PROVOX LaryTube Manual De Instrucciones página 194

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 51
1. Նկարագրական տեղեկություններ
1.1 Օգտագործման նպատակը
1.1 Օգտագործման նպատակը
Provox LaryTube-ը Provox HME System համակարգի սարքերի բռնիչ է:
Համակարգը նախատեսված են ամբողջական լարինգեկտոմիայից հետո
ձայնային և թոքային վերականգնման համար:
Ստենոզային տրախեոստոմայով հիվանդների դեպքում այն օգտագործվում
է նաև շնչառության համար տրախեոստոման պահպանման համար:
Provox LaryTube սարքը նախատեսված է մեկ հիվանդի օգտագործման
համար միայն։
1.2 ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Provox LaryTube-ը նախատեսված չէ այն հիվանդների համար, որոնք.
• ենթարկվում են ցանկացած տեսակի մեխանիկական օդափոխության:
• ունեն շնչափողի կամ տրախեոստոմայի վնասված հյուսվածք:
1.3 Սարքի նկարագրությունը
Provox LaryTube-ը բժշկական դասի սիլիկոնային ռետինից պատրաստված
խողովակ է: Սարքի նպատակն է ապահովել հարմարավետ և հերմետիկ
կապակցում Provox LaryTube-ի և տրախեոստոմայի միջև, ինչպես նաև
ապահովել ամրակցում Provox HME System համակարգի սարքերի համար:
Սարքերը տրամադրվում են առանձին փաթեթավորման մեջ, առանց
մանրէազերծման:
Գոյություն ունի 3 մոդել. Standard (ստանդարտ), Fenestrated (բազմաթիվ
անցքերով) և with Ring (օղով) (նկար 1):
Standard (ստանդարտ) մոդելը և with Ring (օղով) տարբերակը կարող են
ունենալ բազմաթիվ անցքեր, որպեսզի ձայնային պրոթեզի օգտագործման
դեպքում օդը կարողանա անցնել ձայնային պրոթեզի միջով: Անցքերը
հնարավոր է ծակել Provox Fenestration Punch սարքի միջոցով՝ Provox
Fenestration Punch-ի հետ տրամադրվող Օգտագործման հրահանգների
համաձայն (տես պատվերի տվ յալները):
Standard (ստանդարտ) տարբերակներ (նկար 1a) – պատրաստված են
ձայնային պրոթեզով կամ առանց դրա օգտագործելու համար:
Կարող է կցվել Provox TubeHolder կամ Provox LaryClips սարքին:
Fenestrated (բազմաթիվ անցքերով) տարբերակներ (նկար 1b) – ձայնային
պրոթեզ օգտագործողների համար:
Կարող է կցվել Provox TubeHolder կամ Provox LaryClips սարքին:
194
ՀԱՅԵՐԵՆ

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido