Cybex Platinum Sirona Z2 i-SIZE Manual De Instrucciones página 152

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 40
Մեքենայի նստատեղը երբեք չպետք է օգտագործվի առանց նստատեղի
պատյանի: Համոզվեք, որ օգտագործվում է միայն օրիգինալ CYBEX
նստատեղի պատյան, քանի որ պատյանը գլխավոր տարր է, որը
հնարավոր է դարձնում նստատեղի ճիշտ գործառույթը:
Երեխային երբեք առանց հսկողության մի՛ թողեք տրանսպորտային
միջոցում:
Երեխաների համար պասիվ անվտանգության այս համակարգի մասերը
կարող են տաքանալ արևի ուղիղ ճառագայթների ազդեցությանը
ենթարկվելիս և կարող են այրել Ձեր երեխայի մաշկը: Պաշտպանեք
Ձեր երեխային և մեքենայի նստատեղն արևի ուղիղ ճառագայթների
ազդեցությունից:
Պատահարը կարող է մեքենայի մանկական նստատեղին այնպիսի վնաս
պատճառել, որն անզեն աչքով տեսանելի չէ: Խնդրում ենք պատահարից
հետո փոխել մեքենայի մանկական նստատեղը։ Կասկածի դեպքում
խնդրում ենք խորհրդակցել Ձեր վաճառքի գործակալի կամ արտադրողի
հետ:
Մի՛ օգտագործեք մեքենայի մանկական նստատեղը 8 տարուց ավելի:
Մեքենայի նստատեղն օգտագործման ընթացքում ենթարկվում է
ծանր բեռնվածության, որն էլ տարիների ընթացքում հանգեցնում է
նստատեղի նյութերի որակական փոփոխությունների։
Պլաստմասե մասերը կարելի է լվանալ նուրբ մաքրող նյութով և
տաք ջրով: Երբեք մի՛ օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ
սպիտակեցնող միջոցներ:
Զգայուն նյութից պատրաստված որոշ մեքենաների նստատեղերի վրա
մեքենայի մանկական նստատեղերի օգտագործումը կարող է թողնել
նշաններ և/կամ առաջացնել գունազրկում։ Սա կանխելու նպատակով
կարող եք օգտագործել ծածկոց, սրբիչ կամ նմանատիպ այլ իր մեքենայի
մանկական նստատեղի տակ, որպեսզի պաշտպանեք մեքենայի
նստատեղը:
HY
*Լրացուցիչ սարքավորումներ
150
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԵՐ
Մարտկոցի խցիկ )1(
Հիմք )2(
Տելեսկոպիկ «ոտնակ» )3(
Նորածնի համար նախատեսված
ներդիր* )4(
Չափի ցուցիչ )5(
ISOFIX-Արձակման կոճակներ )6(
ISOFIX-Կողպող փականներ )7(
ISOFIX-Ամրացման կետեր )8(
ISOFIX-Ցուցիչ )9(
Տելեսկոպիկ ոտնակի
կարգավորման կոճակ )10(
Տելեսկոպիկ ոտնակի ցուցիչ )11(
Նստատեղի կողպման ցուցիչ )12(
Կողային հարվածների ժամանակ
գծային պաշտպանություն
)ԿԳՊ.( )13(
ԿԳՊ Արձակման կոճակ )14(
ՃԻՇՏ ԴԻՐՔԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՒՄ
Սա i-Size Երեխայի պասիվ անվտանգության պահպանման
կատարելագործված համակարգ է։ Հաստատված է ըստ ՄԱԿ-ի
Կանոնակարգ No. R129/03 Base Z2-ի մասին և No. R129/02 Base Z-ի
մասին՝ i-Size-ի հետ համատեղելի մեքենայի նստատեղի դիրքերում
կիրառման համար, ինչպես նշված է տրանսպորտային միջոցի
արտադրողների կողմից տրանսպորտային միջոցի օգտագործման
ուցեցույցներում։ Եթե Ձեր տրանսպորտային միջոցը չունի i-Size
նստատեղի դիրք, խնդրում ենք ստուգել կցված տրանսպորտային միջոցի
Տեսակների ցանկը: Կարող եք ձեռք բերել Տեսակների ցանկի ամենավերջին
տարբերակը www.cybex-online.com-ից:
Նստատեղի արձակման բռնակ )15(
Տելեսկոպիկ «ոտնակի» կայանման
դիրք )16(
Գլխակալ )17(
Գլխակալի կարգավորման բռնակ )18(
Դիրքի կարգավորման բռնակ )19(
Նստատեղի պտտման բռնակ )20(
Վարելու ուղղության հսկողություն
)ՎՈՒՀ( )21(
Վարելու ուղղության ցուցիչ )22(
Գոտու կարգավորման կոճակ )23(
Ուսագոտի )24(
Գոտու ճարմանդ )25(
Ճարմանդի լեզվակ )26(
Գոտկատեղի անվտանգության
գոտիներ )27(
Կենտրոնական կարգավորման
գոտի )28(
Օգտագործման ուղեցույցի խցիկ )29(

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido