PROVOX LaryTube Manual De Instrucciones página 199

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 51
3.
Խողովակի ներքին մակերևույթը մաքրեք Provox TubeBrush-ի
օգնությամբ (նկար 6c, 6h):
4.
Բազմաթիվ անցքերով խողովակ օգտագործելու դեպքում անցքերն
անհրաժեշտ է մաքրել Provox Brush-ի օգնությամբ, տես պատվերի
տվ յալները (նկար 6d, 6h):
5.
Provox LaryTube-ը ողողեք խմելու ջրում (նկար 6e):
6.
Provox LaryTube-ը ախտազերծեք օրական առնվազն մեկ անգամ
(նկար 6f)՝ հետևյալ եղանակներից մեկով.
• Էթանոլի 70% լուծույթ՝ 10 րոպեի ընթացքում
• Իզոպրոպիլ սպիրտի 70% լուծույթ՝ 10 րոպեի ընթացքում
• Ջրածնի պերօքսիդի 3% լուծույթ՝ 60 րոպեի ընթացքում
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Մի օգտագործեք սարքը, քանի դեռ այն ամբողջովին
չոր չէ (նկար 6g): Ախտազերծող նյութի գոլորշիների ներշնչումը կարող է
առաջացնել ուժեղ հազ շնչուղիների գրգռում:
Եթե Provox LaryTube սարքը կեղտոտ տեսք ունի կամ ենթարկվել է
օդային չորացման սարքի աղտոտման բարձր ռիսկ պարունակող վայրում,
ապա օգտագործելուց առաջ այն անհրաժեշտ է մաքրել և ախտազերծել:
Աղտոտման ռիսկ կարող է առաջանալ նաև, եթե սարքն ընկել է գետին,
շփման մեջ է մտել տնային կենդանու, շնչուղիների վարակ ունեցող անձի
կամ վարակի մեկ այլ աղբյուրի հետ:
Հոսպիտալացման ընթացքում կարևոր է մաքրել և ախտազերծել Provox
LaryTube-ը ոչ միայն օգտագործելուց հետո, այլ նաև օգտագործելուց առաջ,
քանի որ հիվանդանոցում սարքի վարակման և աղտոտման ռիսկն ավելի
բարձր է: Հիվանդանոցներում սարքի մաքրման և ողողման համար խմելու
ջրի փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել մանրէազերծած ջուր:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարքն անհրաժեշտ է մաքրել կամ ախտազերծել միայն
վերը նկարագրված եղանակով: Հակառակ դեպքում դա կարող է սարքի
կամ հիվանդի մոտ առաջացնել վնասվածքներ:
2.4 Պահպանման վերաբերյալ հրահանգներ
Երբ սարքը չի օգտագործվում, այն անհրաժեշտ է մաքրել և ախտազերծել
վերը նշված եղանակով, ապա պահպանել Provox LaryTube-ը մաքուր և չոր
կոնտեյներում՝ սենյակային ջերմաստիճանի ներքո: Սարքն անհրաժեշտ է
պաշտպանել արևի ճառագայթներից:
2.5 Սարքի օգտագործման ժամկետ
Provox LaryTube-ը կարող է օգտագործվել առավելագույնը 6 ամսվա
ընթացքում: Եթե սարքի վրա նկատվում են վնասվածքների հետքեր, ապա
այն անհրաժեշտ է փոխարինել ավելի շուտ:
199

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido