2. Օգտագործման հրահանգներ
2.1 Ստուգում
Նախքան յուրաքանչյուր օգտագործումը, համոզվեք, որ խոսքի կափույրը
և HME կասետը վնասված չեն, իսկ խոսքի կափույրի գործառույթները
պատշաճ են։ Այն պետք է հեշտությամբ փոխանցվի արգելափակված ռեժիմի
և խոսքի ավտոմատ ռեժիմի (Նկ․ 2)։ Եթե սարքը պատշաճ չի աշխատում
կամ հնարավոր է վնասված է, մի օգտագործեք սարքը և փոխարինեք այն։
2.2 Օգտագործման հրահանգներ
Մի օգտագործեք խոսքի կափույրը քնած ժամանակ։ Խոսքի կափույրի
բացվածքը կարող է փակվել կամ խոսքի կափույրը կարող է ոչ միտումնավոր
անցնի խոսքի ռեժիմի, ինչը կարող է հանգեցնել շնչարգելության։ Քնելիս
օգտագործեք Provox XtraHME կասետը կամ Provox HME Cap-ը՝ հավաքված
HME կասետի հետ (Նկ․ 9)։
Թաղանթի ամրության ընտրությունը
Նախ փորձեք միջին թաղանթը (2 կետ)։ Եթե սովորական շնչառության կամ
թեթև ակտիվության ժամանակ ունենում եք թաղանթի ոչ միտումնավոր
փակում, ապա փորձեք ամուր կամ XtraStrong թաղանթը (3 կամ 4 կետ)։
Եթե զգում եք, որ չափազանց շատ ջանքեր են պահանջվում խոսելու
համար միջին թաղանթը փակելու համար, փորձեք թեթև թաղանթը
(1 կետ)։ Համոզվեք, որ թաղանթը սովորական շնչառության ժամանակ ոչ
միտումնավոր կերպով չի փակվում։
Կարող եք նաև օգտագործել ամուր թաղանթ, երբ գտնվում եք ավելի
ակտիվ վիճակում, կամ ավելի թեթևը, երբ պասիվ վիճակում եք։
Հավաքումը
Տեղադրեք HME կասետը հարթ մակերեսի վրա՝ պլաստիկ ցանցը դեպի
ներքև, իսկ բաց փրփուրի մակերեսը դեպի վերև դիրքով (Նկ․ 10)։ Տեղադրեք
խոսքի կափույրը HME կասետի վրա և սեղմեք այն ուղիղ դեպի ներքև,
քանի դեռ այն չի տեղադրվել իր տեղում։ Համոզվեք, որ խոսքի կափույրն
ամուր կցված է HME կասետին։
Ուշադրություն՝ Provox-ից տարբերվող պարագաների օգտագործումը
կարող է առաջացնել արտադրանքի ոչ պատշաճ աշխատանք և կարող
է վնասել օգտվողին։
Տեղադրում և օգտագործում
Տեղադրեք Provox FreeHands FlexiVoice-ը Provox HME կցորդ սարքի
կապակցիչի մեջ (Նկ․ 11)։ Շնչեք հանգիստ: Փոխարկեք սարքի ռեժիմները՝
պտտելով խոսքի կափույրի կափարիչը, քանի դեռ այն չի կանգ առել
յուրաքանչյուր դիրքում (Նկ․ 12)։
Ուշադրություն՝ Ռեժիմները փոխելիս պտտեք խոսքի կափույրի միայն
կափարիչը, այլ ոչ թե ամբողջ սարքը։ Ամբողջ սարքի պտտումը կարող է
առաջացնել կցորդ սարքի անհարմար շարժում։
Խոսքի ավտոմատ ռեժիմ
Provox FreeHands FlexiVoice-ը գտնվում է խոսքի ավտոմատ ռեժիմում, երբ
շարժական թաղանթը կարող է ազատ կերպով շարժվել և արգելափակված
չէ կեռով (Նկ․ 3)։
Այս ռեժիմում խոսքի համար ներշնչած օդի ավելցուկն ավտոմատ
փակում է թաղանթը։
Ձեռքով սեղմում
Provox FreeHands FlexiVoice-ը կարելի է նաև սեղմել ձեռքով՝ խոսելու
համար՝ մատով սեղմելով դիմացի բացվածքը (Նկ․ 13)։ Շնչելու համար
բաց թողեք մատով սեղմումը, որպեսզի դիմացի բացվածքը նորից բացվի։
Ձեռքով սեղմումը կարող է օգտագործվել թե խոսքի ավտոմատ ռեժիմում,
թե արգելափակված ռեժիմում։
155