Metabo KS 165 Manual Original página 32

Ocultar thumbs Ver también para KS 165:
Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 9
hy
ՀԱՅԵՐԵՆ
Սկավառակը ամրացնելուց հետո, նորից ստուգե՛ք
հավոզվելու համար, որ արգելափակիչ լծակը պատշաճ
կերպով ամրացված է:
5. Սկավառակի զննում. Քանի որ սուր սկավառակի
օգտագործումը կնվազեցնի արդյունավետությունը և կբերի
շարժիչի հնարավոր անսարքինության, մաշվածություն
նկատելուն պես սրե՛ք կամ փոխարինե՛ք սղոցի սկավառակը:
6. Պտուտակների ստուգում. Պարբերաբար ստուգե՛ք բորոլ
պտուտակները, համոզվե՛ք, որ նրանք լավ ձգված են:
Թուլացած լինելու դեպքում անմիջապես ձգե՛ք նրանց:
Թուլացած պտուտակները կարող են հանգեցնել դժբախտ
պատահարի:
7. Շարժիչի տեխսպասարկում: Շարժիչի փաթույթը
էլեկտրական գործիքի «սիրտն» է: Հետևե՛ք, որ այն չվնասվի
և/կամ չթրջվի յուղից կամ ջրից:
8. Ածխախոզանակների ստուգում. Ձեր անվտանգության և
էլեկտրական հարվածից պաշտպանվելու համար հիշե՛ք, որ
ածխախոզանակների ստուգումն ու փոխարինումը պետք է
իրականացվի ՄԻԱՅՆ Metabo -ի կողմից լիազորված
սերվիս-կենտրոններում:
9. Հենաթաթի (7) և սկավառակի կարգավորում (11)
ուղղահայացությունը պահպանելու համար:
Հենաթաթի և սկավառակի միջև անկյունը կարգավորված է
90°-ի տակ: Ինչ-ինչ պատճառներով ուղղահայացության
խախտման դեպքում կարգավորե՛ք այն հետևյալ կերպ.
1. Հենաթաթը (7) շրջե՛ք վերև (նկար D) և արձակե՛ք
ականջավոր հեղույսը (16) (նկար C):
2. Ակնյունաքանոնը տեղադրե՛ք հենաթաթին (7) և
սկավառակին, (11) դարձակով պտտեցնելով շլիցով
տեղակայիչ պտուտակը, (23) բերե՛ք հենաթաթի այնպիսի
դիրքի, որ ստանաք անհրաժեշտ անկյունը:
9. Մաքրում
Գործիքը պարտադիր պարբերաբար մաքրել փոշու
մնացորդներից: Շարժիչի օդափոխիչ անցքերը նույնպես պետք
է մաքրվեն փոշեկուլով: Ստուգե՛ք և համոզվե՛ք, որ
պաշտպանիչ հարմարանքները, օր.՝ ստորին պաշտպանիչ
կափարիչը/պատյանը պատշաճ աշխատանքային վիճակում են:
Ստորին պաշտպանիչ պատյանի ազատ և ավտոմատ շարժմանը
որևէ բան չպետք է խոչընդոտի, այն պետք է արագ վերադառնա
իր վերջնական դիրքին:
10. Խնդիրների շտկում
Գործիքը կարճ ժամանակով միացնելուց հետո լարումը իջնում
է: Ցանցից վերցվող անբավարար հզորությունը կարող է վնաս
հասցնել այլ գործիքներին: 0,3 օմ-ից պակաս դիմադրությունը
չի բերի խափանումների:
11. Պարագաներ
Օգտագործե՛ք միայն օրիգինալ Metabo պարագաներ:
Օգտագործեք միայն այն պարագաներ, որոնք
համապատասխանում են այս ուղեցույցում նշված
պահանջներին և բնութագրերին:
Պարագաների ամբողջական ցանկին ծանոթացե՛ք
www.metabo.com կայքէջում կամ հիմնական
կատալոգում:
32
12. Վերանորոգում
Վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն
միայն որակավորված մասնագետների կողմից:
Վնասված սնուցման լարը պետք է փոխարինվի միայն
օրիգինալ Metabo լարով Metabo սպասարկման
կենտրոնում:
Եթե վերանորոգման ենթակա Metabo գործիքներ ունեք,
կապվե՛ք Ձեր տեղական Metabo ներկայացուցչին:
Հասցեները կգտնեք www.metabo.com կայքէջից:
Պահեստամասերի ցանկը կարող եք ներբեռնել
www.metabo.com. կայքէջից:
13. Շրջակա միջավայրի
պաշտպանություն
Պահպանեք ձեր երկրում գործող օգտագործված գործիքների,
փաթեթավորման և պարագաների էկոլոգիապես անվտանգ
օգտահանման և վերամշակման ազգային կանոնակարգերը:
Միայն ԵՄ երկրների համար. Էլեկտրական
գործիքները չի կարելի գցել կենցաղային
աղբարկղների մեջ: Համաձայն «Էլեկտրական և
էլեկտրոնային սարքավորումների օգտահանման մասին»
2012/19 / ԵՄ եվրոպական հրահանգին և դրա կիրառմանը
ազգային օրենսդրությունում, օգտագործված էլեկտրական
գործիքները պետք է օգտահանվեն առանձին և վերամշակվեն
էկոլոգիապես անվտանգ եղանակով:
14. Տեխնիկական բնութագրեր
3-րդ էջի բնութագրերի վերաբերյալ բացատրական նշումներ:
Մենք մեզ իրավունք ենք վերապահում տեխնիկական
առաջընթացին համահունչ փոփոխություններ կատարել:
P
= Անվանական հզորություն
1
P
= Ելքային հզորություն
2
n
= Արագություն պարապ ընթացքի ժամանակ
0
n
= Արագություն բեռնվածքի տակ 230 V
1
n
= Արագություն բեռնվածքի տակ 110 V
2
T
= Կտրվածքի առավելագույն խորություն
max
T
= Կտրվածքի առավելագույն խորություն (90°)
90°
T
= Կտրվածքի առավելագույն խորություն (45°)
45°
A
= անկյունային կտրվածքի անկյան կարգավորում
Ø
= սղոցի սկավառակի տրամաչափ
d
= սկավառակի գայլինոնի տրամաչափ
a
= սկավառակի առավելագույն հաստություն
b
= սկավառակի կտրման լայնություն
m
= քաշը
Չափված արժեքները սահմանվել են EN 62841 նորմին
համապատասխան:
Գործիքը ունի պաշտպանության դաս II
~
Փոփոխական հոսանք
Ներկայացված տեխնիկական բնութագրերը կարող են
շեղումներ ունենալ (համապատասխան գործող
ստանդարտներին համաձայն).):
Արտանետումների սահմանային արժեքներ
Սյս արժեքները հնարավոր են դարձնում գնահատել էլ.
գործիքից առաջացող արտանետումներ և համեմատել նրանք
այլ էլ. գործիքների հետ: Փաստացի բեռնվածքը կարող է լինել
ավելի բարձր կամ ցածր՝ կախված աշխատանքային
պայմաններից, էլեկտրական գործիքի վիճակից կամ կիրառված
պարագաներից: Խնդրում ենք հաշվի առնել ընդմիջումներ և

Publicidad

Tabla de contenido
loading

Este manual también es adecuado para:

Ks 190

Tabla de contenido