PROVOX FreeHands FlexiVoice Set Plus Manual Del Usuario página 157

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 44
կամ հայտնվել է ցանկացած այլ խիստ աղտոտված տեղում։ Այս դեպքում
սարքը պետք է և մաքրվի, և մանրէազերծվի, նախքան օգտագործումը։ Եթե
անհրաժեշտ է մանրէազերծել, նախ մաքրեք սարքն, ինչպես նկարագրված
է վերևում՝ օգտագործելով հետևյալ գործընթացը․
1. Նախ հետևեք մաքրման գործընթացին, ինչպես նկարագրված է
վերևի «Մաքրում» բաժնում՝ բաց թողնելով քայլ 7-ը։ Մաքրելուց հետո
տեղակայեք խոսքի կափույրը խոսքի ռեժիմում և սուզեք այն 10 րոպեով
կամ 70%-անոց էթանոլի մեջ կամ 70%-անոց իզոպրոպիլային սպիրտի
մեջ (Նկ․ 22)։
Ուշադրություն՝ ՄԻ՛ օգտագործեք ջրածնի պերօքսիդ։
2. Մաքրելուց և ախտազերծումից հետո տեղադրեք խոսքի կափույրը
մաքուր թանզիֆի վրա և թողեք այն առնվազն 2 ժամ՝ օդի հոսքով
չորանալու համար (Նկ․ 23)։ Համոզվեք, որ խոսքի կափույրը տեղակայված
է խոսքի ռեժիմում։
3. Երբ խոսքի կափույրն ամբողջով ին չոր է, այն կարող է նորից
օգտագործվել կամ տեղադրվել մաքուր, փակ տարայի մեջ պահպանման
համար։
Ուշադրություն՝ Մի՛ օգտագործեք խոսքի կափույրը, քանի դեռ այն
ամբողջովին չոր չէ։ Մանրէազերծող գոլորշիների ներշնչումը կարող
է առաջանցնել սաստիկ հազ և շնչուղիների գրգռում։
2.3 Պահպանման հրահանգներ
Երբ չեք օգտագործում, մաքրեք և մանրէազերծեք խոսքի կափույրը
ըստ վերոնշյալի, ապա պահեք այն մաքուր և չոր տարայում սենյակային
ջերմաստիճանում։ Հեռու պահեք արևի ուղիղ ճառագայթներից։
2.4 Սարքի օգտագործման ժամկետը
Provox FreeHands FlexiVoice Speaking Valve-ը կարող է օգտագործվել
առավելագույնը 6 ամիս, քանի դեռ այն վնասված չէ և աշխատում է ըստ
նկարագրվածի։ Այս ժամկետից դուրս օգտագործման դեպքում կարող
է առաջանալ կափույրի ոչ պատշաճ աշխատանք, օրինակ՝ հետաձգված
փակում և/կամ բացում, օդի արտահոսք և փակման ավելացող ձայն, և/կամ
այլ փոփոխություններ գործառույթի մեջ՝ սարքի հնեցման պատճառով։
HME կասետը մեկանգամյա օգտագործման համար է։
2.5 Թափոնացում
Միշտ հետևեք բժշկական խորհուրդներին և կենսաբանական վտանգներին
վերաբերող ազգային օրենսդրական պահանջներին օգտագործված
բժշկական սարքերի թափոնացման ժամանակ։
2.6 Հավելյալ պարագաներ
Ուշադրություն՝ Օգտագործեք միայն բնօրինակ բաղադրիչները։ Այլ
պարագաները կարող են առաջացնել արտադրանքի սխալ աշխատանք։
Provox HME Cap-ը բազմակի օգտագործման գմբեթավոր օղակ է, որը
թույլ է տալիս օգտագործել HME կասետը քնելու ժամանակ, կամ առանց
Provox FreeHands FlexiVoice խոսքի կափույրի օգտագործման։ Provox
HME Cap-ը պատրաստված է տիտանից։
Provox HME կցորդ սարքերն արտադրանքներ են, որոնք օգտագործվում
են Provox HME համակարգի արտադրանքները ստոմայի (բերանակցման
բացվածք) դիմաց ֆիքսելու համար, օրինակ՝ Provox Adhesive սպեղանիները,
Provox LaryTube կանյուլաները և Provox LaryButton հարմարանքները։
Removal Aid-ը (հեռացման օգնական) կարող է օգտագործվել HME-ն
խոսքի կափույրից հեռացնելու համար։
157

Publicidad

Tabla de contenido
loading

Productos relacionados para PROVOX FreeHands FlexiVoice Set Plus

Tabla de contenido