8.2 Նախապատրաստվածքի ձգման
հարմարանքի տեղադրում
Նախապատրաստվածքի ձգման հարմարանքը (14)
հնարավոր է տեղադրել երկու դիրքով:
– Լայն նախապատրաստվածքների համար.
Ձգիչ հարմարանքը մտցնել սեղանի ետևի (36) անցքերի
մեջ:
– Նեղ նախապատրաստվածքների համար.
Ձգիչ հարմարանքը մտցնել սեղանի առջևի անցքերի (37)
մեջ:
8.3 էլցանցից սնուցվող սարքերի համար
Վտանգավոր է: Էլակտրական լարում:
Գործիքը միացրեք արտադրողի պահանջներին
համապատասխանող էլցանցին (տե՛ս գլուխ 16.
«Տխնիկական բնութագիր»):
– Ցանցի լարումն ու հաճախականությունը պետք է
համապատասխանեն սարքի վրայի ցացնակի տվյալներին:
– Զինված է վթարային անջատիչով, 30 մԱ
– Վարդակները պետք է տեղադրվեն, հողանցվեն և
ստուգվեն համաձայն անվտանգության կանոնների:
Սնուցման լարը անցկացրեք այնպես, որպեսզի այն Ձեզ
չխանգարի և պատահական չվնասվի:
Որպես երկարացման լար կիրառեք բացառապես ռետինե
լար բավականաչափ տրամագծով (3 × 1,5 մմ
Դուրսը աշխատելու համար օգտագործեք երկարացման
լար: Օգտագործեք միայն նման աշխատանքների համար
համապատասխան և հաստատված երկարացման լար:
Խուսափեք անսպասելի գործարկումներից: Գործիքի
խրոցակը ցանցին միացնելիս համոզվե՛ք, որ գործարկման
կոճակը անջատած է:
8.4 Մարտկոցային գործիքների համար
Խուսափեք անսպասելի գործարկումներից: Մարտկոցային
բլոկը տեղադրելիս համոզվե՛ք, որ գործիքի վրա
գործարկման կոճակը անջատած է:
Մարտկոցային բլոկ
Սղոցը միացնելուց առաջ մարտկոցը (32) անհրաժեշտ է
լիցքավորել:
Հզորության նվազեցման դեպքում լիցքավորեք մարտկոցը:
Մարտկոցների լիցքավորման համար ցուցումները կգտնեք
Metabo-լիցքավորման սարքի շահագործման ուղեցույցում:
Մարտկոցային բլոկները ունեն հզորության և
ազդանշանային ցուցիչ (31) (կախված է առաքման
լրակազմից).
- Այս կոճակը (30) սեղմելով LED լամպի օգնությամբ
կցուցադրվի լիցքավորման աստիճանը:
- Եթե LED-լույսերից որևէ մեկը թարթում է, ապա
նշանակում է, որ մարտկոցը նստել է և վերալիցքավորման
անհրաժեշտություն կա;
Մարտկոցային բլոկի հանում, տեղադրում
Հանում. Մարտկոցցային բլոկի ապաբլոկավորման կոճակը
(29) սեղմել և մարտկոցային բլոկը (32) դեպի դուրս հանել:
Տեղադրում. Մարտկոցային բլոկը (32) ներս սեղմել մինչև
չսևեռակվի:
9. Շահագործում
Մինչև շահագործման մեջ դնելը ստուգե՛ք բոլոր
պաշտպանիչ հարմարանքները, համոզվե՛ք, որ անթերի
աշխատանքային վիճակում են:
Սղոցելիս հարմար ճիրք ընդունե՛ք:
– Առջևի դիրք, շահագործողի կողմից
– Դեմքով դեպի սղոցը,
– Սղոցի սկավառակի առանցքից ձախ կողմ
Վտանգավոր է:
Նախապատրաստվածքը/մշակվող դետալը մշտապես
ամրացրեք հատուկ ձգիչ հարմարանքով (14):
Ճմլման վտանգ:
Սղոցի շրջանակը թեքելուց կամ շրջելուց մի դիպչեք
հոդակապի հատվածին կամ սղոցի տակի հատվածին:
Թեքելից ամուր բռնեք սղոցի շրջանակը:
Օգտագործե՛ք աշխատանքի ժամանակ.
– Երկաև նախապատրաստվածքների համար հենարան, եթե
կտրվածքից հետո դրանք սեղանից կարող են ընկնել:
– Փայտաթեփի պարկ կամ փայտաթեփի հեռացման
հարմարանքք:
Սղոցեք միայն այնպիսի չափսերի
նախապատրաստվածքներ, երբ հնարավոր է անվտանգ
բռնել կամ ամրացնել դետալը սղոցման ժամանակ:
Նախապատրաստվածքը սղոցելիս մշտապես սեղմե՛ք այն
սեղանին և մի թեքեք, թեք մի հետեք սեղանին: Չի
թույլատրվում կողմից սեղմելով կանգնեցնել պտտվող
սկավառակը: Աշխատող սղոցի արգելափակումը կարող է
դժբախտ պատահարի բերել:
9.1 Ուղիղ կտրվածքներ
Ելակետային դիրք.
– Փոխադրման սևեռակիչը (24) հանած է:
– Սղոցի շրջանակը վերև է բարձրացրած:
– Միայն KGS...մոդելների մոտ կտրման խորության
սահմանափակումը (49) անջատած է:
– Պտտվող սեղանը 0°-դիրքով է, պտտվող սեղանի
սևեռակիչ բռնակը (10) ձգած է:
– Բարձակի թեքությունը հորիզոնականի նկատմամբ 0°է,
թեքության կարգավորման սևեռակիչ լծակը (22) ձգած է:
– Միայն KGS...մոդելների մոտ. Օդաքաշ/ձգիչ
հարմարանքը հետևի մասում է:
– Միայն KGS...մոդելների մոտ ձգիչ հարմարանքի (12)
սևեռակիչ պտուտակը թուլացած է:
– Տեղադրել նախապատրաստվածքի (25) հենակը:
Սևեռակիչ լծակը (34) արձակե՛ք: Օժանդակ պրոֆիլը
(33) (KGS...305...մոդելների դեպքում՝ օժանդակ
պրոֆիլները) այնպես տեղափոխել, որպեսզի մշակվող
2
).
կտորի հետարանը լավագույնս ապահովվի: Պրոֆիլը
չպետք է դիպչի սկավառակին կամ պաշտպանիչ
պատյանին: Ամրացնել տեղակայիչ լծակի (34) միջոցով:
Նախապատրաստվածքի սղոցում.
1. Դետալը/նախապատրաստվածքը սեղմել հենակին և
նախապատրաստվածքի ձգիչ հարմարանքի օգնությամբ
(14) ամրացնել:
2. Միայն KGS...մոդելների դեպքում. ավելի լայն
նախապատրաստվածքների համար. սղոցի շրջանակը
իջեցնել դեպի առաջ՝ շահագործողի ուղղությամբ (ձգիչ
հարմարանք):
3. Ապահովիչ բլոկավորումը (26) հաստատել, սեղմել
Միաց./Անջ. (27) կոճակը և սեղմած պահել:
4. Սղոցի շրջանակը ամբողջությամբ իջեցնել ներքև՝
բռնակից բռնելով: Անհրաժեշտության դեպքում հրել
հետ շահագործողից հետ): Սղոցելուց սղոցի շրջանակը
ամուր սեղմել նախապատրաստվածքին, պտույտների
քանակը չպետք է նվազի:
5. Նախապատրաստվածքը կտրել մեկ կտրվածքով:
6. Թողնել Միացն.-/ Անջ. կոճակը (27) , սղոցի
շրջանակը նորից կբարձրանա՝ վերադարնալով
ելակետային դիրքի:
9.2 Թեքության վրա սղոցվածքներ
Ելակետային դիրք.
