PROVOX FreeHands FlexiVoice Set Plus Manual Del Usuario página 153

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 44
ՀԱՅԵՐԵՆ
1. Նկարագրական տեղեկություններ
1.1 Օգտագործման նպատակը
Provox FreeHands FlexiVoice-ը միավորում է թոքային վերականգնումը՝
օգտագործելով ջերմության և խոնավության փոխանակիչը (անգլերեն՝
Heat and Moisture Exchanger, HME) ձայնի վերականգնումով՝ խոսքի
ինքնաշխատ կափույրի կամ ձեռքով սեղմման միջոցով կոկորդահատումով
հիվանդների մոտ, որոնք օգտագործում են ձայնի պրոթեզը։
1.2 ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Provox FreeHands FlexiVoice-ը նախատեսված չէ սարքը հանելու կամ
կառավարելու ունակություն չունեցող հիվանդների կողմից օգտագործման
համար, եթե այդ հիվանդները չեն գտնվում կլինիկական բժշկի կամ
մասնագիտացված բուժանձնակազմի մշտական վերահսկողության
տակ։ Օրինակ՝ հիվանդները, որոնք չեն կարող շարժել իրենց ձեռքերը,
ցածր մտավոր ունակություններով հիվանդները կամ հիվանդները, որոնք
ունեն գիտակցության ժամանակավոր կորստի վտանգ պարունակող
հիվանդություններ։
1.3 Սարքերի նկարագրությունը
Provox FreeHands FlexiVoice-ը կազմված է միասին հավաքված երկու
մասերից՝ մեկ հիվանդի համար օգտագործվող խոսքի կափույրից և
մեկանգամյա օգտագործման HME կասետից (Նկ 1)։
Խոսքի կափույրը պատրաստված է պլաստիկից, իսկ թաղանթը՝
սիլիկոնից։ HME կասետը նաև պատրաստված է պլաստիկից և աղով
մշակված պոլիուրեթանային փրփուրից։
Խոսքի կափույրն ունի երկու ռեժիմ՝ խոսքի ավտոմատ ռեժիմ և
արգելափակված ռեժիմ (Նկ․ 2)։ Խոսքի կափույրի կափարիչի պտտումը
տեղափոխում է սարքն ավտոմատ խոսքի կամ արգելափակված դիրքի։
Խոսել կարելի է թե օգտագործելով խոսքի ավտոմատ կափույրը, թե
դիմացի բացվածքի ձեռքով սեղմումը։ Ձեռքով սեղմումը հնարավոր է
երկու ռեժիմներում։
Խոսքի կափույրը խոսքի ավտոմատ ռեժիմ է, երբ շարժական թաղանթն
արգելափակված չէ կեռով (Նկ․ 3)։ Խոսքի ավոտոմատ ռեժիմում թաղանթը
կարող է ավտոմատ փակվել դուրս ելնող օդի կողմից։ Այնուհետև օդն
ուղղորդվում է ձայնի պրոթեզի միջով։ Թաղանթը նորից ավտոմատ
բացվում է շնչելիս։
Արգելափակված ռեժիմում շարժական թաղանթն արգելափակված
է կեռով, որը հանգուցվում է թաղանթի մեջ (Նկ․ 4)։ Սա կանխում է
թաղանթի փակվելուց ծանր շնչառության ժամանակ, օրինակ՝ ֆիզիկական
ակտիվության ժամանակ շնչելիս։
Առկա են խոսքի չորս տարբեր կափույրներ, որոնցից յուրաքանչ յուրն
ունի տարբեր ամրության թաղանթ՝ թեթև, միջին, ամուր և գերամուր։
Սարքի գագաթային մասից դուրս ելնող թաղանթի հատվածի վրա կան
տեսանելի 1, 2, 3 կամ 4 կետերը։ Կետերի թիվը ներկայացնում է թաղանթի
ամրությունը (Նկ․ 5)։
1 կետ = Թեթև թաղանթ (ամենահեշտ փակվող)
2 կետ = Միջին թաղանթ
3 կետ = Ամուր թաղանթ
4 կետ = XtraStrong թաղանթ
153

Publicidad

Tabla de contenido
loading

Productos relacionados para PROVOX FreeHands FlexiVoice Set Plus

Tabla de contenido