PROVOX TruTone Emote Manual De Instrucciones página 179

Ocultar thumbs Ver también para TruTone Emote:
Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 47
13b. Ձայնային գլխիկի տեղադրումը.
Հետևեք այս քայլերին. (Նկար D)
1. Սարքը սրբեք ախտահանիչով թրջված լաթի կտորով: Անձեռոցիկը պետք
է խոնավ լինի, բայց դրանից չպետք է կաթա ախտահանիչ նյութը: Սկսեք
մաքրել սարքի կորպուսից: Թեթևակի սեղմելով մաքրեք խոսելու կոճակը
շրջանաձև կամ պտտող շարժումներով: Կորպուսը մաքրելուց հետո մաքրեք
ձայնային գլխիկի կափարիչը. զգույշ եղեք, չափազանց ուժեղ չսեղմեք, դա
կարող է հանգեցնել վերին ձայնային կոճակի ապամոնտաժմանը
2. Թուլացրեք ձայնային գլխիկի պտուտակները և հեռացրեք այն:
3. Դրանից հետո ձայնային գլխիկը պետք է թափել:
4. Տեղադրեք նոր Ձայնային գլխիկ և պատրաստեք այն հաջորդ օգտագործման
համար:
• Զգույշ եղեք՝ չհեռացնեք ձայնային գլխիկի տակ գտնվող սիլիկոնե
դիաֆրագման: Սիլիկոնե դիֆրագման պետք է մնա պարուրակի/
գործարկիչի հիմքում: (Նկար C)
• Զգույշ եղեք՝ չտեղաշարժեք պարուրակը/գործարկիչը: Լարերը պետք է
սահուն պտտվեն պարուրակի/գործարկիչի շուրջ: (Նկար C)
• Անհրաժեշտության դեպքում. Համոզվեք, որ ձայնային գլխիկի
Միջադիրը տեղում է: Եթե այն վնասված է կամ չկա, փոխարինեք այն
նորով՝ տեղադրելով այն սարքի մեջ նախքան նոր Ձայնային գլխիկը
տեղադրելը: (TTE/P)
Ձայնային գլխիկները նորերով փոխարինելու համար դիմեք Ձեր տարածքային
ներկայացուցչին:
Սպասարկումը և օժանդակությունը
Էլեկտրակոկորդը չի պարունակում որևէ սպասարկվող մաս, բացի
հիվանդի կողմից հանվող մասերից: Սպասարկվող մասերի մեջ են
մտնում մարտկոցները, ձայնային գլխիկը, ձայնային գլխիկի միջադիրը,
պենոնյութից օղակը, բերանային հարմարիչը և բերանային խողովակները:
Էլեկտրակոկորդի օգտագործման կամ տեխնիկական սպասարկման հետ
կապված հարցերով և հասանելի մասեր պատվիրելու համար դիմեք Ձեր
տարածքային ներկայացուցչին:
Սահմանափակ երաշխիք
Միջազգային երաշխիքի համար կապվեք Ձեր տարածքային ներկայացուցչի
հետ։
Խոսքի աջակցման էլեկտրակոկորդի
օգտագործման տեղեկություններ
Օգտագործման նպատակը՝ Էլեկտրակոկորդը մարտկոցի սնուցմամբ
արհեստական կոկորդ է, որն ամրացվում է արտաքինից և նպատակ ունի
օգտագործվել կոկորդի բացակայության դեպքում՝ ձայնի ստեղծման համար։
Էլեկտրակոկորդը կոկորդի մաշկի շրջանում տեղադրելիս կամ խողովակը
բերանի խոռոչում տեղակայելիս (բերանային հարմարակցիչի հետ միասին)՝
սարքը ստեղծում է մեխանիկական թրթռոցներ, որոնք արձագանքվում են
բերանի կամ քթի խոռոչներում և նորմալ կերպով կարող են ելևէջվել լեզվով
կամ շրթունքներով՝ թույլ տալով խոսքի ստեղծում։ Այս սարքը նախատեսված
է մեկ հիվանդի կողմից բազմակի օգտագործման համար:
Ենթադրյալ օգտվող․ Ենթադրյալ օգտվող է համարվում հիվանդը։
Ապարատի աշխատող մասը. Ամբողջ սարքը համարվում է BF տեսակի
աշխատող մաս
Շահագործման համար շրջակա միջավայրը․ +5 °C-ից +25 °C, 15%-ից
93% հարաբերական խոնավություն, 700 հՊա-ից 1060 հՊա
Տեղափոխման և պահեստավորման համար շրջակա միջավայրը․
Մարտկոցի օգտագործման առավելագույն ժամկետի համար պահպանեք
179

Publicidad

Tabla de contenido
loading

Este manual también es adecuado para:

Trutone plusSolatone plus

Tabla de contenido