CYBEX gold SIRONA S2 i-Size Manual De Instrucciones página 123

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 33
Պատահարը կարող է մեքենայի մանկական նստատեղին այնպիսի վնաս
պատճառել, որն անզեն աչքով տեսանելի չէ: Խնդրում ենք պատահարից
հետո փոխել մեքենայի մանկական նստատեղը։ Կասկածի դեպքում
խնդրում ենք խորհրդակցել Ձեր վաճառքի գործակալի կամ արտադրողի
հետ:
Պլաստիկե մասերը կարելի է լվանալ նուրբ մաքրող նյութով և տաք ջրով:
Երբեք մի՛ օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ սպիտակեցնող
միջոցներ:
Զգայուն նյութից պատրաստված որոշ մեքենաների նստատեղերի վրա
մեքենայի մանկական նստատեղերի օգտագործումը կարող է թողնել
նշաններ և/կամ առաջացնել գունազրկում։ Սա կանխելու նպատակով
կարող եք օգտագործել ծածկոց, սրբիչ կամ նմանատիպ այլ իր մեքենայի
մանկական նստատեղի տակ, որպեսզի պաշտպանեք մեքենայի
նստատեղը:
Մի՛ օգտագործեք մեքենայի մանկական նստատեղը 8 տարուց
ավելի: Մեքենայի մանկական նստատեղը օգտագործման ընթացքում
ծանր բեռնվածության է ենթարկվում, որն էլ տարիների ընթացքում
հանգեցնում է նստատեղի նյութերի որակի փոփոխությունների:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲԱՂԱԴՐԻՉ ՄԱՍԵՐԸ
Նորածնի համար նախատեսված
ներդիր (1)
(առկա է առանձին)
Չափի ցուցիչ (2)
Տելեսկոպիկ «ոտնակ» (3)
ISOFIX-Արձակման կոճակներ (4)
ISOFIX-Կողպող փականներ (5)
ISOFIX-Ամրացման կետեր (6)
ISOFIX-Ցուցիչ (7)
Տելեսկոպիկ «ոտնակի»
կարգավորման կոճակ (8)
Տելեսկոպիկ «ոտնակի» ցուցիչ (9)
Նստատեղի կողպման ցուցիչ (10)
Կողային հարվածների ժամանակ
գծային պաշտպանություն
HY
(ԿԳՊ) (11)
120
Գլխակալ (12)
Գլխակալի կարգավորման բռնակ (13)
Դիրքի կարգավորման բռնակ (14)
Գոտու կարգավորման կոճակ (15)
Ուսագոտի (16)
Գոտու ճարմանդ (17)
Ճարմանդի լեզվակ (18)
Գոտկատեղի անվտանգության
գոտիներ (19)
Կենտրոնական կարգավորման
գոտի (20)
Օգտագործման ուղեցույցի
խցիկ (21)
ՆՍՏԱՏԵՂԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՁևԵՐ
61 – 105 cm,
approx. 3 M – approx. 4 Y
max. 18 kg
Նորածնի համար նախատեսված ներդիրը (1) կարելի է գնել որպես
առանձին աքսեսուար, որն էլ հնարավորություն է տալիս օգտագործել
45 սմ հասակից սկսած: Երբ Ձեր երեխայի հասակը 60 սմ է, այն պետք
է հեռացնել: Չափի ցուցիչը (2) ցույց է տալիս այն հասակը, որը երեխան
պետք է ունենա, նախքան կթույլատրվի նստատեղի դիրքը դեպի շարժման
ուղղությամբ փոխելը:
ՃԻՇՏ ԴԻՐՔԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՒՄ
Սա Երեխաների համար պասիվ անվտանգության կատարելագործված
i-Size համակարգ է: Հաստատված է՝ ըստ ՄԱԿ-ի Կանոնակարգ No.
R129/03, i-Size հետ համատեղելի տրանսպորտային միջոցի նստատեղի
դիրքերում կիրառման համար, ինչպես նշված է տրանսպորտային միջոցի
արտադրողների կողմից տրանսպորտային միջոցի օգտագործման
ուցեցույցներում: Եթե Ձեր տրանսպորտային միջոցը չունի i-Size
նստատեղի դիրք, խնդրում ենք ստուգել կցված տրանսպորտային
միջոցի Տեսակների ցանկը: Կարող եք ձեռք բերել Տեսակների ցանկի
ամենավերջին տարբերակը www.cybex-online.com-ից:
ՏԵՂԱԴՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՄԵՋ
Միշտ համոզվեք, որ...
տրանսպորտային միջոցում թիկնակները կողպված են ուղիղ դիրքում:
մեքենայի մանկական նստատեղն առջևի ուղևորի նստատեղի վրա
տեղադրելու ժամանակ կարգավորեք տրանսպորտային միջոցի
նստատեղը հնարավորինս դեպի հետ:
1. Դ ուրս ծալեք Տելեսկոպիկ «ոտնակը» (3) մինչև վերջինիս՝ իր հիմնական
դիրքում կողպվելը։
2. Ա րձակեք ISOFIX-Արձակման կոճակները (4) երկու կողմերում ISOFIX-
Կողպող փականներն (5) ընդլայնելու համար:
76 – 105 cm,
> 15 M – approx. 4 Y
max. 18 kg

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido