Provox SolaTone Plus.
USB լիցքավորում․ Տեղադրեք միկրո-USB մալուխը միացքում՝ ապահովելով
համապատասխան կողմնորոշումը։
Լիցքավորիչի տեխնիկական բնութագրեր․ 5 Վ, նվազագույնը 750 մԱ (կամ
նվազագույնը 0.75 Ա)։
7c. Ցուցիչի լույս, լիցքավորում․
• Լիցքավորելիս LED ցուցիչի լույսը կվառվի անթարթ լույսով։
• Լիցքավորումն ավարտելուց հետո LED ցուցիչի լույսը կսկսի թարթել։
• Անջատեք սարքը լիցքավորումն ավարտելուց հետո՝ խնայելու
էլեկտրաէներգիան։
Ուշադրություն՝ Մի փորձեք լիցքավորել ալկալինային կամ որևէ այլ
«չվերալիցքավորվող» մարտկոցներ: Մարտկոցները պետք է թափոնացվեն
պատշաճ կերպով։ Վերամշակեք մարտկոցները համաձայն տեղական
պահանջների։
8. Ընդհանուր խնամք և խափանաշտկում
Մաքրում
• Սրբեք խոնավ լաթով։
• Մի օգտագործեք յուղեր, էլեկտրական կոնտակները մաքրող միջոցներ
կամ քիմիական նյութեր, քանի որ դրանք կարող են վնասել սարքը։
Իզոպրոպիլային սպիրտն (բժշկական սպիրտ) ապահով է:
• Մի օգտագործեք չափազանց խոնավ լաթ։ Չափից ավել թաց լաթ
օգտագործելու դեպքում հեղուկը կարող է ներթափանցել սարքի մեջ և
վնասել այն:
Ջրի պատճառով առաջացրած վնաս
ՄԻ ԱԿՏԻՎԱՑՐԵՔ ՍԱՐՔԸ
• Հեռացրեք կափարիչները և USB-ի փոշուց պաշտպանող կափարիչը
(TTE/P) կորպուսից և անջատեք մարտկոցը:
• Տեղադրեք սարքը չոր բրնձով լի փակ տարայի մեջ երկու օր՝ նախքան
փորձարկումը։
Ցածր կամ խլացված ձայն
• Փորձեք օգտագործել կամ հեռացնել ձայնային գլխիկի միջադիրը:
(TTE/P)
• Լիցքավորեք մարտկոցը։
• Համոզվեք, որ դիաֆրագման պատշաճ կերպով է տեղակայված, տես էջ
4, Նկար C
Բարձր բզզոց
• Ապահովեք սարքի հերմետիկ միացումը մաշկի հետ՝ ձայնային գլխիկի
հարթ մակերեսի ողջ երկայնքով։
• Փորձեք տարբեր դիրքեր – 1/8" (3 մմ) կարող է չափազանց մեծ
փոփոխություն առաջացնել։
• Կարգավորեք տոնայնությունը և ձայնի բարձրությունը։
• Փորձեք բերանային հարմարիչը։
Անկայուն տոնայնություն
• Փորձեք ավելի ցածր տոնայնությամբ ռեժիմ (TTE/P)
Անկայուն ձայն
• Փորձեք ռեժիմ, որը չի հանդիսանում ձայնի ռեժիմ։ (TTE/P)
175