ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
SIRONA Z2 i-Size
Չափսերը՝ 61-105 սմ )45-105 սմ նորածնի համար
նախատեսված ներդիրով*(
Քաշը՝ առավել. 18 կգ
UN R129/03 Base Z2-ի մասին
UN R129/02 Base Z-ի մասին
Շնորհակալություն ձեր մեքենայի նստատեղն ընտրելիս Sirona Z2 i-Size-ի
վրա կանգ առնելու համար:
Ուշադիր կարդացեք Օգտագործման ուղեցույցը՝ նախքան Ձեր մեքենայի
մեջ նստատեղը տեղադրելը, և այն մշտապես պահեք ձեռքի տակ՝
համապատասխան խցիկում )29(։
Base Z օգտագործողնե՛ր, խնդրում ենք հիմք ընդունել մեկ էջանոց «Base
Z-ով Sirona Z2»-ը՝ որպես օգտագործման ուղեցույցի մի մաս:
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
•
Առանց Տեսակը հաստատող մարմնի հաստատման չի կարելի
ձևափոխել կամ որևէ բան ավելացնել մեքենայի մանկական նստատեղի
վրա:
•
Ձեր երեխայի՝ պատշաճ ձևով պաշտպանվածությունն ապահովելու
համար միանգամայն կարևոր է, որ դուք օգտագործեք մեքենայի
նստատեղն այնպես, ինչպես նկարագրված է Օգտագործման
ուղեցույցում:
•
Մի՛ օգտագործեք շարժման ուղղությամբ դիրքը նախքան երեխայի 15
ամսականը և 76 սմ հասակը:
•
Մեքենայի մանկական նստատեղը կարելի է տեղադրել միայն
տրանսպորտային միջոցի այնպիսի նստատեղերի վրա, որոնք
հաստատված են երեխաների համար պասիվ անվտանգության
համակարգերի օգտագործման համար՝ ըստ տրանսպորտային միջոցի
ուղեցույցի:
•
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել մեքենայի մանկական նստատեղը առջևի
ուղևորի նստատեղի վրա, որի առջևի անվտանգության բարձիկն
ակտիվ է:
•
Բացառությամբ Օգտագործման ուղեցույցում նկարագրվածի և
երեխայի համար պասիվ անվտանգության համակարգում նշվածի, մի՛
օգտագործեք բեռ կրող այլ կոնտակտային կետեր:
•
Նորածնի համար նախատեսված ներդիրն օգտագործվում է ձեր
երեխային պաշտպանելու նպատակով, և այն պետք է կիրառել մինչև
երեխայի 60 սմ հասակը։
•
Ամրագոտու վրա առկա գոտկատեղի անվտանգության գոտիները
պետք է ամրացնել հնարավորինս ցածր Ձեր երեխայի աճուկի շուրջը՝
պատահարի դեպքում օպտիմալ ազդեցությունն ապահովելու համար:
•
Յուրաքանչյուր ուղևորությունից առաջ համոզվեք, որ հինգ կետանոց
ամրագոտին կարգավորված է ճիշտ կերպով և ամուր գրկում է երեխայի
մարմինը: Երբեք չպետք է ոլորել գոտիները:
•
Միայն օպտիմալ կերպով կարգավորված գլխակալը կարող է
ապահովել Ձեր երեխայի առավելագույն պաշտպանությունը և
հարմարավետությունը՝ միաժամանակ ապահովելով ուսագոտիների
համապատասխան հարմարեցումը:
•
Մեքենայի այս նստատեղը կարելի է միայն օգտագործել ISOFIX-ի
օգտագործմամբ տեղադրված Base Z2-ի կամ Base Z-ի հետ միասին:
•
Ավտոմեքենայի նստատեղը պետք է մշտապես ճիշտ կերպով
տեղադրված և ամրացված լինի տրանսպորտային միջոցի մեջ, նույնիսկ
երբ այն ընթացքի մեջ չէ:
•
Տելեսկոպիկ ոտնակը պետք է մշտապես լինի անմիջական կոնտակտի
մեջ տրանսպորտային միջոցի հատակի հետ: Եթե Ձեր տրանսպորտային
միջոցն ունի պահեստային խցիկներ ոտնատեղում, կապ հաստատեք
տրանսպորտային միջոցի արտադրողի հետ, որպեսզի համոզվեք, որ
տրանսպորտային միջոցի հատակը կարող է պահել տելեսկոպիկ
ոտնակը:
•
Վարելիս մեքենայի նստատեղը պետք է մշտապես ամրացված լինի
դեպի ետ դիրքում կամ շարժման ուղղությամբ դիրքում:
•
Որպեսզի մեքենայի նստատեղը հնարավոր լավագույն
պաշտպանությունն ապահովի, մշտապես օգտագործեք կողային
հարվածների ժամանակ գծային պաշտպանությունը )ԿԳՊ(:
•
Տրանսպորտային միջոցի հետևի նստարանի մեջտեղի նստատեղի վրա
մեքենայի նստատեղն օգտագործելիս կողային հարվածների ժամանակ
գծային պաշտպանությունը )ԿԳՊ( երբեք չպետք է դուրս ծալվի:
•
Մեքենայի նստատեղը նաև փորձարկվել և հաստատվել է առանց դուրս
ծալված, կողային հարվածների ժամանակ գծային պաշտպանության
կիրառման )ԿԳՊ( դեպքում:
•
Մշտապես ստուգեք, որ տրանսպորտային միջոցի դուռը փակելիս
կամ հետևի նստատեղը հարմարեցնելիս մեքենայի նստատեղն ինչ-որ
մակերեսի սեղմված չէ։
•
Մեքենայում առկա ուղեբեռը կամ ցանկացած այլ առարկա պետք է
մշտապես ամուր կապված լինի: Այլապես, դրանք կարող են ընկնել
տրանսպորտային միջոցի մեջ, ինչն էլ կարող է պատճառել մահացու
վնասվածքներ:
*Լրացուցիչ սարքավորումներ
HY
149