– Փոխադրման սևեռակիչը (24) հանած է:
– Սղոցի շրջանակը վերև է բարձրացրած:
– Միայն KGS...մոդելների մոտ կտրման խորության
սահմանափակումը (49) անջատած է:
– Բարձակի թեքությունը հորիզոնականի նկատմամբ 0°է,
թեքության կարգավորման լծակը (22) ձգված է:
– Միայն KGS...մոդելների մոտ. Օդաքաշ/ձգիչ
հարմարանքը հետևի մասում է:
– Միայն KGS...մոդելների մոտ ձգիչ հարմարանքի (12)
սևեռակիչ պտուտակը թուլացած է:
– Տեղադրել նախապատրաստվածքի (25) հենակը:
Սևեռակիչ լծակը (34) արձակե՛ք: Օժանդակ պրոֆիլ (33)
(KGS...305...մոդելների դեպքում՝ օժանդակ
պրոֆիլներ) տեղափոխեք ամբողջությամբ սղոցի
սկավառակի ուղղությամբ, որպեսզի մշակվող դետալը լավ
հենարան ունենա: Ամրացնել տեղակայիչ լծակի (34)
միջոցով:
Նախապատրաստվածքի սղոցում.
1. Պտտվող սեղանի (10) բռնակը դուրս պտտեցրե, իսկ
KGS...մոդելների մոտ արձակեք (11) սևեռակիչ
սողնակը:
2. Կարգավորել անհրաժեշտ անկյունը:
3. Պտտվող սեղանի տեղակայիչ բռնակը (10) լավ ձգել:
4. Նախապատրաստվածքը սղոցել, ինչպես նկարագրված է
«Ուղիղ կտրվածքներ» բաժնում:
9.3 Թեք կտրվածքներ
Ելակետային դիրք.
– Փոխադրման սևեռակիչը (24) հանած է:
– Սղոցի շրջանակը վերև է բարձրացրած:
– Միայն KGS...մոդելների մոտ կտրման խորության
սահմանափակումը (49) անջատած է:
– Պտտվող սեղանը 0°-դիրքով է, պտտվող սեղանի
սևեռակիչ բռնակը (10) ձգած է:
– Միայն KGS...մոդելների մոտ ձգիչ հարմարանքի (12)
սևեռակիչ պտուտակը թուլացած է:
– Միայն KGS...մոդելների մոտ. Օդաքաշ/ձգիչ
հարմարանքը հետևի մասում է:
– Տեղադրել նախապատրաստվածքի (25) հենակը:
Սևեռակիչ լծակը (34) արձակե՛ք: Օժանդակ պրոֆիլը
(33) (KGS...305...մոդելների դեպքում՝ օժանդակ
պրոֆիլները) այնպես տեղափոխել, որպեսզի մշակվող
կտորի հետարանը լավագույնս ապահովվի: Պրոֆիլը
չպետք է դիպչի սկավառակին կամ պաշտպանիչ
պատյանին: Ամրացնել տեղակայիչ լծակի (34) միջոցով:
Միայն KGS...305...մոդելների դեպքում. Անկյունային
որոշ դիրքերի համար հնարավոր է անհրաժեշտ լինի
հեռացնել լրացուցիչ պրոֆիլներից (33) մեկը: Հանելու
համար տեղաշարժեք այնպես, որ 2 եռանկյունները լինեն
միմյանց դեմ: Այս դիրքում օժանդակ պրոֆիլը կարող է
(33) հանվել դեպի վերև: Սղոցով կտրվածքը
վերջացնելուց հետո օժանդակ պրոֆիլը (33) նորից հետ
տեղադրեք, որպեսզի այն չկորի:
Նախապատրաստվածքի սղոցում.
