Descargar Imprimir esta página

Metabo KS 216 M Manual Original página 115

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 44
երբ բութ ատամներով սկավառակը խրվում լրվում է
մշակվող դետալի մեջ:
 Խուսափե՛ք դետալի շեղվելուց:
 Համոզվե՛ք, որ մշակվող դետալի/նախապատրաստվածքի
մեջ չկան օտար մարմիններ (մեխեր, պտուտակներ):
 Չի թույլատրվում սղոցել միաժամանակ մի քանի դետալ,
այդ թվում առանձին մասերից բաղկացած կապոցներ:
Առանձին մասերի՝ սղոցի պտտվող սկավառակի տակ
անսպասելի ընկներլը կարող է դժբախտ պատահարի
բերել:
 Միայն KGS... մոդելի դեպքում. Ակոսներ կտրելուց
սղոցի սկավառակի վրա կողքից ճնշում մի գործադրեք,
օգտագործե՛ք սեղմիչ հարմարանքներ:
Ներքաշման վտանգ:
 Սղոցման աշխատանքների ժամանակ հետևե՛ք, որ մարմնի
մասեր կամ հագուստի հատվածներ չմնան պտտվող սղոցի
տակ: (Չկրե՛լ փողկապներ, չկրել ձեռնոց, խուսափե՛ք
լայն թևերով հագուստ կրելուց, երկար մազերը
աշխատելիս հավաքած/կապած պահե՛ք):
 Խստիվ արգելվում է սղոցել մասեր, որոնց վրա ամրացված
են կամ որոնք պարունակում են լարեր, պարաններ,
ճոպաններ, ժապավեններ կամ այլ կողմնակի նյութեր:
Անձնական անբավարար անվտանգություն,
պաշտպանիչ հագուստ չկրելուց առաջացող
վտանգներ:
 Կրե՛ք պաշտպանիչ ականջակալ:
 Կրե՛ք պաշտպանիչ ակնոց:
 Կրե՛ք փոշուց պաշտպանող շնչադիմակ:
 Կրե՛ք համապատասխան պաշտպանիչ հագուստ:
 Կրե՛ք չսայթակող կոշիկ:
 Կտրող սկավառակներով և այլ սուր գործիքները
վերցնելիս կրեք պաշտպանիչ ձեռնոցներ: Սղոցի
սկավառակները պահպահե՛ք պատյանի մեջ:
Փայտափոշու առաջացման հետևանքով
հնարավոր վտանգներ:
 Աշխատե՛ք միայն փոշեհեռացման հարմարանքով:
Փոշեհեռացման հարմարանքը պետք է համապատասխանի
Գլուխ 16.-ում թվարկած արժեքներին:
Փոշու արտադրության նվազեցում.
 Այս գործիքով աշխատանքի ընթացքում առաջացող
մասնիկները կարող են պարունակել առողջության համար
վնասակար նյութեր, որոնք առաջացնում են քաղցկեղ,
ալերգիկ հակազդում, շնչուղիների հիվանդություններ,
վիժում կամ վնասակար են օրգանիզմի
վերարտադրողական ֆունկցիայի համար: Նման նյութերից
են՝ կապար (կապար պարունակող ներկի շերտից),
փայտամշակման նյութեր (քրոմատ, փայտի
տոգորանյութեր), որոշ փայտատեսակներ (հաճարի,
կաղնու փոշի):
 Ռիսկը կախված է օգտագործողի կամ մոտակայքում
գտնվող անձի՝ այդ մասնիկերի ազդեցության տակ
գտնվելու ժամանակից:
 Ներս մի շնչեք այդ մասնիկները, խուսափեք այդ
մասնիկների՝ ձեր մաշկին հպվելուց:
 Որպեսզի նվազեցնեք այդ վնասակար նյութերի
ազդեցությունը անհրաժեշտ է լավ օդափոխել
աշխատավայրը և կրել համապատասխան պաշտպանիչ
հագուստ, ինչպես օրինակ՝ հատուկ պաշտպանիչ
դիմակներ, որոնք հատուկ նախատեսված են շատ մանր,
միկրոսկոպիկ մասնիկներից շնչուղիները պաշտպանելու
համար:
 Հետևեք մշակվող նյութին, անձնակազմին, կիրառման
եղանակին և վայրին վերաբերող հրահանգներին (օրինակ՝
աշխատանքի անվտանգություն, մնացուկների
օգտահանության կանոններ և այլն):
 Հավաքեք մնացուկները աշխատանքի կամ դետալի
մշակման վայրում, մի թափեք դրանք նման թափոնների
համար չնախատեսված վայրերում՝ վնասելով շրջակա
միջավայրը:
 Կիրառեք առաքման լրակազմի մեջ ներառված փոշեհավաք
հարմարանքը, նաև տեղադրեք հարմար փոշեհեռացման
սարքավորում: Դրա շնորհիվ ավելի քիչ քանակությամբ
մասնիկներ կգոյանան:
 Նվազեցրեք փոշոտվածության աստիճանը կատարելով
հետևյալ ցուցումները՝
– մի պահեք արտադրվող փոշու, մասնիկների հոսքը ձեր
կամ ձեր մոտակայքում գտնվող անձանց վրա, նաև մի
ուղղեք օդի հոսանքը հավաքված փոշու կամ մասնիկների
վրա,
– օգտագործեք համապատասխան փոշեհավաք հարմարանք
և/կամ օդի զտիչ,
– աշխատավայրը օդափոխել և անընդհատ մաքրել՝
օգտագործելով փոշեկուլ: Ավլելը կամ փչելը
հակառակը, փոշին բարձրացնում է:
– Փոշեկուլով մաքրեք և լվացեք նաև պաշտպանիչ
հագուստը: Չմաքրել հագուստը փչելով, խփելով կամ
խոզանակելով:
Տեխնիկական փոփոխությունների և ոչ
օրիգինալ, արտադրողի կողմից չստուգված և
չհաստատված պահեստամասերի օգտագործման
հետևանքով առաջացող վտանգ:
 Գործիքը տեղադրեք այս ուղեցույցի ցուցումները խստիվ
պահպանելով:
 Օգտագործեք միայն արտադրողի կողմից թույլատրված
պահեստամասեր: Հատկապես այդ վերաբերում է.
