
ուղղությանը:
4. Լավ ամրացրե՛ք սկավառակը՝ ձեռքով ինչքան հնարավոր է
ուշեղ վեցանիստ հեղույսը (18) ձգելով: Անյուհետև սեղմեք
արգելափակիչի լծակը (19), արգելափակեք իլը (22), և ուժեղ
ձգեք ներքին վեցանիստով հեղույսը (18):
ՀԱՅԵՐԵՆ hy
31

Publicidad

Tabla de contenido
loading

Este manual también es adecuado para:

Ks 190

Tabla de contenido