1. Սեևեռակիչ լծակը (22) արձակել սղոցի ետնամասում՝
թեքությունը կարգավորելու համար:
2. Բարձակը դանդաղ թեքել՝ բերելով անհրաժեշտ դիրքին:
Մանրամասները տե՛ս Բաժին 7.3:
3. Սևեռակիչ լծակը (22) ձգել՝թեքությունը կարգավորելու
համար:
4. Նախապատրաստվածքը սղոցել, ինչպես նկարագրված է
«Ուղիղ կտրվածքներ» բաժնում:
9.4 Կրկնակի շեղատով սղոցվածքներ
Ցուցում.
Կրկնակի շեղատով սղոցվածքները շեղատով սղոցվածքի և
թեք սղոցվածքի համադրությունն է: Այսինքն
նախապատրաստվածքը շեղ է սղոցվում ուղղորդիչ եզրի
նկատմամբ և վերևի կողմի նկատմբ:
Վտանգավոր է:
Կրկնակի շեղատով սղոցվածքների ժամանակ, ուժեղ
թեքության հետևանքով սղոցի սկավառակը ավելի մոտ է. –
պատահական դիպչելու հետևանքով վնասվածք ստանալու
վտանգը մեծ է: Սղոցի սկավառակից մշտապես պահպանե՛ք
բավականաչափ հեռավորություն:
Ելակետային դիրք.
– Փոխադրման սևեռակիչը (24) հանած է:
– Սղոցի շրջանակը վերև է բարձրացրած:
– Միայն KGS...մոդելների մոտ կտրման խորության
սահմանափակումը (49) անջատած է:
– Պտտվող սեղանը սևեռակել անհրաժեշտ դիրքում:
– Բարձակը թեքել աշխատանքային մակերեսի նկատմամբ
անհրաժեշտ անկյան տակ և ամրացնել: Մանրամասները
տե՛ս Բաժին 7.3:
– Միայն KGS...մոդելների մոտ ձգիչ հարմարանքի (12)
սևեռակիչ պտուտակը թուլացած է:
– Միայն KGS...մոդելների մոտ. Օդաքաշ/ձգիչ
հարմարանքը հետևի մասում է:
– Տեղադրել նախապատրաստվածքի (25) հենակը:
Սևեռակիչ լծակը (34) արձակե՛ք: Օժանդակ պրոֆիլը
(33) (KGS...305...մոդելների դեպքում՝ օժանդակ
պրոֆիլները) այնպես տեղափոխել, որպեսզի մշակվող
կտորի հետարանը լավագույնս ապահովվի: Պրոֆիլը
չպետք է դիպչի սկավառակին կամ պաշտպանիչ
պատյանին: Ամրացնել տեղակայիչ լծակի (34) միջոցով:
Միայն KGS...305...մոդելների դեպքում. Անկյունային
որոշ դիրքերի համար հնարավոր է անհրաժեշտ լինի
հեռացնել լրացուցիչ պրոֆիլներից (33) մեկը: Հանելու
համար տեղաշարժեք այնպես, որ 2 եռանկյունները լինեն
միմյանց դեմ: Այս դիրքում օժանդակ պրոֆիլը կարող է
(33) հանվել դեպի վերև: Սղոցով կտրվածքը
վերջացնելուց հետո օժանդակ պրոֆիլը (33) նորից հետ
տեղադրեք, որպեսզի այն չկորի:
Նախապատրաստվածքի սղոցում.
Նախապատրաստվածքը սղոցել, ինչպես նկարագրված է
«Ուղիղ կտրվածքներ» բաժնում:
9.5 Միայն KGS...մոդելների համար.
Ակոսների կտրում
Ցուցում.
Կտրվածքի խորության սահմանափակման հնարավորության
և ձգիչ հարմարնքի շնորհիվ սղոցով կարելի է ակոսներ
կտրել: Այդ դեպքում սղոցը չի կատարում անջատիչ
կտրվածք, նախապատրաստվածքի մեջ կտրվածքը արվում է
մինչև որոշակի խորություն:
ՀԱՅԵՐԵՆ hy
117