– Սղոցի սկավառակներ (կոդերը կգտնեք Գլուխ 12. -ում,
Լրացուցիչ պարագաներ):
– Պաշտպանիչ հարմարանքներ:
– Կտրման գծի ցուցադրում
 Արգելվում է փոփոխություն կատարել մասերի վրա:
 Ստուգեք, որ սկավառակի վրա նշված պտույտների
աշխատանքային առավելագույն քանակը առնվազն
համապատասխանի էլեկտրական գործիքի վրա նշված
պտույտների քանակին:
Գործիքի դեֆեկտների առկայությամբ
պայմանավորված վտանգ:
 Ամեն օգտագործելուց առաջ ստուգե՛ք գործիքը,
համոզվե՛ք, որ վնասվածքներ չկան. Նախքան գործիքի
օգտագործումը շարունակելը պարտադիր համոզվե՛ք, որ
բոլոր պաշտպանիչ, անվտանգությունն ապահովող
հարմարանքները, ինչպես նաև անգամ թեթև
թերություններ ունեցող մասերը անխափան աշխատում են
և կատարում են իրենց գործառույթը: Ստուգե՛ք և
համոզվե՛ք, որ բործիքի բոլոր շարժվող մասերը գործում
են անխափան և չեն լռվում, չեն սեղմվում: Գործիքի բոլոր
մասերը պետք է ճիշտ տեղադրված լինեն, որպեսզի
ապահովեն գործիքի անխափան աշխատանքը:
 Մի օգտագործեք վնասված կամ դեֆորմացված
սկավառակներ:
Աղմուկով պայմանավորված վտանգ:
 Կրե՛ք պաշտպանիչ ականջակալ:
Նախապատրաստվածքների կամ մշակվող
դետալների բլոկավորմամբ պայմանավորված վտանգ:
Բլոլավորման դեպքում
1. անջատե՛լ գործիքը,
2. հանել խրոցակը վարդակից կամ հեռացրել կուտակիչ
մարտկոցը,
3. կրել պաշտպանիչ ձեռնոց,
4. վերացնել բլոկավորումը համապատասխան գործիքով:
4.2 Անվտանգության հատուկ ցուցումներ
մարտկոցային գործիքների պարագայում.
Որևէ կարգաբերումներ, տեխսպասարկում, վերազինում կամ
մաքրման աշխատանքներ իրականացնելիս պարտադիր
գործիքից հանել մարտկոցային բլոկը:
Մարտկոցները անհրաժեշտ է պաշտպանել
խոնավությունից:
Չվառել մարտկոցները:
Չօգտագործե՛լ վնասված կամ դեֆորմացված մարտկոցներ:
Չբացել, չքանդել մարտկոցները:
Չպարփակել մարտկոցների հպակները և չդիպչել նրանց:
Զգուշացնում ենք, որ վնասված, ժամկետնանց Li-
Ion-մարտկոցներից կարող է թափվել/դուրս տալ
թեթևակի թթու, դյուրավառ հեղուկ:
Մարտկոցի հեղուկի դուրս թափվելու և մաշկին
կպնելու դեպքում, անմիջապես լվացեք մաշկը
բավականաչափ քանակությամբ ջրով: Եթե
մարտկոցային հեղուկը ընկնի աչքերի մեջ, անմիջապես
լվացեք աչքերը մաքուր ջրով և անհապահ դիմեք բժշկական
օգնությանը:
Վնասված, անսարք գործիքի վրայից հանել մարտկոցային
բլոկը:
Li-Ion/Լիթիում-իոնային կուտակիչ մարտկոցների
տեղափոխում.
