Descargar Imprimir esta página

CYBEX SOLUTION S I-FIX Guia Del Usuario página 113

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 31
Մեքենայի նստատեղը երբեք չպետք է օգտագործվի առանց նստատեղի
պատյանի: Համոզվեք, որ միայն օրիգինալ CYBEX նստատեղի պատյան է
օգտագործվում, քանի որ պատյանը նստատեղի գործառույթի գլխավոր
տարր է։
Երեխային երբեք առանց հսկողության մի՛ թողեք տրանսպորտային
միջոցում:
Երեխաների համար պասիվ անվտանգության համակարգի մասերը
կարող են տաքանալ արևի ճառագայթներից և կարող են այրել Ձեր
երեխայի մաշկը: Պաշտպանեք Ձեր երեխային և մեքենայի նստատեղն
արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից:
Պատահարը կարող է մեքենայի մանկական նստատեղին այնպիսի վնաս
պատճառել, որն անզեն աչքով տեսանելի չէ: Խնդրում ենք պատահարից
հետո փոխել մեքենայի մանկական նստատեղը։ Կասկածի դեպքում
խնդրում ենք խորհրդակցել Ձեր վաճառքի գործակալի կամ արտադրողի
հետ:
Մի օգտագործեք այս մանկական նստատեղը 9 տարուց ավելի:
Մեքենայի մանկական նստատեղը ժամանակի ընթացքում ենթարկվում
է ծանրաբեռնվածության, որն էլ տարիների ընթացքում հանգեցնում է
նյութերի որակական փոփոխությունների:
Պլաստմասե մասերը կարելի է լվանալ նուրբ մաքրող նյութով և
տաք ջրով: Երբեք մի՛ օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ
սպիտակեցնող միջոցներ:
Զգայուն նյութից պատրաստված որոշ մեքենաների նստատեղերի վրա
մեքենայի մանկական նստատեղերի օգտագործումը կարող է թողնել
նշաններ և/կամ առաջացնել գունազրկում։ Սա կանխելու նպատակով
կարող եք մանկական նստատեղի տակ դնել ծածկոց, սրբիչ կամ
նմանատիպ այլ իր, որպեսզի պաշտպանեք մեքենայի նստատեղը:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԵՐ
(1) Օգտագործման ձեռնարկը
պահելու համար նախատեսված
(2) Թիկնակ
(3) Նստատեղ բուստեր
(4) ISOFIX կողպող փականներ
(5) ISOFIX կարգավորման բռնակ
(6) ISOFIX ամրացման կետեր
(7) ISOFIX անվտանգության ցուցիչ
(8) ISOFIX արձակման կոճակ
(9) Կողային հարվածների ժամանակ
գծային պաշտպանություն (ԿԳՊ.)
(10) ԿԳՊ Գործարկման կոճակ
(11) Կարգավորվող գլխակալ
(12) Գլխակալի բարձրության
կարգավորիչ
(13) Գոտկատեղի ամրագոտու
ուղղորդիչ
(14) Ուսի ամրագոտու ուղղորդիչ
ՏԵՂԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Ամրացրեք թիկնակը (2) բուստերին (3) ամրացնելով ուղղորդման սեղմիչը
բուստերի առանցքին։ Թիկնակը (2) այնուհետև ծալվում է առաջ։
ՃԻՇՏ ԴԻՐՔԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՒՄ
Մեքենայի մանկական նստատեղը հետ քաշված ISOFIX կողպող
փականներով (4) կարող է օգտագործվել տրանսպորտային միջոցի
ցանկացած նստատեղի վրա, որոնք հագեցած են «ավտոմատ երեք
կետանոց անվտանգության ամրագոտիով: ISOFIX-ի կիրառման համար
խնդրում ենք ուսումնասիրել կից ներկայացված մեքենաների տեսակի
ցանկը հաստատված տրանսպորտային միջոցների համար։ Կարող եք ձեռք
բերել թարմացված տարբերակը www.cybex-online.com կայքից:
Այն դեպքում, երբ ձեր մեքենան հագեցած չէ ISOFIX ամրացման կետերով,
միշտ կա հնարավորություն օգտագործել Solution S i-Fix-ը հետ քաշված
ISOFIX կողպող փականներով:
Եթե երեխայի հասակը գերազանցում է 135 սմ-ը, ապա SOLUTION S
i-Fix-ը, հնարավոր է, հարմար չլինի ձեր մեքենայի համար։ Խնդրում ենք
ուսումնասիրել մեքենայի տեսակների ցանկը՝ ստուգելու համար, թե արդյոք
մանկական նստատեղը կարող է օգտագործվել գլխակալի բոլոր դիրքերում՝
առանց սահմանափակումների։
Բացառիկ դեպքերում, մեքենայի նստատեղը կարող է օգտագործվել նաև
առջևի ուղևորի նստատեղի վրա: Միշտ հետևեք տրանսպորտային միջոցի
արտադրողի կողմից նշված խորհուրդներին։
ՄԵՔԵՆԱՅԻ ՆՍՏԱՏԵՂԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ
ՄԻՋՈՑՈՒՄ
1. Միշտ համոզվեք, որ...
• տրանսպորտային միջոցում թիկնակները կողպված են ուղիղ դիրքում:
• մեքենայի մանկական նստատեղն առջևի ուղևորի նստատեղի վրա
տեղադրելու ժամանակ կարգավորեք տրանսպորտային միջոցի
նստատեղը հնարավորինս դեպի հետ` առանց գոտու ուղղության վրա
ազդելու։
2. Կիրառեք ISOFIX-կարգավորման բռնակը (5) բուստերի տակ (3) և
քաշեք երկու ISOFIX-Կողպող փականները (4) մինչև վերջ։
3. Այժմ պտտեք ISOFIX-Կողպող փականները (4) 180° այնպես, որ դրանք
նայեն ISOFIX ամրացման կետերի (6) ուղղությամբ։
4. Տեղադրեք մանկական նստատեղը մեքենայի համապատասխան
նստատեղի վրա:
HY
111

Publicidad

loading

Este manual también es adecuado para:

520002415