PROVOX LaryTube Manual De Instrucciones página 197

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 51
Հիվանդի համար LaryTube-ի ճիշտ չափ(եր)ն ընտրելու համար բժիշկը
կարող է օգտագործել Provox LaryTube Sizer Kit չափի որոշման լրակազմը:
Sizer Kit չափի որոշման լրակազմը պարունակում է շուկայում առկա Provox
LaryTubes սարքերի նմուշներ («ստուգաճշտիչներ»):
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Տեղադրման ընթացքում անհրաժեշտ է միշտ համոզվել,
որ LaryTube-ը չի հասնում ձայնային պրոթեզի շնչափողային ելունին
(տես նկար 3-ը):
Զետեղելուն նախապատրաստում
Առաջին օգտագործումից առաջ անհրաժեշտ է համոզվել, որ ընտրել եք
ճիշտ չափը, և որ փաթեթը վնասված կամ բացված չէ: Հակառակ դեպքում
պետք չէ օգտագործել սարքը:
Ստոմայի տարածքին դիպչելուց կամ Provox LaryTube-ը և (կամ)
պարագաները օգտագործելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ ձեր
ձեռքերը մաքուր են և չոր:
Ստոմայի հատվածի լուսավորությունն ապահովելու համար անհրաժեշտ
է օգտագործել հայելի և լույսի բավարար աղբյուր:
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱՌԱՋ (այսինքն՝ տեղադրելուց
առաջ) անհրաժեշտ է ուշադիր զննել Provox LaryTube-ը և համոզվել, որ
այն վնասված չէ և չի պարունակում պատռվածքների, ճեղքերի կամ
կեղևակալման հետքեր: Վնասվածքներ հայտնաբերելու դեպքում հարկավոր
է խուսափել սարքն օգտագործելուց և փոխարինել այն:
Տեղադրելուց առաջ սարքն անհրաժեշտ է ողողել խմելու ջրով՝
ախտազերծող նյութի բոլոր հետքերը հեռացնելու համար (տես նկար 2-ը):
Համոզվեք, որ տեղադրում եք միայն մաքուր սարքեր: Հիվանդանոցներում
խմելու ջրի փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել մանրէազերծած ջուր:
Անհրաժեշտության դեպքում թեթևակի յուղեք սարքը ջրալուծվող
քսանյութի փոքր քանակությամբ: Provox LaryTube-ի համար խորհուրդ
է տրվում օգտագործել հետևյալ ջրալուծվող քսանյութերը.
®
• KY Jelly
®
• SurgiLube
®
• Xylocaine
/(լիդոկաին)
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Անհրաժեշտ է օգտագործել միայն ջրալուծվող քսանյութեր:
Անհրաժեշտ է միշտ խուսափել յուղային հիմք ունեցող քսանյութերի (օրինակ՝
վազելինի) օգտագործումից, քանի որ դրանք կարող են թուլացնել, վնասել
կամ ոչնչացնել արտադրանքը:
Անհրաժեշտ է խուսափել HME Holder-ի (ջերմա- և խոնավափոխանակիչ
բռնիչ), HME Cassette-ի (ջերմա- և խոնավափոխանակիչ կասետ) կամ
ցանկացած այլ պարագայի յուղումից, որը կազմում է Provox LaryTube-ի
մաս: Դա կարող է առաջացնել պատահական անջատում:
197

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido