CYBEX gold SOLUTION S2 I-FIX Guia Del Usuario página 112

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 31
ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
UN R129/03
CYBEX Solution S2 i-Fix 
100 – 150 սմ
Խորհուրդ է տրվում
կիրառել 3-ից մինչև
12 տարեկանների համար
Շնորհակալություն Ձեր երեխայի համար մեքենայի նստատեղ ընտրելիս
Solution S2 i-Fix-ի վրա կանգ առնելու համար:
Ուշադիր կարդացեք հրահանգները՝ նախքան Ձեր մեքենայի մեջ
նստատեղը տեղադրելը, և մշտապես պահեք հրահանգները ձեռքի տակ՝
համապատասխան խցիկում (1)։
ԿԱՐևՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Առանց Նմուշի հավաստագրման մարմնի հավանության՝ չի կարելի
ձևափոխել կամ որևէ մաս ավելացնել մեքենայի մանկական նստատեղին:
Ձեր երեխայի պատշաճ պաշտպանվածությունն ապահովելու համար
միանգամայն կարևոր է, որ դուք օգտագործեք մեքենայի մանկական
նստատեղը ձեռնարկում նկարագրվածի համաձայն։
Մեքենայի մանկական նստատեղը կարելի է միայն տեղադրել
տրանսպորտային միջոցի այնպիսի նստատեղերի վրա, որոնք
հաստատված են երեխաների համար պասիվ անվտանգության
համակարգերի օգտագործման համար՝ ըստ տրանսպորտային միջոցի
ուղեցույցի:
Հարմար է միայն ՄԱԿ-ի կանոնակարգ 16-ին կամ համադրելի
ստանդարտին համապատասխան հաստատված երեք կետանոց
ավտոմատ գոտիներով տրանսպորտային միջոցների նստատեղերի
համար:
Մի օգտագործեք բեռ կրող այլ կոնտակտային կետեր, բացառությամբ
Օգտագործման ուղեցույցում նկարագրված և երեխայի համար պասիվ
անվտանգության համակարգում նշված կետերից։
Երեխայի նստատեղի թիկնակի ամբողջ մակերեսը պետք է հպվի
մեքենայի թիկնակին։
Ուսագոտին պետք է ձգվի դեպի վեր և ամրանա մեջքին։ Մեքենայի մեջ
HY
այն երբեք չպետք է ձգվի առաջ՝ դեպի գոտու վերին կետը։
Մեքենայի գոտու ամրակը երբեք չպետք է անցնի նստատեղի խրոցի
միջով։ Եթե գոտու լեզվակը չափազանց երկար է, ապա մանկական
նստատեղը հարմար չէ մեքենայում այս դիրքում օգտագործելու համար:
110
SOLUTION S2 I-FIX
Specific Vehicle
Booster Seat
100-150 cm
030035
UN Regulation
No. 129/03
Cybex GmbH
Riedingerstr. 18, 95448 Bayreuth
Germany
Կասկած ունենալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել պասիվ
անվտանգության համակարգի արտադրողի հետ:
Տրանսպորտային միջոցի երեք կետանոց գոտին պետք է անցնի միայն
դրա համար նախատեսված ուղղություններով։ Գոտու ուղղությունները
մանրամասն կերպով նկարագրված են սույն ձեռնարկում և կանաչ
գույնով նշված են մանկական նստատեղի վրա:
Գոտկատեղի անվտանգության գոտին պետք է հնարավորինս ցածր
ամրացնել Ձեր երեխայի աճուկի շուրջը պատահարի դեպքում
առավելագություն անվտանգություն ապահովելու համար:
Ամեն անգամ օգտագործելուց առաջ համոզվեք, որ երեք կետանոց
ամրագոտին ճիշտ հարմարեցված է և ամուր գրկում է երեխայի մարմինը:
Երբեք մի ոլորեք գոտին:
Միայն օպտիմալ կերպով կարգավորված գլխակալը կարող է
ապահովել Ձեր երեխայի առավելագույն պաշտպանությունը և
հարմարավետությունը՝ միաժամանակ ապահովելով ուսագոտիների
համապատասխան հարմարեցումը:
Երեխայի նստատեղը պետք է մշտապես ճիշտ ամրացված լինի
տրանսպորտային միջոցի գոտիով, նույնիսկ այն չօգտագործելու
դեպքում:
Մշտապես ստուգեք, որ տրանսպորտային միջոցի դուռը փակելիս կամ
հետևի նստատեղը հարմարեցնելիս մեքենայի նստատեղը սեղմված չէ
որևէ մակերեսի։
Մեքենայի մանկական նստատեղը նաև փորձարկվել և հաստատվել է
առանց Կողային ազդեցության գծային պաշտպանների:
Եթե մանկական նստատեղը տեղադրվում է մեքենայի հետևի
կենտրոնական նստատեղին, Կողային ազդեցության գծային
պաշտպանությունը (ԿԳՊ) երբեք չպետք է դուրս ծալվի:
Տրանսպորտային միջոցում առկա ուղեբեռը կամ ցանկացած այլ
առարկա պետք է մշտապես ամրացված լինի: Այլապես, դրանք կարող են
ընկնել տրանսպորտային միջոցի մեջ, որը կարող է հանգեցնել մահացու
վնասվածքների:
Մեքենայի մանկական նստատեղը երբեք չպետք է օգտագործել
առանց նստատեղի պատյանի: Համոզվեք, որ միայն օրիգինալ CYBEX
նստատեղի պատյան է օգտագործվում, քանի որ պատյանը նստատեղի
գործառույթի կատարման համար գլխավոր տարր է:
Երբեք մի թողեք երեխային առանց հսկողության մեքենայում։
Երեխաների համար պասիվ անվտանգության համակարգի մասերը
կարող են տաքանալ արևի ճառագայթներից և կարող են այրել Ձեր
երեխայի մաշկը: Պաշտպանեք Ձեր երեխային և մեքենայի նստատեղն
արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից:
Պատահարը կարող է մեքենայի մանկական նստատեղին այնպիսի
վնաս պատճառել, որն անզեն աչքով տեսանելի չէ: Խնդրում ենք փոխել
մեքենայի մանկական նստատեղը պատահարից հետո: Կասկած

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido