Descargar Imprimir esta página

CYBEX SOLUTION S I-FIX Guia Del Usuario página 112

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 31
ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
UN R129/03
CYBEX Solution S i-Fix 
100 – 150 սմ
Խորհուրդ է տրվում
կիրառել մոտ. 3-ից մինչև
12 տարեկանների համար
Շնորհակալություն Ձեր մեքենայի նստատեղն ընտրելիս Solution S i-Fix-ի
վրա կանգ առնելու համար:
Ուշադիր կարդացեք հրահանգները նախքան մեքենայի մանկական
նստատեղը ձեր մեքենայում տեղադրելը և միշտ ձեռքի տակ պահեք այս
հրահանգները նախատեսված խցիկում (1):
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Առանց Տեսակը հաստատող մարմնի հաստատման չի կարելի ձևափոխել
կամ որևէ բան ավելացնել մեքենայի մանկական նստատեղի վրա:
Ձեր երեխայի՝ պատշաճ ձևով պաշտպանվածությունն ապահովելու
համար միանգամայն կարևոր է, որ դուք օգտագործեք մեքենայի
նստատեղն այնպես, ինչպես նկարագրված է Օգտագործման
ուղեցույցում:
Մեքենայի մանկական նստատեղը կարելի է տեղադրել միայն
տրանսպորտային միջոցի այնպիսի նստատեղերի վրա, որոնք
հաստատված են երեխաների համար պասիվ անվտանգության
համակարգերի օգտագործման համար՝ ըստ տրանսպորտային միջոցի
ուղեցույցի:
Հարմար է միայն ՄԱԿ-ի կանոնակարգ 16-ին կամ համադրելի
ստանդարտին համապատասխան հաստատված երեք կետանոց
ավտոմատ գոտիներով տրանսպորտային միջոցների նստատեղերի
համար:
Մի օգտագործեք բեռ կրող այլ կոնտակտային կետեր, բացառությամբ
հրահանգներում նկարագրված և երեխայի համար պասիվ
անվտանգության համակարգի վրա նշված կետերից։
Երեխայի նստատեղի թիկնակի ամբողջ մակերեսը պետք է հպվի
HY
մեքենայի թիկնակին։
Ուսագոտին պետք է ձգվի դեպի վեր և ամրանա մեջքին։ Մեքենայի մեջ
այն երբեք չպետք է ձգվի առաջ՝ դեպի գոտու վերին կետը։
110
SOLUTION S I-FIX
Specific Vehicle
Booster Seat
100-150 cm
030035
UN Regulation
No. 129/03
Cybex GmbH
Riedingerstr. 18, 95448 Bayreuth
Germany
Մեքենայի գոտու ճարմանդը երբեք չպետք է անցնի նստատեղի
ուղղորդիչի միջով։ Եթե գոտու լեզվակը չափազանց երկար է, ապա
մանկական նստատեղը հարմար չէ մեքենայում այս դիրքում
օգտագործելու համար: Կասկած ունենալու դեպքում խնդրում ենք կապ
հաստատել պասիվ անվտանգության համակարգի արտադրողի հետ:
Տրանսպորտային միջոցի երեք կետանոց գոտին պետք է անցնի միայն
դրա համար նախատեսված ուղղություններով։ Գոտու ուղղությունները
մանրամասն կերպով նկարագրված են սույն ձեռնարկում և նշված են
կանաչ գույնով մանկական նստատեղի վրա:
Գոտկատեղի անվտանգության գոտին պետք է հնարավորինս ցածր
ամրացնել Ձեր երեխայի աճուկի շուրջը պատահարի դեպքում
առավելագույն անվտանգություն ապահովելու համար:
Ամեն անգամ օգտագործելուց առաջ համոզվեք, որ երեք կետանոց
ամրագոտին ճիշտ հարմարեցված է և ամուր գրկում է երեխայի մարմինը:
Երբեք մի ոլորեք գոտին:
Միայն օպտիմալ կերպով կարգավորված գլխակալը կարող է
ապահովել Ձեր երեխայի առավելագույն պաշտպանությունը և
հարմարավետությունը՝ միաժամանակ ապահովելով ուսագոտիների
համապատասխան հարմարեցումը:
Երեխայի նստատեղը պետք է մշտապես ճիշտ ամրացված լինի
տրանսպորտային միջոցի գոտիով, նույնիսկ երբ այն չի օգտագործվում:
Մշտապես ստուգեք, որ տրանսպորտային միջոցի դուռը փակելիս կամ
հետևի նստատեղը հարմարեցնելիս մեքենայի նստատեղը սեղմված չէ
որևէ մակերեսի։
Որպեսզի մեքենայի նստատեղը հնարավոր լավագույն
պաշտպանությունն ապահովի, մշտապես օգտագործեք կողային
հարվածների ժամանակ գծային պաշտպանությունը (ԿԳՊ) ամենամոտ
դռանը հարակից:
Տրանսպորտային միջոցի հետևի նստարանի մեջտեղի նստատեղի վրա
մեքենայի նստատեղն օգտագործելիս կողային հարվածների ժամանակ
գծային պաշտպանությունը (ԿԳՊ) երբեք չպետք է դուրս ծալվի:
Մեքենայի նստատեղը նաև փորձարկվել և հաստատվել է առանց դուրս
ծալված, կողային հարվածների ժամանակ գծային պաշտպանության
կիրառման (ԿԳՊ) դեպքում:
Մեքենայում առկա ուղեբեռը կամ ցանկացած այլ առարկա պետք է
մշտապես ամուր կապված լինի: Այլապես, դրանք կարող են ընկնել
տրանսպորտային միջոցի մեջ, ինչն էլ կարող է պատճառել մահացու
վնասվածքներ:

Publicidad

loading

Este manual también es adecuado para:

520002415