Li-Ion մարտկոցների տեղափոխման համար և ժամանակ
կիրառելի են վտանգավոր բեռների տեղափոխման օրենքը և
ՄԱԿ-ի UN 3480 և UN 3481 հրահանգները: Լիթիում-
իոնային (Li-Ion) մարտկոցները ուղարկելուց առաջ ճշտեք
դրանց տեղափոխման համար գործող կանոնները:
Անհրաժեշտության դեպքում տեղեկացեք ձեր
բեռնափոխադրող կազմակերպությունից մարտկոցների
տեղափոխման անվտանգ և թույլատրելի եղանակների
վերաբերյալ: Metabo ընկերությունը առաջարկում է
արտոնագրված փաթեթավորումներ:
Ուղարկեք մարտկոցները միայն եթե նրանց կորպուսը
վնասված չէ և հեղուկը չի թափվում: Ուղարկվող մարտկոցը
հանեք գործիքից: Պաշտպանեք հպակները կարճ միացումից
(օր. մեկուսացրեք մեկուսիչ ժապավենով):
4.3 Նշաններ գործիքի վրա (տարբեր են ըստ
մոդելի)
Կարդալ շահագործման ուղեցույցը:
Ձեռքով չդիպչել/չբռնել սղոցի սկավառակը:
Վտանգավոր գոտի Մատները, ձեռքերը և
դաստակները ինչքան հնարավոր է հեռու պահեք
այս հատվածից:
Կրել պաշտպանիչ ականջակալ և ակնոց:
Չմիացնել գործիքը խոնավ կամ թաց միջավայրում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չնայել վառված լամպի մեջ:
4.4 Պաշտպանիչ հարմարանքներ
Հետգցոցի պաշտպանիչ պատյան (5)
Հետգցոցի պաշտպանիչ պատյանը պաշտպանում է ձեռքերը
սկավառակին պատահական դիպչելուց և թռչող
փայտաթեփից:
Ապահովիչ բլոկավորման անջատիչներ (26)
Գործիքը միանում է միայն ապահովիչ անջատիչների (աջից
կամ ձախից) միացված լինելու դեպքում:
Մշակվող դետալի հենակ (25)
Հենակը ապահովում է սղոցման ժամանակ մշակվող դետալի
կայուն դիրքը: Սղոցը գործարկելուց հենակը պարտադիր
պետք է տեղադրված լինի:
Համոզվե՛ք, որ օժանդակ պրոֆիլը (33) ճիշտ է տեղադրված
և մշակվող դետալը լավ հենարան ունի և չի դիպչում սղոցի
սկավառակին կամ պաշտպանիչ պատյանին: Ֆիքսել սևեռիչ
(34) լծակով:
Նախքան մեքենան միացնելը և առանց մշակվող դետալի
սեղանի վրա, կրկնօրինակեք սղոցի սայրի ամբողջական
շարժումը, որպեսզի համոզվեք, որ չկան խոչընդոտներ և
օժանդակ պրոֆիլի չնախատեսված կտրվածքի (33) վտանգ
չկա:
Եթե օժանդակ պրոֆիլը (33) սխալ է ամրացված, ապա շեղ
անկյան տակ սղոցվածքների կամ կրկնակի սղոցվածքների
ժամանակ, այն կարող է դիպչել սկավառակին և ծանր
վնասվածքների պատճառ դառնալ:
Շեղ կտրվածքներ կատարելիս օժանդակ պրոֆիլը (33)
մշակվող դետալի հենակի վրա անհրաժեշտ է տեղաշարժել
սևեռակիչի անջատումից (34) հետո:
Միայն KGS...305...մոդելների դեպքում (տե՛ս նկար A).
Այս գործիքը ձախից ու աջից ունի օժանդակ պրոֆիլ (33):
Հատուկ կտրվածքների համար օժանդակ պրոֆիլը հնարավոր
է անհրժեշտ լինի (33) հանել: Հանելու համար
տեղաշարժեք այնպես, որ 2 եռանկյունները լինեն միմյանց
դեմ: Այս դիրքում օժանդակ պրոֆիլը կարող է (33) հանվել
դեպի վերև: Կտրվածքը վերջացնելուց հետո օժանդակ
պրոֆիլը (33) նորից հետ տեղադրեք, որպեսզի այն չկորի:
5. Ընդհանուր նկարագրություն
Տես էջ 2:
Նկարները բերված են ցուցադրության նպատակով
բոլոր սարքերի համար: Հետևաբար, Ձեր գործիքի
լրակազմը կարող է տարբերվել նկարագրվածից:
1 Փայտաթեփի պարկի փականք
2 Փայտաթեփի պարկ
3 Փայտաթեփի ներքաշման փողակ
4 Կալունակ
5 Հետգցոցի պաշտպանիչ պատյան
6 Երկայնակի մատուցման հենակ
7 Սեղան
8 Պտտվող սեղան
9 Սեղանի ներդիր
10 Սևեռակիչ բռնակ պտտվող սեղանի համար
11 Սողնակ՝ դիրքը ամրացնելու համար
պտտվող սեղանի վրա:*
12 Ձգող հարմարանքի սևեռակիչ պտուտակ *
ՀԱՅԵՐԵՆ hy
115

Publicidad

loading